SMM շաբլոնների դիզայն
Որոշե՞լ եք ինքնուրույն զբաղվել SMM առաջխաղացմամբ։ Չունե՞ք դիզայներական ունակություններ կամ ժամանակ զբաղվել SMM շաբլոնների դիզայնի ստեղծմամբ արհեստական բանականության օգնությամբ։ Աստուդիո ընկերությունը Ձեր բիզնեսի համար կստեղծի բոլոր անհրաժեշտ դիզայն փաթեթները՝ հեղինակային շեշտադրումներով։
Սոցիալական մեդիա մարքեթինգն ամբողջ աշխարհում և Հայաստանում ահռելի ազդեցություն ունի բիզնեսի վրա, և սոցիալական հարթակներն ամեն օր ավելի ու ավելի են ընդլայնում իրենց գործառույթները։ Քանի որ SMM-ը թվային մարքեթինգի ուղղություն է, իսկ շուկայագիտությունը՝ գիտություն, եկեք խոսենք թվերի լեզվով։
2025 թվականի սկզբին Հայաստանում սոցիալական մեդիայի օգտատերերի թիվը եղել է 1.60 միլիոն, ինչը կազմում է բնակչության 54%-ը։ Օգտատերերից 52.1%-ը կանայք են, իսկ 47.9%-ը՝ տղամարդիկ, գնումների 82%-ը կատարվել է բջջային սարքերով, իսկ ոլորտի մասնագետների 93%-ը նշել է, որ ավելի շատ ժամանակ է հատկացնելու սոցիալական մեդիա մարքեթինգին։ Վերը նշված թվերը ցույց են տալիս, որ SMM-ը ոչ միայն թրենդ է, այլև բիզնեսի աճի և հաջողության անհրաժեշտ բաղադրիչ։
Ո՞ր հարթակներում զարգացնել բիզնեսը
Սոցիալական մեդիա մարքեթինգի հարթակները բազմազան են։ Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը և կանոնները՝ կախված բիզնեսի պահանջներից և թիրախային լսարանից։
- Facebook-ն ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է։ Ունի հսկայական լսարան՝ տարբեր տարիքային և ժողովրդագրական խմբերից։ Այն առաջարկում է լայն գովազդային հնարավորություններ, ներառյալ մանրակրկիտ թիրախավորումը։
- Instagram-ի շեշտադրումը վիզուալ կոնտենտի՝ պատկերների և տեսանյութերի վրա է։ Այն հատկապես արդյունավետ է նորաձևության, սննդի, ճամփորդության և լայֆսթայլ (lifestyle) ոլորտների համար։
- LinkedIn-ը պրոֆեսիոնալ ցանցերի համար նախատեսված հարթակ է, որն իդեալական է B2B մարքեթինգի, IT համայնքի, աշխատանքի որոնման և փորձի փոխանակման համար։
- YouTube-ը թույլ է տալիս ստեղծել և տարածել վիդեո կոնտենտ։ Բացի ժամանցային նպատակներից Հայաստանում այն օգտագործվում է բրենդի մասին տեղեկացնելու, արտադրանքները ներկայացնելու և կրթական նյութեր հրապարակելու համար։
- TikTok հարթակը շատ արագ է ընդլայնվում և հատկապես տեղին է, եթե ձեր նպատակը երիտասարդ լսարանի հետ կապ հաստատելն է։
- X-ը (նախկին Twitter) ավելի լուրջ տոնայնությամբ հարթակ է, որը թույլ է տալիս արագ տարածել կարճ հաղորդագրություններ (թվիթեր), նորություններ։ Հարմար է հանրային քննարկումների, քաղաքական տնտեսական թեմաների համար։
- Pinterest-ը վիզուալ պատկերների որոնման և տարածման հարթակ է, որտեղ օգտատերերը պահպանում և կիսվում են փիներով։ Իդեալական է էլեկտրոնային առևտրի, վերանորոգման, դիզայնի ցանկացած ուղղության և հոբբիի հետ կապված բիզնեսների համար։
Թեմփլեյթների նկատմամբ պահանջները
Անկախ ալիքից՝ սոցիալական մեդիա մարքեթինգում գործիքակազմի գլխավոր մեխը վիզուալ կոնտենտն է։ Այն պետք է լինի գրավիչ, հետաքրքիր, յուրահատուկ, համապատասխանի ձեր բրենդբուքին։ Նկարները, տեսանյութերը, ինֆոգրաֆիկաները, մեմերը և GIF-երը վիզուալ կոնտենտի տեսակներ են, և այս բազմազանությունը թույլ է տալիս յուրաքանչյուր բրենդի գտնել իրեն համապատասխան ձևաչափը։ Ահա այն հիմնական պահանջները, որոնք ապահովում են որակ և բրենդի արդյունավետ ներկայացում։
- Որակ և օպտիմալացում․ Բոլոր պատկերներն ու տեսանյութերը պետք է լինեն բարձր որակի, պարզ և պրոֆեսիոնալ։ Յուրաքանչյուր սոցիալական հարթակ (Facebook, Instagram, LinkedIn և այլն) ունի վիզուալի համար իր հատուկ չափերը։ Կարևոր է դրանք օգտագործել՝ խուսափելով կոնտենտի աղավաղումից կամ կտրվելուց։ Օրինակ, Instagram Story-ի և Feed-ի համար նախատեսված չափերը տարբեր են։
- Բրենդի տարբերակում․ Վիզուալ կոնտենտը պետք է համահունչ լինի բրենդի ընդհանուր ոճին, նույնականանա բրենդբուքի գունային գամմային, տառատեսակներին և տոնայնությանը։
- Բովանդակություն և կրեատիվություն․ Վիզուալները պետք է արժեքավոր լինեն լսարանի համար։ Դրանք կարող են լինել ոչ միայն ապրանքի կամ ծառայության գովազդ, այլև կրթեն լսարանին, ապահվելով վստահությունը և ներգրավվածությունը։ Ապրանքները ներկայացնելիս կարող եք աշխատել նաև իրական մարդկանց և կերպարների հետ։ Դա ավելացնում է ապրումակցումը և հուզական կապը հաճախորդների հետ։
Անվճար գործիքներ SMM շաբլոնների Համար
Կան հարթակներ, որոնք ձեզ կօգնեն ինչպես ստեղծել, այնպես էլ ներբեռնել շաբլոններ, որոնք կօգնեն ստանալ հետաքրքիր վիզուալներ։ Ահա դրանցից մի քանիսը՝
- Canva-ն ամենատարածված, պրակտիկ և հարմար գործիքն է, որն առաջարկում է հազարավոր անվճար շաբլոններ՝ հատուկ ստեղծված սոցիալական մեդիայի տարբեր հարթակների համար (Instagram Stories, Facebook Post, LinkedIn Banner և այլն)։
- Adobe Express (նախկինում Adobe Spark) հարթակն առաջարկում է անվճար շաբլոններ և օգտագործման հեշտ գործիքակազմ՝ դիզայն, տեսանյութեր և անիմացիաներ ստեղծելու համար։ Այն ունի պրոֆեսիոնալ դիզայնի որակ և ինտեգրվում է Adobe-ի այլ ծրագրերի հետ։
- VistaCreate ծրագիրն ունի լայն ընտրանի՝ ավելի քան 100,000 անվճար դիզայնի շաբլոն։ Այստեղ կարող եք գտնել թե ստատիկ պատկերներ, թե անիմացիոն կոնտենտ SMM-ի համար։
- Pexels / Unsplash կայքերը հայտնի են անվճար, բարձր որակի լուսանկարներով և տեսանյութերով։
- Freepik կայքում կարող եք գտնել հազարավոր անվճար վեկտորային գրաֆիկա, պատկերներ և Photoshop ֆայլեր։
- Templates.com կայքը մասնագիտացած է շաբլոնների վրա և առաջարկում է տարբեր տեսակի դիզայներական լուծումներ, այդ թվում՝ անվճար SMM շաբլոններ։

Պատվիրել SMM թեմփլեյթների փաթեթ
Սկսած 80,000֏
ՍՄՄ թեմփլեյթների փաթեթ պատվիրելու համար անհրաժեշտ կլինի առաձնացնել այն հարթակները, որտեղ պատրաստվում եք զբաղվել բիզնեսի առաջխաղացմամբ և ունենալ լոգոտիպ։ Փաթեթի շրջանակում 1-2 շաբաթվա ընթացքում դուք կստանաք՝
- Էջերի ձևավորման համար անհրաժեշտ դիզայն-ատրիբուտները
- Հրապարակումների համար նախատեսված հեղինակային թեմփլեյթները
- Այլ անհրաժեշտ դիզայներական կոմպոնենտներ։