Laravel ֆրեյմվորքով ծրագրավորում
Laravel-ը բաց կոդով PHP ֆրեյմվորք է, որն օգտագործվում է վեբ հավելվածներ մշակելու, կայքեր, բարդ ինտերնետ խանութներ ստեղծելու համար: Այն լայնորեն օգտագործվում է ծրագարավորողների կողմից, քանի որ ֆրեյմվորքի շնորհիվ մշակման գործընթացը դառնում է ավելի պարզ ու արագ։ Բացի այդ ֆրեյմվորքը առանձնանում է բազմաթիվ առավելություններով, որոնք դարձնում են այն նպատակահարմար տարբեր նախագծերում կիրառելու համար։
Որո՞նք են Լարավելի առավելությունները
- Մաքուր և հստակ MVC ճարտարապետություն։ Կոդը բաժանված է Model, View, Controller մասերի, ինչը հեշտացնում է ծրագրավորումն ու թեստավորումը։
- Artisan CLI – ուժեղ հրամանների տող։ Ավտոմատացնում է մոդելների, կոնտրոլլերների, միգրացիաների և այլ գործընթացների ստեղծումը։
- Eloquent ORM – պարզ ու հզոր տվյալների կառավարում։ CRUD օպերացիաները և բարդ հարաբերությունները (One-to-One, One-to-Many, Many-to-Many) դառնում են հեշտ իրականացնելիս։
- Blade Templates – հարմար UI կառուցում։ Layouts, Components, Slots օգտագործելով կարելի է ստեղծել մաքուր և կրկնելի ինտերֆեյսներ։
- Միգրացիաներ և սիդերներ։ Հեշտացնում է տվյալների բազայի կառավարումը, schema փոփոխությունները և նախնական տվյալների լրացումը։
- Աջակցություն նորարարական ֆունկցիաներին։ Routing, Middleware, Authentication/Authorization, Multisite, Multi Language աջակցություն։
- Հզոր համայնք և պատրաստի լուծումներ։ Բազմաթիվ packages և պլագիններ, լայնածավալ ուղեցույցներ և օրինակներ։
- Անվտանգություն և հուսալիություն։ Լարավելն առաջարկում է CSRF, XSS, SQL Injection պաշտպանություն՝ հաճախորդների տվյալների անվտանգ պահման համար։
- Արագ զարգացում և վերահսկելիություն։ Պատրաստի մոդուլների և packages շնորհիվ կարելի է խնայել ժամանակ և նվազեցնել կայքի պատրաստման բյուջեն։
Բովանդակության կառավարման համակարգի (CMS) վրա ֆրեյմվորքի ազդեցությունը ևս դրական է, քանի որ Laravel–ով ստեղծված CMS-ները ունեն լայն հնարավորություններ։ Դրանցից են․
- ճկուն կառավարման համակարգ՝ էջերի, բովանդակության և օգտատերերի հեշտ կառավարման համար,
- բազմալեզու և բազմակայքային նախագծերի աջակցություն,
- SEO օպտիմալացման ներկառուցված գործիքներ,
- մոդուլների և plugin-ների արագ ինտեգրում,
- բարձր մակարդակի անվտանգություն և տվյալների պաշտպանություն,
- հարմար ինտեգրում երրորդ կողմի ծառայությունների հետ (վճարային համակարգեր, CRM, ERP և այլն),
- դիզայնի անհատականացման մեծ ազատություն։
Եթե ցանկանում եք ունենալ վեբ կայք, բարդ ինտերնետ խանութ կամ բիզնես պորտալ, որը հիմնված է ժամանակակից և հուսալի տեխնոլոգիաների վրա, Laravel ֆրեյմվորքով ծրագրավորումը լավագույն ընտրություններից մեկն է։
Պատվիրել Laravel ծրագրավորում
Գինը՝ սկսած 7,200 AMD ժամում
Astudio ընկերությունում մենք օգտագործում ենք Լարավել ֆրեյմվորքը տարբեր բարդության նախագծերում՝ սկսած կորպորատիվ կայքերից և ինտերնետ-խանութների ստեղծումից մինչև CRM և ծանրաբեռնված պորտալներ։ Մեր թիմի փորձը հայկական և միջազգային շուկայում թույլ է տալիս մշակել լուծումներ, որոնք համապատասխանում են տեխնիկական պահանջներին և հարմար են հետագա ընդլայնման ու սպասարկման համար։
- Լարավելը ապահովում է կայունություն, ճկունություն և հարմար գործիքներ նախագծերի արդյունավետ ստեղծման համար, իսկ նրա մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս ավելացնել կամ փոփոխել ֆունկցիոնալը առանց բարդությունների։
- Պատրաստի փաթեթներն ու ինտուիտիվ կառավարման համակարգերը հեշտացնում են նոր էջերի և ֆունկցիաների ստեղծումը։
- Laravel-ը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կառավարել բազմալեզու և բազմակայքային ծրագրեր բացի այդ կայքը հեշտությամբ ինտեգրվում է երրորդ կողմի ծառայությունների հետ՝ համադրելով բիզնես գործընթացներն ու վճարային լուծումները։
- Ի տարբերություն WordPress, Joomla, Drupal, OpenCart կամ այլ CMS-ների, Լարավելը ապահովում է ավելի մեծ ճկունություն, անվտանգություն և մասշտաբավորում։ Թեև Լարավելով ծրագրավորման արժեքը կարող է լինել ավելի բարձր, բայց արդյունքը կայուն է և երկարաժամկետ։
- Ստեղծման տևողությունը կախված է նախագծի բարդությունից, սակայն Լարավելի գործիքներն արագացնում են կայքերի պատրաստման գործընթացը, իսկ պատրաստի փաթեթներն ու մոդուլները կրճատում են ժամանակը։
Ֆրիլանսերը հարմար է փոքր խնդիրների արագ լուծման համար։ Մեկ ֆրիլանսերը միշտ չէ, որ կարող է ապահովել կայքի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ դիզայն, ֆրոնտ էնդ և բեք էնդ ծրագրավորում, թեստավորում։
Ընտրելիս կարևոր է հաշվի առնել՝
- Թեկնածուի մասնագիտացումը
- Կատարած աշխատանքները
- Իրավաբանական երաշխիքները
- Բյուջեն և ժամկետները:
27.05.2026
Wix-ը կայքերի կոնստրուկտոր է, թույլ է տալիս ստեղծել կայք առանց ծրագրավորման գիտելիքների։
- Դուք ամեն ամիս վճարում եք ծառայության համար
- Ունենում եք SEO առաջխաղացման խնդիրներ
- Չեք կարող կարգավորել կոդը կամ ավելացնել ֆունկցիաներ։
Զրոյից կայքերը թույլ են տալիս՝
- լիարժեք հարմարեցում բիզնեսի կարիքներին
- բարձր կատարողական և մասշտաբավորում
- բրենդային դիզայն և ֆունկցիոնալություն։
14.05.2026
CMS-ը (Content Management System) կայքի կառավարման համակարգ է, որը թույլ է տալիս խմբագրել կայքի կոնտենտն առանց ծրագրավորման գիտելիքների։
Հայտնի CMS-ներից են՝
- WordPress
- 1С-Битрикс
- Shopify
- Joomla
- Drupal
- MODX
- OpenCart.
Պատրաստի CMS-ի հիման վրա ստեղծված կայքերն ավելի մատչելի են։ Սակայն կարևոր նախագծերում արդյունավետ է բիզնեսի պահանջներին համապատասխան անհատական ծրագրավոված CMS-ի պատվերը։
15.03.2026