Վեբ ծառայություններ

Լոգիստիկայի կառավարման ծրագրեր

Լոգիստիկայի և բեռնափոխադրումների կառավարման ծրագրերը օպտիմալացնում են աշխատանքների կազմակերպման վրա ծախսվող ժամանակը, ռեսուրսները և ֆինանսները։ Մտածված, ճիշտ ծրագրավորված CRM ծրագիրը, վեբ-կայքը կամ ERP համակարգը թույլ են տալիս կարգավորել բիզնես պրոցեսները, գտնել նոր հաճախորդներ, նվազեցնել կորուստները։ Աստուդիո ընկերությունը լոգիստիկ համակարգերի ստեղծման ոլորտում առաջին փորձը ձեռք է բերել 2011 թվականին՝ ստեղծելով Ֆեդեքսի ներկայացուցչի կորպորատիվ կայքը և բեռնափոխադրումների հաշվիչը։ Դրանից հետո պատրաստել ենք տասնյակ կայքեր և ավտոմատացման համակարգեր Հայաստանի, Ղազախստանի, ԱՄՆ բեռնափխադրող կազմակերպությունների համար։ Այսօր արդեն մենք ի վիճակի ենք ավտոմատացնել լոգիստիկայի պրոցեսի ամբողջ շղթան՝ բեռի ընդունումից և առաքման գնի հաշվարկից մինչև դռնից-դուռ առաքում, օնլայն վճարումներ, փոխադարձ հաշվարկներ, հաճախորդների բազաների կառավարում և այլն։

Ինչպե՞ս զարգացնել լոգիստիկ բիզնեսը

Ինչպե՞ս զարգացնել լոգիստիկ բիզնեսը՝ օգտագործելով it լուծումներ և ծրագրեր։ Լոգիստիկ բիզնեսի զարգացման գործընթացը կարելի է բաժանել 3 մեծ խմբի՝

  1. Նոր հաճախորդների և կրկնակի պատվերների ներգրավում;
  2. Բուն ծառայությունների մատուցում և սպասարկում;
  3. Բիզնես պրոցեսների օպտիմալացում։

Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար կարող ենք առաջարկել օգտակար գործիքներ, որոնք ուղղված կլինեն առկա խնդիրների լուծմանը՝

  • Նոր հաճախորդների ներգրավման հարցում անփոխարինելի է վեբ կայքի, SEO, SMM օպտիմալացման և գովազդային արշավների դերը։ Եթե դուք զբաղվում եք լոգիստիկ բիզնեսով, չունեք պատվերների ստացման մշտական աղբյուր, մոնոպոլ դիրքեր, ապա ինտերնետ տիրույթում ներկայությունը և գովազդը ձեր բիզնեսի զարգացման համար պատրադիր է։ Բեռնափոխադրման սայթը ոչ միայն պատշաճ կներկայացնի ծառայությունները, առավելությունները, հնարավորությունները, այլև թույլ կտա պոտենցյալ հաճախորդին խնայել ժամանակ՝ կատարելով լոգիստիկ հաշվարկներ և ուղարկելով պատվերների հայտեր։
  • Վեբ-կայքը կարող է օգտակար գործիքակազմ առաջարկել նաև կրկնակի պատվերների և մշտական հաճախորդների համար։ Տվյալների արխիվացման, անհատական զեղչերի, պատվերների կարգավիճակների ռեալթայմ  ստացման գործիքները կխնայեն ձեր օպերատորների ժամանակը։ Այնպես որ, պատվերների ավելացման համար առաջին քայլը վեբ-սայթի ստեղծումն է։
  • Պատվերների կառավարման ERP համակարգը թույլ է տալիս ավտոմատացնել բոլոր տիպի հաշվարկները, նվազագույնի հասցնել կորուստները և սպասարկման ընթացքում ի հայտ եկաղ թյուրիմացությունները, խնայել սպասարկող անձնակազմի, օպերատորների աշխատաժամանակը։ Ստեղծելով բիզնես պրոցեսների օպտիմալացմանն ուղղված սեփական ծրագիրը, դուք հնարավորություն եք ստանում ձեր բիզնեսին հարմարեցնել կառավարման գործիքակազմը, ձերբազատվել յուրաքանչյուր օգտագործողի լիցենզիաների համար գանձվող տարեկան վճարներից։
  • Հաճախորդների բազաների կառավարման CRM ծրագիրը սպասարկման որակը բարձրացնում է նոր մակարդակի։ Սկսած լիդերի ստացումից, մշակումից, հաճախորդների տվյալների լրացումից մինչև կրկնակի վաճառքներ, արխիվների պահպանում, ծանուցումների ուղարկում, անալիտիկ տվյալների գեներացում, հաշվետվությունների ստացում, մենեջերների աշխատանքի արդյունավետության ռեալթայմ վերահսկողություն․․․ Այս բոլոր պրոցեսները կառավարելն առանց ծրագրային օգնության հաճախորդների թվի ավելացմանը զուգահեռ հանգեցնում է վերահսկողության թուլացմանը և պատվիրատուների կորստին։

Եթե դուք մատուցում եք բեռնափոխադրումների կամ առաքումների ծառայություններ, հոգնել եք «թուղթ ու գրիչով» աշխատելուց կամ պատվերները excel ֆայլում վարելուց, ցանկանում եք զարգացնել ծրագրային ապահովման մակարդակը, սանգահարեք Աստուդիո ընկերություն։ Մենք կուսումնասիրենք ձեր բիզնես պրոցեները, միասին կհասկանանք առկա բացերը և կորուստների պատճառները, յուրաքանչյուր խնդրի լուծման համար կառաջարկենք օպտիմալ լուծումներ, համաձայնության դեպքում դրանք կծրագրավորենք և կներդնենք կարճ ժամկետներում։

Լոգիստիկայի կառավարման ծրագրեր

Պատվիրել կայք կամ ծրագիր

Լոգիստիկ կայքի ստեղծում՝ 1,200,000֏

Պատվիրելով ծրագիր կամ վեբ-կայքի ստեղծում լոգիստիկայի և առաքումների համար դուք ստանում եք համալիր լուծումներ, որակյալ սպասարկում, հիմնավորված գներ, պայմանագրային երաշխիք։ Քանի որ այս ոլորտում ծառայությունների արժեքը մեծապես կախված է լուծվող խնդիրների բարդությունից, ներգրավվող մասնագետների փորձից և ծախսվող աշխատաժամանակից, յուրաքանչյուր պատվերի համար մենք կատարում ենք անհատական գնառաջարկ։ Ուղարկեք ձեր տվյալները, և մեր մասնագետը կտրամադրի համապատասխան խորհրդատվություն։

Rating:5
(1022)