Լոգոների ստեղծում
Աստուդիո ընկերությունում կարող եք պատվիրել հեղինակային լոգոների ստեղծում (լատինատառ՝ logoneri stexcum), վեբ դիզայն և ֆիրմային ոճի մշակում։ Ֆիրմային կամ կորպորատիվ ոճը օգնում է ամրապնդել կազմակերպության ճանաչելիությունը: Ճիշտ մշակված կորպորատիվ ոճը առաջին իսկ պահից հանդիսանում է կազմակերպության դեմքը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է մանրամասն մշակել կորպորատիվ ոճի բոլոր դետալները՝ սկսած գույների ընտրությունից մինչև լոգոյի պարունակությունը:
Ֆիրմային ոճը կազմված է հետևյալ տարրերից՝
- տարբերանշան (լոգոտիպ),
- կարգախոս,
- գունային գամմա,
- տառաչափ,
- այլ վիզուալ տարրեր:
Այս տարրերի ստեղծումից հետո միայն անցնում ենք հաղորդակցության ֆորմատների մշակմանը՝ Ֆիրմային ձևաթղթեր, բուկլետների դիզայն, պիտակներ, բրոշյուրներ կամ ուղեցույցներ: Ընկերության ֆիրմային ոճը նաև հիմք է հանդիսանում կայքի պատրաստման համար:
Ֆիրմային ոճի ստեղծում
Երբ ստեղծում եք ընկերություն կամ կազմակերպություն, առաջին հերթին մտածեք ապագա անվանման մասին: Անվանումը պետք է համատեղի մի քանի հատկանիշ՝ լինի յուրահատուկ, հիշվող, գործունեությունը բնութագրող: Միջազգային շուկայում անվանման ճիշտ ընտրության համար աշխատում են մարկետոլոգներ, հոգեբաններ, սոցիոլոգներ: Երբեմն դա հաջողություն է բերում, երբեմն էլ տեսնում ենք անվանումների շատ անհաջող օրինակներ: Հայաստանում ընկերության անվանումը սեփականատիրոջ մենաշնորհն է: Դա վատ չէ, բայց նաև չի խանագարի հաշվի առնել տեխնիկական մի քանի կողմեր՝
- հապավում․ այսպես են ծնվում ընկերության անվանումները, որտեղ որպես անվանման կրճատ ձև, օգտագործվում են կամ սեփականատերերի անունների առաջին տառերը, կամ երկար անվանման սկզբնատառերը:
- համակցված․ անվանման այսպիսի ընտրությունը մշակման դեպքում համադրվում են արմատները կամ մի քանի բառերի մասեր, որոնք կամ նկարագրում են ընկերությունը կամ արտադրանքը,
- աբստրակտ․ այս անվանումները հիմանակնում ստացվում են բարեհունչ համադրություններից և ընկերության գործունեության հետ չունեն իմաստային կապ,
- նկարագրական․ այպիսի անվան ստեղծան համար նկարագրվում է ընկերության գործունեությունը մեկ-երկու բառով,
- ընտանեկան․ այսպիսի անվանումներում օգտագործվում են ընկերության հիմնադիր անձանց ազգանունները կամ լեգենդար ազգանուններ։
Լոգոտիպի տեսքը և տեսկաները
Եթե ընկերության անվանումը ապագա ապրանքանիշի անունն է, ապա լոգոն պետք է դառնա ապրանքանիշի դեմքը: Տեսողական հիշողությունը և համակրանքը երբեմն դառնում են բիզնեսի թռիչքի խթանը: Ի տարբերություն անվան, լոգոտիպի անհրաժեշտությունն այդքան էլ հրատապ հարց չէ: Բայցևայնպես, Հայաստանում սկսել են ավելի հաճախ մտածել լավ լոգո ունենալու մասին:
Լոգոները բաժանվում են 4 մասի՝ տեքստային, նշանային, համակցական, էմբլեմային՝
- Տեքստային․ պարունակում է անվանման գրությունը և կարող է ունենալ գեղարվեստական տարրեր:
- Նշան․ տարբերանշան՝ որի հիմքում ընկած է նկար:
- Համակցական․ դա տեքստային և նշանային խառնուրդն է: Հաճախ այն անվանում են էմբլեմ, որում անվանումը և տարրերը ընդունում են որոշակի տեսք:
Աստուդիո ընկերության դիզայները պատրաստ է մշակելու ոչ միայն ֆիրմային ոճ կամ լոգոտիպ: Մեզ մոտ կարող եք պատվիրել վեբ կայքի պատրաստման համար անհրաժեշտ դիզայնը՝ դեսկտոպ, պլանշետային և մոբայլ տարբերակներով։
Պատվիրել լոգոտիպ
Լոգոի միջին արժեքը՝ 200.000 ֏
Լոգոի պատրաստումը ենթադրում է հեղինակային աշխատանք, որի «գեղեցիկ» լինել-չլինելու հարցը մեծապես կախված է պատվիրատուի սուբյեկտիվ ընկալումից։ Այդ պատճառով մենք հստակ սահմանել ենք լոգոների պատրաստման կանոնները և պայմանները։
- Ստանալով լոգոտիպի պատրաստման պատվերը՝ ներկայացնում ենք 5 (հինգ) նախնական մակետ,
- ներկայացված 5 տարբերակից 1-ի ընտրությունից հետո աշխատում ենք գունային լուծումների վրա՝ ներկայացնելով 5 (հինգ) տարբերակ,
- Գունային տարբերակի ընտրությունից հետո մշակում և վերջնական տեսքի ենք բերում լոգոի դիզայնը՝ ապահովելով հեղինակային ունիկալությունը։
Այսպիսով, լոգոի դիզայնի պատրաստման (logoi patrastum) վերջնական արժեքը կախված է պատրաստվող տարբերակների քանակից և «լավն ա, բայց միհատ էլ էս տարբերակով փորձենք»-ի համար պատվիրատուն պետք է վճարի։
Ինչպե՞ս ենք կատարում լոգոի պատվերը
- Ստանալով լոգոի պատրաստման պատվերը՝ ծանոթանում ենք բիզնեսին, ճշտում ենք հաճախորդի նախընտրությունները։
- Ճշգրիտ արդյունք ստանալու համար խնդրում ենք լրացնել լոգոի պատրաստման բրիֆը։
- Կանխավճարն ընդունելուց հետո անցնում ենք էսքիզների ստեղծմանը։
- Վերջնական տարբերակի համար պատրաստում ենք լոգոի «անձնագիրը» և հանձնում ենք հաճախորդին։