տարվա ռեալ փորձ
-ից ավելի աշխատանք
-ից ավելի թիմակից
ընթացիկ նախագիծ
Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։
Պորտֆոլիո
Կայքերի պորտֆոլիոն վեբ ստուդիայի այցեքարտն է: Աստուդիո ընկերությունն ունի ներկայանալի պորտֆոլիո՝ բաղկացած 620-ից ավելի ռեալ կատարած աշխատանքից: Մեր գործունեության ընթացքում ստեղծել ենք բազմաթիվ կորպորատիվ կայքեր, օնլայն խանութներ, առևտրային հարթակներ, կոմերցիոն պորտալներ, սայթերի կառավարման ադմին համակարգեր, բիզնեսի ավտոմատիզացման CRM ծրագրեր:
Նրանք վստահել են մեզ
Կայքերի և ինտերնետ խանութների մշակում զրոյից
Աստուդիո ընկերությունն առաջարկում է վեբ կայքերի մշակում զրոյից, ինտերնետ խանութի պատրաստում և SEO առաջխաղացում (kayqeri patrastum, sayti patrastum): Սեփական սայթի առկայությունը բիզնեսի զարգացման համար այլևս ժամանակի առաջնային պահանջ է: Որակյալ պատրաստված կայքը ապահովում է շահույթով առանց հանգստյան օրերի` տնտեսության ցանկացած ոլորտում ավելացնելով շրջանառությունը: Լավ արդյունքի համար անհրաժեշտ է ամենայն լրջությամբ մոտենալ կայքի ստեղծմանը:
Բազմամյա փորձը ապացուցել է, որ անվճար CMS-ի բազայի վրա ծրագրավորված սայթերն առաջացնում են մի շարք խնդիրներ և լրացուցիչ ծախսեր: Ընտրելով առանց պատրաստի շաբլոնների զրոյից կայքի մշակման, ծրագրավորման մեթոդը` դուք ճիշտ ներդրում եք կատարում։
Ինչպիսի՞ վեբ-կայք պատվիրել
Կայքի ստեղծումը բիզնեսի յուրաքանչյուր տեսակի համար ենթադրում է անհատական պահանջներ։ Գովազդային արշավների ազդեցությամբ պատվիրատուները տալիս են ընդհանրացված նկարագրություն՝ «վաճառող վեբ-կայք»։ Պրակտիկայում բոլոր կայքերը ներգրավում են հաճախորդներ և «վաճառում են» ծառայություն կամ ապրանք։ Սակայն կայքի օպտիմալ ֆունկցիաները որոշելու համար պետք է հստակեցվի դրա նշանակությունը և տեսակը։
- Այցեքարտ-կայքը մատուցում է ընկերության հիմնական ինֆորմացիան, ունի ֆունկցիոնալ սահմանափակումներ։
- Կորպորատիվ կայքն ունի ունիվերսալ կառուցվածք և բազմազան ֆունկցիաներ։
- Ինտերնետ-խանութը նախատեսված է օնլայն գնումների համար։
- Բիզնես պորտալները նախատեսված են օնլայն ստարտափերի համար։
Կայքի պատվերն անիմաստ կլինի, եթե պատրաստումից հետո ոչ ոք չզբաղվի ռեսուրսով։ Երբ գործարարը հիմնում է գրասենյակ կամ խանութ, կարիք չի լինում հիշեցնելու, որ պետք է կազմակերպի պատշաճ սպասարկում։ Չնայած կայքը նույն գրասենյակը կամ խանութն է ինտերնետում, ծրագրավորումից և ակտիվացումից հետո մենք ստիպված ենք պարբերաբար հիշեցնել պատվիրատուներին, որ անհրաժեշտ է թարմացնել ինֆորմացիան, ջնջել հին տվյալները, ներբեռնել գները, ժամանակին արձագանքել նամակներին։ Այն սեփականատերերը, ովքեր կայքի մշակումից հետո չեն մոռանում սպասարկման մասին, ավելացնում են տեքստեր, հաշվի են առնում մեր խորհուրդները, մի քանի ամիս հետո վերադարձնում են սայթի պատրաստման (web kayqi mshakum) վրա ծախսված գումարը և զգում են պատվերների դինամիկ աճ։