ERP համակարգերի ստեղծում
Astudio ընկերությունն առաջարկում է զրոյից ERP համակարգերի ստեղծման ծառայություններ Հայաստանում։ Բիզնեսի ավտոմատացման այս ծրագրերը թույլ են տալիս կառավարել կազմակերպության հիմնական պրոցեսները, նվազեցնել աշխատանքային խնդիրների լուծման վրա ծախսվող աշխատաժամանակը, օպտիմալացնել անձնակազմի ռեսուրսները։
ERP համակարգերը կարող են ինտեգրվել այլ ծրագրերի, օգտագործել արհեստական բանականության (AI) կամ մեքենայական ուսուցման հնարավորությունները։
Ի՞նչ է ERP համակարգը
ERP (enterprise resource planning) հապավումը բառացի նշանակում է ձեռնարկության ռեսուրսների պլանավորում, սակայն այս ծրագրերի կիրառական իմաստը շատ ավելի ընդգրկուն է։
Պարզ ձևակերպմամբ՝ ERP-ն կազմակերպության կենտրոնացված, թվային կառավարման համար նախատեսված ծրագրային լուծում է։
Ժամանակակից տեխնոլոգիաների և լուծումների շնորհիվ ERP համակարգով կարելի է կառավարել բազմաթիվ բիզնես օպերացիաներ հետևյալ ուղղություններով՝
- Ֆինանսական հաշվառում
- Անձնակազմի կառավարում
- Վաճառքներ և մատակարարումներ
- Գնումներ և մատակարարներ
- Արտադրության պլանավորում
- Պահեստ և մնացորդներ
- Փաստաթղթաշրջանառության ավտոմատացում
- Արխիվների կառավարում
- Հաճախորդների բազաներ (CRM)
- Նախագծերի կառավարում
- Ընթացիկ հանձնարարությունների կառավարում
- Բիզնեսի վերլուծություն և հաշվետվություններ։
Ի՞նչ է անում ERP ծրագիրը
21-րդ դարում, հատկապես բիզնեսում, ամենաթանկ կապիտալը ժամանակն է։ ERP ծրագրի հիմնական դերը հենց ժամանակի խնայողությունն է։ Այս հարցում ERP-ի հնարավորությունները սահմանափակվում են միայն պատվիրատուի երևակայությամբ, բյուջեի առկայությամբ և կատարողի փորձով։
Astudio ընկերության թիմը կարող է ուսումնասիրել ձեր ձեռնարկությունում առկա պրոցեսները և լուծումներ առաջարկել բիզնեսի տարբեր ոլորտների համար՝ ձերբազատելով պատվիրատուին մի շարք խնդիրներից։
Այդ նպատակին ծառայում են համապատասխան մոդուլները, որոնք կարող են ունենալ լիազորությունների կառավարման մատրիցա, առանձին կարգավորումներ, API և AI ինտեգրացիաներ։
Յուրաքանչյուր մոդուլ նախատեսված է սեփական օպերացիոն խնդիրների լուծման համար։ Օրինակ՝
- «Ձեռքով կառավարվող» կրնկնվող պրոցեսների օպտիմալացում և հանձնարարությունների վրա ծախսվող ժամանակի խնայողություն;
- Փաստաթղթերի վարում, շրջանառութուն, արխիվացում, արխիվների կառավարում և լիազորությունների տարբաժանում;
- Առևտրի շրջանառություն, մատակարարների հետ փոխադարձ հաշվարկներ, քանակների և գների կառավարում;
- Անձնակազմի և կադրային բանկի կառավարում, HR բաժնի մի շարք պրոցեսների ավտոմատացում;
- Ինֆորմացիայի հավաքագրում, վերլուծություն, ստորաբաժանումներ լիազորությունների կարգավորում, հաշվետվությունների գեներացում;
- Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման ավտոմատացում, վաճառքների վերլուծություն, արդյունավետության գնահատում;
- Աշխատանքի արդյունավետության մոնիտորինգ, թերացումների արագ հայտնաբերում, KPI (key performance indicators) գործիքների ներդրում։

Պրոցեսների ավտոմատացման իրական քեյս
Նեղ մասնագիտական ծառայությունների ոլորտում աշխատող գործընկերը դիմել է ընկերության ամբողջ հաշվապահությունը թվայնացնելու, վաճառքների, ֆինանսական շարժի և առօրյա հանձնարարությունների կատարման վերահսկողությունը հեշտացնելու խնդրով։
Մինչ ERP ծրագրի ներդրումը նա՝
- Վաճառքի մենեջերների աշխատանքը կազմակերպում և վերահսկում էր պատրաստի ծրագրով, որը պահանջում էր ամենամսյա լիցենզիոն վճարումներ։
- Տարբեր չատերից ստացված հայտերի սպասարկումը բարձիթողի վիճակում էր, չկար կենտրոնացված կառավարման համակարգ, լիդերն ուշացումով էին փոխանցվում վաճառքի բաժին։
- Ստացված պատվերների ընթացքը, ստատուսները, ընթացիկ հանձնարարությունները կառավարում էր excel ֆայլերի և տարբեր օրացույցերի միջոցով։
- Հանձնարարությունների ընթացքի կառավարման համար օգտագործվում էր առանձին ծրագիր՝ յուրաքանչյուր աշխատակցի համար ամսական լիցենզիոն վճարով։
- Հանձնարարությունների ընթացքի վերահսկման համար առանձին վճարվում էին երկու մենեջեր։ Խնդիր էր արդյունավետության գնահատման մեխանիզմների բացակայությունը։
- Ֆինանսական շարժը, մուտքերը, ծախսերը, դրանց արդյունավետությունը հաշվարկվում էր excel ֆայլերի և հաշվապահական ծրագրի միջոցով։
- Անալիտիկան կատարվում էր թուղթ ու գրիչով, ամսական ծախսելով 3-4 աշխատանքային օրն, իսկ տարվա վերջում՝ 10-14 աշխատանքային օր։
Ի՞նչ արդյունք է ապահովել Astudio թիմը
Ստեղծել ենք ERP համակարգ՝ կենտրոնացնելով բոլոր պրոցեսների կառավարումը։
- Ներդրել ենք սեփական CRM` հաճախորդների բազաների կառավարման լիարժեք ֆունկցիոնալով։
- Լիդերի ստացման բոլոր ալիքներն ինտեգրել ենք CRM-ին, կայքում ինտեգրել ենք խելացի AI չատբոտ։
- Ամբողջությամբ թվայնացրել ենք վաճառքների և սպասարկման գործընթացը․ պատվերներ, ստատուսներ, պատասխանատուներ, դերեր, հիշեցումների ֆունկցիոնալ, տվյալների փոխանցում ղեկավարներին իրական ժամանակում։
- Ստեղծել ենք սեփական թասք մենեջերը՝ հանձնարարությունների կառավարման լիարժեք ֆունկցիոնալով։ Թվայնացրել ենք ծախսվող ժամանակի հաշվարկը, բացառել ենք հանձնարարությունների բացթողումը, հեշտացրել ենք վերահսկողությունը։
- Ֆինանսների կառավարման, մուտքերի, ծախսերի, եկամտի և կորուստների հաշվարկի համար ստեղծել ենք առանձին բաժին, ապահովել անալիտիկայի և զգուշացումների ավտոմատացումը։
- Ստեղծել ենք ալգորիթմներ՝ ամբողջ ինֆորմացիայի վերլուծության, հիմնական ցուցանիշների գեներացման համար։

Ի՞նչ արդյունքներ ենք ստացել ռեսուրսների խնայման ուղղությամբ
- Ղեկավարի աշխատաժամանակը կրճատվել է տարեկան մոտ 150 ժամով կամ մոտ մեկ աշխատանքային ամսով։
- Միջին շղթայի մենեջերների անհրաժեշտ հաստիքները երեքից կրճատվել են երկուսի։
- Վաճառքի բաժնի յուրաքանչյուր մենեջերի համար օրական խնայել ենք 1-2 աշխատանքային ժամ։
- Մոտ 20 տոկոսով արագացրել ենք պատվերների մշակման և իրականացման գործընթացը։
Պատվիրել ERP ծրագրի պատրաստում
Կատարման ժամկետը՝ 1-6 ամիս
Գինը՝ սկսած 2,000,000 AMD
ERP համակարգի ճշգրիտ արժեքը կախված է ավտոմատացվող պրոցեսների քանակից, դրանցից յուրաքանչյուրի ֆունկցիաների բարդությունից, հետևաբար, նախագծի իրականացման համար ծախսվող աշխատաժամանակից։
Եթե առկա պատրաստի ERP պրոդուկտները, չեն բավարարում ձեռնարկության պահանջներին, դիմեք մեզ և ստացեք համալիր լուծումներ։ Astudio ընկերությունում դուք վճարում եք վերջնարդյունքի, երաշխիքների և բարձր պատասխանատվության համար։
Ո՞ր ոլորտներում է օգտագործվում ERP համակարգ
ERP համակարգի, այսինքն՝ որոշակի գործողությունների ավտոմատացման կարիք ունեն գրեթե բոլոր ոլորտները։ Չկա տնտեսության որևէ ճյուղ, որտեղ չլինեն հաշվարկների և պլանավորման պրոցեսներ, վերահսկողության և վերլուծության կարիք։
Astudio ընկերության թիմը կարող է առաջարկել անհատական it լուծումներ հետևյալ ոլորտների համար`
- Բեռնափոխադրումներ և լոգիստիկա
- Մեծածախ առևտուր և մատակարարումներ
- Գների օնլայն հավաքագրում, վերլուծություն
- Մանրածախ առևտուր, առաքումներ
- Անշարժ գույքի գործակալությունների համար
- ԶԼՄ-ների մոնիտորինգ և վերլուծություններ
- Ճարտարապետություն և շինարարություն
- Իրավաբանական ծառայություններ
- Փաստաթղթերի արխիվացում, շրջանառություն
- Տուրիստական բիզնես և հյուրանոցներ
- Ծառայությունների ցանկացած ոլորտ։