Վեբ ծառայություններ

Բրենդբուքի ստեղծում

Բրենդբուքի ստեղծումը, որպես ծառայություն, մեծամասամբ հետաքրքրում է միջին ու մեծ ընկերություններին, որոնք առաջնորդվում են ֆիրմային ոճի կիրառման միջազգային չափանիշներով։ Տեղական փոքր ընկերությունները հիմնականում բավարարվում են լոգոի պատրաստման ծառայությունով։ Բրենդբուքը բրենդի ֆիրմային ոճի ներկայացման ուղեցույցն է, որտեղ պետք է մանրամասն նշված լինեն դիզայնի դետալների  օգտագործման կանոնները։ Այն համարվում է ցանացած ընկերության ոճային անձնագիրը և ունի պաշտոնական պաստաթղթի կարգավիճակ։

Ի՞նչ է ներառում բրենդբուքը

Բրենդբուքը կամ ընկերության ֆիրմային ոճի անձնագիրը ներառում է մի շարք ատրիբուտներ՝

  1. Բրենդի կոնցեպցիայի և փիլիսոփայության նկարագրությունը;
  2. Լոգոտիպը և դրա մանրամասն նկարագրությունը;
  3. Լոգոտիպի օգտագործման կանոնները կայքում և ընդհանրապես ինտերնետում; 
  4. Լոգոտիպի և վիզուալ ատրիբուտների օգտագործումը սոցիալական հարթակներում;
  5. Կարգախոսը և տեքստերում օգտագործվող տառատեսակները;
  6. Դիզայնի տարրերի օգտագօրծման ուղեցույցը և օրինակներ։

Լոգոի ստեղծումը որպես առաջին քայլ

Լոգոի ստեղծումը (logoneri stexcum) բրենդբուքի պատրաստման առաջին գործնական քայլն է։ Լոգոտիպը հսկայական ազդեցություն ունի բրենդի ընկալման վրա, քանի որ դիզայնի այն վիզուալ տարրն է, որով մարդիկ տեսնում և ճանաչում են բրենդը: Պարզ լեզվով ասած, եթե մարդը չընկալեց, չհավանեց ձեր լոգոտիպը, ապա ամենայն հավանականությամբ չի հավանի նաև ձեր ապրանքը կամ ծառայությունը։ Շատ երկար կարելի է վիճել, թե որն է լավ լոգոտիպը, որն է գեղեցիկ կամ ազդեցիկ։ Եթե ուշադիր լինեք, հաջողության հասած ընկերությունների կամ բրենդերի լոգոները սպառողները մեծամասամբ հավանում են։ Իսկ նորաստեղծ ընկերությունների, նույնիսկ ամենամտածված լոգոի նկատմամբ հաճախ տեսնում ենք քննադատական վերաբերմունք։ Դա կատարվում է ենթագիտակցորեն, եթե ընկերությունը հասել է հաջողության, ուրեմ նրա լոգոտիպը մինիմում արժանի է հարգանքի, եթե բրենդը նոր է՝ դեռ պետք է ապացուցի ինչպես իր այնպես էլ լոգոտիպի կենսունակությունը։

Եթե պատրաստվում եք ստեղծել ձեր լոգոն, անպայման փորձել անվճար եք ապրանքանշան գեներացնել արհեստական ինտելեկտի օգնությամբ կամ վերափոխել որևէ տաղանդավոր աշխատանք։ Սակայն փորձը ցույց է տալիս՝ 

  • լոգոի լավն ու վատը ցույց է տալիս միայն ժամանակը;
  • լոգոտիպի ընկալումն ուղղակի կապված է ընկերության հաջողության հետ;
  • ապրանքանշանի ընկալումը խիստ անհատական է, այն կարող է դուր գալ տասնյակ մասնագետների և չընդունվել պատվիրատուի կողմից։

Բրենդբուքի թելադրած կանոնները

Բրենդբուքում նշվում են լոգոյի կիրառման տարբերակները, դրանց օգտագործման կանոնները տարբեր հարթությունների վրա։ Օրինակ, ինչպես կարելի է օգտագործել, ինչպես չի կարելի, որքան ազատ տարածք պետք է լինի լոգոի շուրջ կամ տպագրության ժամանակ ինչ կանոնների պետք է հետևել։

Գունային գամմայի կիրառման կանոնները նույնպես մեծ նշանակություն ունեն։ Դրանից է կախված, թե ինչպես են մարդիկ ընկալելու ձեր ապրանքանիշը։ Հետևաբար գույները որոշելուց պետք է հաշվի առնել, թե ինչ էմոցիաներ և մտքեր եք ցանկանում փոխանցել մարդկանց։ Օրինակ՝

  • վառ գույները՝ կարմիրը, դեղինը, նարնջագույնը հաղորդում են էներգիայի, ուրախության զգացողություն;
  • սառը գույները՝ կապույտը, կանաչը ներշնչում են հանգստություն, վստահություն։

Պետք է նկատի ունենալ, որ ոչ մի կանոն քարացած ու անխախտելի չէ։ Օրինակ, մինչև վերջերս սևը համարվում էր հակացուցված սննդի ֆիրմային ոճում և որպես փաթեթավորման նյութերի հիմնական գույն օգտագործելու համար։ Այսօր արդեն դասական սևը ակտիվ օգտագործվում է սննդի փաթեթավորման մեջ, որպես էլիտարության խորհրդանիշ։

Տառերի ֆոնտը (տառատեսակը) և չափը նույնպես կարող են փոխանցել դրական տրամադրություն կամ բացսական ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Օրինակ, երբ ընկերության լրիվ անվանումը լոգոի մեջ գրաված է անհամաչափ փոքր տառաչափով, որոշ մակերևույթների վրա այն անընթեռնելի է, ինչը հանգեցնում է բացասական տրամադրվածության։ Բրենդբուքում նշվում են օգտագործման ենթակա տառատեսակները, դրանց մասին ինֆորմացիան, բրենդի դիզայնի տարրերում regular, bold, italic տարբերակների կիրառումը։

Օրինակներ կամ mockup-ներ

Mockup կամ մակետները գրաֆիկ դիզայնում ռեալիստիկ օրինակներ են։ Այսինքն, դիզայնի տարրը նկարի մոդելավորման ծրագրի միջոցով տեղադրվում է համապատասխան պրոդուկտի կամ փաթեթավորման վրա։ Մոքափները պատկերացում են տալիս, թե ինչպես կընկալվի դիզայնը օգտատերերի կամ հաճախորդների կողմից, օգնում է  գնահատել դիզայնի վերջնական տեսքը։

Բրենդբուքի ստեղծում

Պատվիրել բրենդբուք

400,000֏

Աստուդիո ընկերությունում կարող եք պատվիրել բրենդբուքի ստեղծում (լատինատառ՝ brendbuki stexcum)՝ բոլոր անհրաժեշտ դիզայներական կոմպոնենտների պատրաստմամբ։ Մեր փորձառու դիզայները և պրոյեկտ մենեջերը կուսումնասիրեն ընկերության գործունեությունը և կփորձեն թիրախային լսարանի համար առաջարկել գրավիչ լուծումներ։

Rating:5
(2017)