Վեբ ծառայություններ

Վեբ ծրագրավորում (custom PHP)

Վեբ ծրագրավորում PHP լեզվի կիրառմամբ։ Ամենատարածված ծառայությունն է ծրագրավորման և կայքերի ստեղծման ոլորտում։ Աշխարհում գոյություն ունեն հարյուրավոր ծրագրավորման լեզուներ և ֆրեյմվորքեր, սակայն 30-ամյա PHP-ն դրանց շարքում շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը։ 

PHP-ն ստեղծվել է 1994 թվականին, ազատ օգտագործման համար հրապարակվել 95-ին։ Սկզբում կոչվել է PHP - հիպերտեքստի պրեպրոցեսոր, այնուհետև՝ Personal Home Page Tools (անհատական վեբ-էջի ստեղծման գործիքներ)։ Այսօր շարունակում է մնալ ծրագրավորման ամենապահանջված լեզուների թոփ 10-յակում։

Վեբ ծրագրավորման ոլորտում PHP-ն համարվում է ամենապրակտիկ, սիրված, հեշտ յուրացվող և էժան սպասարկվող, անվտանգության բարձր մակարդակով լեզուներից մեկը։ Այն օգտագործվում է ներկայում գործող սայթերի գրեթե 80 տոկոսում։ Նման տարածվածությանը նպաստում է նաև PHP-ֆրեյմվորքերի բազմազանությունը։

Աստուդիո ընկերությունը 2009 թվականից սկսել է աշխատել PHP լեզվով՝ դրա custom տարբերակն օգտագործելով առաջին դինամիկ կայքի ստեղծման աշխատանքներում։ Երկար տարիներ աշխատելով PHP-ով՝ հասցրել ենք յուրացնել լեզվի առավելությունները և բացերը, «մաքուր կոդով» ծրագրավորել ենք բարդ նախագծեր, որոնք մինչև հիմա անխափան աշխատում են։ 

PHP-ով ծրագրավորման ուղղությունները

  • Բիզնես սայթի ստեղծում։ Քանի որ լեզվի ֆունկցիոնալը հատուկ ստեղծվել է սայթերի կառուցման համար, այն լավագույնս համապատասխանում է վեբ ծրագրավորման պահանջներին։ Ներառում է HTML-ի հետ ինտեգրացիա, համատեղելիություն տարբեր տվյալների բազաների հետ, անվտանգության գործիքներ։ 
  • Էլեկտրոնային կոմերցիաի ոլորտի համար PHP-ն առաջարկում է աշխատանքը հեշտացնելու բազմաթիվ հնարավորություններ։ Այս լեզվով ստեղծվել են հանրահայտ հարթակներ ու կոնստրուկտորներ՝ ինտերնետ խանութների ակտիվացումը հասանելի դարձնելով նույնիսկ անփորձ ծրագրավորողներին:
  • Ծրագրային ապահովման ուղղությամբ PHP-ն թույլ է տալիս ստեղծել կոնտենտի կառավարման համակարգեր (CMS), հաճախորդների բազաների կառավարման ծրագրեր (CRM), բիզնեսի ավտոմատացման տարատեսակ նախագծեր։

PHP-ֆրեյմվորկերի ստեղծումը, զարգացումը և տարածումն այսօր թույլ են տալիս կրճառել վեբ-ծրագրավորման պրոցեսի վրա ծախսվող ռեսուրսները՝ ստանալով բարդ, անվտանգ, մրցունակ և անխափան աշխատող պրոդուկտներ ցածր ինքնարժեքով։

Ի՞նչ է PHP-ֆրեյմվորքը

Ֆրեյմվորքը ծրագրային կոդի կառուցվածք է, որն օգտագործվում է որպես ապագա նախագծի հիմք, կարկաս։ Կոդերի նման գրադարանները պարունակում են կայքերի առավել տարածված ֆունկցիաները, ինչը հեշտացնում է աշխատանքը։ Աշխարհում կան տասնյակ PHP-ֆրեյմվորքեր, յուրաքանչյուրն իր առավելությամբ կամ խնդիրներով։ 

  • Laravel
  • Yii, Yii2
  • CodeIgniter
  • Zend Framework
  • Symfony
  • CakePHP
  • Phalcon

Աստուդիո ընկերության թիմն այս ցանկից առավել հաճախ գտագործում է Laravel-ը՝ չանտեսելով Yii-ն, CodeIgniter-ը, Zend-ը։

  • Laravel-ն անվճար, բաց կոդով պրոդուկտ է, որը ստեղծվել է 2011թ-ին։ Այն հնարավորություն է տալիս կառուցել բարդ վեբ սայթեր, ծրագրեր, CRM համակարգեր։ Հեշտ է յուրացվում, խնայում է աշխատաժամանակը, ունի անվտանգության բազմաթիվ գործիքներ։ Պարզության հաշվին Լարավելը հաճախ է սկսնակ ծրագրավորողների կողմից ընտրվում որպես աշխատանքային գործիք։ Սակայն ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Սկսնակներն, ընտրելով Լարավելով պատրաստի CMS-ներ, առանց հասկանալու աշխատանքի նրբությունները դրանց վրա ստեղծելով կայքեր, պատվիրատուների բիզնեսի տակ ներդնում են դանդաղ գործողության ռումբեր։
  • Yii, Yii2-ն ունիվերսալ ֆրեյմվորք է՝ հիմնված կոմպոնենտային կառուցվածքի վրա։ Հայաստանում ավելի քիչ է տարածված և թերագնահատված է, քանի որ ունի անվտանգության բարձր մակարդակ և գաղտնագրման միջոցներ։ Մեր ընկերությունը Yii ֆրեյմվորքով ունի մի քանի ինտերնետ խանութ, որոնք չնայած տարատեսակ հարձակումներին անխափան աշխատում են ավելի քան 6 տարի։
  • CodeIgniter-ը կոմպակտ է, ունի կոմպոնենտներ ստեղծելու բազմաթիվ ստանդարտ մոդուլներ, շատ հարմար է սկսնակների կողմից դինամիկ կայքեր մշակելու համար։ CodeIgniter-ի հետ է կապված Աստուդիոի կողմից ֆրեյմվորքի օգտագործման առաջին նախադեպը։ Մեր հեղինակած յոթից ավելի տարեկան մի քանի սայթ այս պահին էլ աշխատում է։

Վեբ ծրագրավորման լեզվի ընտրությունը

Վեբ ծրագրավորման ընթացքում, չնայած բազմազան ընտրության հնարավորությանը, ոչ այնքան կարևոր է վեբ ծրագրավորման լեզվի ընտրությունը, որքան մասնագետի փորձառությունը։ Ինչքան էլ պատրաստի կարկասները հեշտացնում են աշխատանքը, արհեսական բանականությունը տալիս է խրթին հարցերի պատասխանները, ինտերնետը մատուցում է բարդ լուծումների եղանակները, մասնագետի սխալների հավանականությունը մեծ է, եթե փորձը երկու-երեք տարուց պակաս է։ Այնպես որ, եթե մտադրվել եք մշակել սեփական կայքը, կենտրոնացեք ոչ թե ծրագրավորման լեզվի կամ ֆրեյմվորքի ընտրության, այլ՝ կատարողի մասնագիտական ունակությունների, պորտֆոլիոյի և երաշխիքների վրա։

  1. Ստուգեք գործընկերոջ կատարած աշխատանքները;
  2. Լսեք նրա նախկին գործընկերների արձագանքները;
  3. Ծանոթացեք ընտրված լեզվով աշխատող մասնագետների սպասարկման գներին;
  4. Կարդացեք ընտրված ֆրեյմվորքի առավելությունների և թերությունների մասին;
  5. Նախապես կազմեք տեխնիկական առաջադրանքը;
  6. Նախապես մի վճարեք աշխատանքի ամբողջ արժեքը;
  7. Երրորդ կողմի օգնությամբ իրականացրեք թեստավորումը;
  8. Պահանջեք տեխնիկական երաշխիքներ գոնե 1-2 տարով։
Վեբ ծրագրավորում (custom PHP)

Պատվիրել custom PHP ծրագրավորում

Աշխ․ ժամը սկսած 8.000 ֏

Պատվիրելով PHP լեզվով վեբ ծրագրավորման ծառայություններ՝ դուք կստանաք լիարժեք խորհրդատվություն, բիզնես պրոցեսների վերլուծություն, տեխնոլոգիաների օպտիմալ ընտրություն, մաքուր աշխատանք և պայմանագրային երաշխիքներ։

Սովորաբար ամբողջական նախագծերի գնի հաշվարկը կատարում ենք ելնելով ծախսվող օրերի քանակից և ժամավճար հասկացությունը չենք կիրառում։ Սակայն, եթե դուք ունեք գործող սայթում խնդիրներ, առանձին ֆունկցիաներ ավելացնելու հանձնարարություն կամ կարճաժամկետ այլ գործեր, մենք կարող ենք գնահատել դրանց վրա ծախսվող ժամաքանակը, ինչի դեպքում կիրառվում է ժամավարձ։

Rating:5
(77)