IT ծառայություններ
Astudio IT ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է համալիր IT ծառայություններ առանց միջնորդների (և ֆրիլանսերների)՝ սայթերի ստեղծում (sayteri stexcum), առաջխաղացում, լենդինգների, օնլայն խանութների, բիզնես-պորտալների և CRM ծրագրերի պատրաստում։
Պատվիրատուները մեզ մոտ ստանում են՝
- հեղինակային դիզայն,
- զրոյից ծրագրավորում,
- դոմենի գրանցում և հոսթինգ,
- SEO օպտիմալացում, առաջխաղացում,
- տեխնիկական սպասարկում,
- կոնտեքստային գովազդի կարգավորումներ,
- SMM ծառայություններ։
Կայքերի ստեղծում զրոյից
Ամենակարևոր սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք՝ անել անհրաժեշտը հաճախորդների երկարաժամկետ վստահությանն արժանանալու համար։
Նման մոտեցման դեպքում, եթե պատվիրատուն հետադարձ կապ և կապիտալի վերադարձ է տեսնում, ապա՝
- անընդհատ զարգացնում է իր նախագիծը,
- անուղղակիորեն գովազդում է մեր ընկերությունը:
Մեզ մոտ սայթի ստեղծումը ենթադրում է մի քանի առանձին ծառայություններ, որոնք ծրագրավորման հասկացության մեջ չեն մտնում, բայց մեծ նշանակություն ունեն բիզնեսի առաջխաղացման համար։
Օրինակ՝ որևէ ստուդիայում կարող եք պատվիրել կայք և միայն տևական ժամանակ չունենալով այցելուներ և չստանալով զանգեր, սկսեք հետաքրքրվել պատճառներով։ Արդյունքում, անակնկալ կերպով իմանում եք, որ ռեսուրսը ներքին SEO օպտիմալացման կարիք ունի, ինչի մասին ամենասկզբում ձեզ չեն պատմել։
Պարզում եք նաև, որ այդ օպտիմալացումն ավելի բարձր գին ունի, քան բուն ծառայությունն էր։ Հետո տեղեկանում եք, որ շաբլոնի վրա պատրաստման պատճառով այն SEO-ի ենթակա չէ, պետք է ամեն ինչ սկսել զրոյից։
Վերջիվերջո դուք կամ ամեն ինչ թողնում եք այնպես, ինչպես կա, կամ դառը փորձով համոզվում եք, որ ինտերնետային համալիր ծառայությունները պետք է պատվիրել մեկ մասնագիտացված ընկերությունում՝ չգայթակղվելով մեծ զեղչերով։