Օնլայն վճարամիջոցների ինտեգրում
Օնլայն վճարամիջոցների ինտեգրումը ecommerce հարթակին նոր շնչառություն է տալիս ինտերնետային առևտրին՝ թույլ տալով ընդունել վճարումներ և ավարտել պատվերն առանց կանխիկ շրջանառությունից բխող խնդիրների։
Astudio ընկերությունը էլեկտրոնային կոմերցիայի նախագծեր, ինտերնետ խանութ պատրաստելիս կարող է ինտեգրել հայաստանյան կամ միջազգային ցանկցած վճարային համակարգ կամ դրամապանակ։
- Հայկական բանկերի օնլայն վճարամիջոցներ;
- Idram, Telcell, Fist Shift, EasyPay դրամապանակներ;
- ЮMoney Pay, Яндекс Пей, Robokassa, SberPay ագրեգատորներ;
- Stripe, PayPal, Braintree միջազգային վճարամիջոցեր։
Ի՞նչ խնդիրներ է լուծում վճարամիջոցի ինտեգրումը
Վճարամիջոցի ինտեգրումը ecommerce հարթակին թույլ է տալիս հաճախորդին կատարել անվտանգ, արագ և հարմար վճարում բանկային քարտից կամ վիրտուալ դրամապանակից։
Այս համակարգերը ենթարկվում են անվտանգության միջազգային կանոններին, համապատասխանում են PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) ստանդարտներին։ Այսինքն, գնորդը վճարում կատարելիս անցնելով վճարամիջոցի էջ, ամբողջովին պաշտպանված է կայքի կողմից տվյալների պահպանումից կամ այլ զեղծարարությունից։
Վճարային համակարգերի ինտեգրացիաները ապահովում են՝
- Վճարման եղանակի ընտրություն պատվերի էջում
- Քարտային տվյալների անվտանգ փոխանցում
- Գործարքների ավտոմատ հաստատում կամ մերժում
- Ավելացնում է վաճառքը, տալիս է վստահություն
- Հնարավոր է դարձնում հեռահար առևտուրը։
Բանկային vpos ինտեգրումներ
VPOS (Virtual POS)-ը բանկի կողմից տրամադրվող առցանց վճարային լուծում է, որը ecommerce հարթակին, ինտերնետ խանութին թույլ է տալիս ընդունել Visa, Mastercard, Arca, AMEX և այլ քարտային վճարումներ։
Սա ֆիզիկական վճարային տերմինալի թվային տարբերակն է։ Հաճախորդը, ընտրելով ապրանքը և սեղմելով վճարման կոճակին, անցում է կատարում Arca կամ այլ համակարգի էջ, որտեղ էլ մուտքագրում է քարտի տվյալները։ Բանկը ստուգում և վավերացնում տվյալները, հաստատում կամ մերժում գործարքը։
Տվյալների փոխանակումը կայքի հետ տեղի է ունենում պաշտպանված միջավայրում, սահմանափակ ժամկետով թոքենի միջոցով։ Կայքը բանկին է փոխանցում պատվերի հերթական համար, ընդհանուր արժեք և այլ ստանդարտ տվյալներ, հետ է ստանում վճարման ստատուսը։
Ի՞նչ բաղադրիչներ է ներառում VPOS-ի ինտեգրումը
- API ինտեգրում (REST, SOAP, կամ բանկի տրամադրած SDK)
- 3D անվտանգության աջակցում
- Checkout ձևի կառուցում
- Անվտանգություն
- Թոքենային բաժանում (Tokenization)
- Զեղծարարության ռիսկերի հայտնաբերում և գնահատում։
Հայկական դրամապանակների ինտեգրում
Հայկական թվային դրամապանակների ինտեգրումը e-commerce հարթակներում հնարավորություն է տալիս ընդունել վճարումներ Idram, TelCell Wallet, MobiDram, EasyPay և այլ տեղական դրամապանակներից՝ առանց քարտային տվյալների մուտքագրման։
Wallet ինտեգրումը վճարման արագ, հարմար և արդյունավետ գործարքների տարբերակ է, քանի որ հաճախորդը վճարումը կատարում է մի քանի հպումով իրեն արդեն ծանոթ ու վստահելի միջավայրում, իսկ բիզնեսը ստանում է պարզեցված վճարային ուղի, ավելի քիչ ընդհատված գործարքներ և հասանելիություն այն օգտատերերին, ովքեր նախընտրում են վճարել դրամապանակով կամ տերմինալներով։
Այսպիսի լուծման շնորհիվ ունենում ենք՝
- Ավելի արագ վճարում
- Գնման բարձր ցուցանիշ
- Շարժական ավելի հարմար փորձ՝ բացառապես հավելվածի ներսում։
- Տվյալների պահպանման անվտանգ համակարգ։
Խոսելով էլեկտրոնային դրամապանակների և վճարումների մասին, հարկ է նշել նաև հղումով իրականացվող ֆինանսական գործարքների մասին։ Սա թույլ է տալիս վաճառողին ստեղծել անհատական վճարային հղում և ուղարկել այն գնորդին ցանկացած ալիքով՝ SMS, email, Messenger կամ սոցիալական ցանցեր։ Գնորդը բացում է հղումը, մուտքագրում վճարման տվյալները և արագ ավարտում գործարքը՝ առանց կայք այցելելու կամ գրանցվելու։
Միջազգային վճարամիջոցներ
Միջազգային վճարամիջոցների ինտեգրումը e-commerce հարթակներին հնարավորություն է տալիս ընդունել ֆինանսական գործարքներ աշխարհի ցանկացած կետից՝ PayPal, Stripe, Apple Pay, Google Pay և այլ լուծումներով։ Այս ինտեգրումները ապահովում են բարձր վստահություն, արագություն և մատչելիություն ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա գնորդների համար։
Գլոբալ վճարային ենթակառուցվածքների օգտագործումը նվազեցնում է սահմանափակումները, մեծացնում է վաճառքի աշխարհագրությունը և բարելավում օգտագործողի փորձը տարբեր շուկաներում՝ ապահովելով կայուն պաշտպանություն և աջակցություն։
Պատվիրել վճարամիջոցի api ինտեգրացիա
Աշխատանքի տևողությունը՝ 5-15 օր
Գինը՝ 250,000-500,000֏
Astudio ընկերությունը նախագծում և ծրագրավորում է ինտերնետ խանութներ, էլեկտրոնային կոմերցիայի ցանկացած բարդության կայքեր՝ հետևելով տեղական պահանջարկին և տեխնոլոգիաների մշտական զարգացմանը։
Եթե մտադիր եք պատվրել վճարամիջոցի ինտեգրացիա, մենք կուսումնասիրենք գործող հարթակի հնարավորությունները, անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ կկատարենք ֆունկցիոնալ լրացումներ։
Աշխատանքների տեխնիկական նկարագրում ներառում ենք՝
- Սինխրոնացվող տվյալները (վճարային սեսսիաներ, վավերացումներ, callback-ներ, վճարման ստատուսներ, վերադարձ/մերժում)։
- Ինտեգրացիայի փուլերն ու ժամկետները․ դրամապանակի մատակարարի հետ տեխնիկական կապ, միջավայրերի կարգավորում, ինտեգրում, թեստավորում, ակտիվացում։
- Օգտագործվող տեխնոլոգիաներն ու մեթոդները (API, Webhooks, token-based auth, JSON payloads, redirect / in-app flow)։