Վեբ ծառայություններ

Հոսթինգի և դոմենի տրամադրում

Հոսթինգի տրամադրում և դոմենի գրանցում «Աստուդիո» ընկերությունում կարող եք պատվիրել և համալիր վեբ ծառայությունների շրջանակում, և անկախ կայքի պատրաստման պատվերի հանգամանքից, որպես առանձին ծառայություններ։ Իսկ ի՞նչ եք դուք շահում գնելով հոսթինգ (hosting) կամ դոմեն (domain) մեր օգնությամբ։

  1. Դոմենի գրանցման գները չեն տարբերվում շուկայական միջինից
  2. Գրանցումից բացի, դուք ստանում եք բոլոր DNS կարգավորումները
  3. Ստանում եք հիշեցումներ գրանցման ժամկետի ավարտի մասին
  4. Հոսթինգ գնելիս դուք ստանում եք տեխնիկական աջակցութուն
  5. Հատուկ պահանջների դեպքում՝ 24/7 ռեժիմով սպասարկում
  6. Ինտեգրում biz.mail.ru համակարգին
  7. Կորպորատիվ մեյլերի ստեղծում և սպասարկում։

Դոմենների գրանցման գործում մենք պաշտոնապես համագործակցում ենք reg.am, reg.ru, ps.kz ընկերությունների հետ։ Դոմենային անվանումների .am և ․հայ տիրույթներում գրանցումնը և սպասարկումն իրականացնում ենք տարեկան 12000 դրամով։ Am դոմենը որոշ այլ ռեգիստրարների մոտ օրինակ կարող եք ձեռք բերել տարեկան 10000 դրամով ու նույնիսկ դեմպինգային 8000-ով։ Սակայն հավատացնում ենք՝ 2000 դրամի տարբերությունը ձեր համար կխնայի տարեկան 200 հազար դրամի նյարդ և ժամանակ։

Դոմենի գրանցման ծառայությունը միտված չէ Աստուդիո ընկերությանն ապահովել եկամտով։ Սա մի գործիք է պոտենցյալ պատվիրատուներին հանդիպելու և գուցե ավելի խորը համագործակցության եզրեր գտնելու համար։

Հոսթինգի և սերվերների տրամադրում

Հոսթինգի և սերվերների տրամադրման ծառայությունը հիմնականում նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք Աստուդիո ընկերությունում պատվիրել են կայքի պատրաստում։ Սակայն մենք սիրով տրամադրում ենք հոստինգ նաև այն կայքերի համար, որոնց սպասարկումն իրականացնում ենք։ Այս մասով նույնպես աշխատում ենք համալիր ծառայություններ մատուցելու սկզբունքով։

  • Տրամադրում ենք 1-ից 100 գբ տարածք SSD կրիչների վրա
  • Անսահմանափակ տրաֆիկ
  • Ֆիզիկական սերվերների տեղակայումը՝ Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ
  • Ըստ անհրաժեշտության հատկացնում ենք առանձին ip
  • Տրամադրում ենք կառավարման ISPmanager
  • Ծրագրային ապահովում ըստ պատվիրատուի տեխնիկական առաջադրանքի
  • SSL սերտիֆիկատի տրամադրում
  • Իրականացնում ենք բազային տեխնիկական սպասարկում
  • Բեքափներ (արխիվային պատճենների պահպանում)
  • Կորպորատիվ մեյլերի ստեղծում և սպասարկում։

Մենք չենք գովազդում «մատչելի», «էժան», առավել ևս «անվճար» հոսթինգի տրամադրում։ Հոստինգը տրամադրում ենք յուրաքանչյուր 1 գբ-ը տարեկան 20000 դրամով, որը ներառում է նաև սպասարկումը և SSL սերտիֆիկատը։

Հոսթինգի և դոմենի տրամադրում

Պատվիրել հոսթինգ 1 տարով

1գբ հոսթինգի գինը՝ 20,000֏

Աստուդիո ընկերությունում գնելով դոմեն և հոսթինգ, դուք ոչ միայն ստանում եք իրավունքի գրանցում դոմենի կամ նախատեսված սերվերային տարածքի նկատմամբ։ Աշխատելով մեր հետ դուք ստանում եք համալիր ծառայություններ և ուշադիր գործընկեր։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: