Փորձառություն

2009-ից միչև այսօր, custom PHP-ից մինչև Python և Node.js, HTML-ից մինչև React և Kotlin, ստատիկ կայքերից մինչև բարդ ERP համակարգեր ու AI գործիքներով բիզնեսի ավտոմատացում։ 

Astudio-ն իր գործունեությունը սկսել է հեռավոր 2009-ին՝ քաղաքի կենտրոնում գտնվող փոքրիկ գրասենյակում։ Մեկ-երկու համակարգիչ, փոքր աշխատանքային թիմ, բայց հստակ տեսլական ու մեծ ամբիցիաներ։ 

Այս ընթացքում տեխնոլոգիական աշխարհը հասցրել է փոխվել մի քանի անգամ՝ սկսած ինտերնետի հասանելիությունից մինչև ծրագրավորման լեզուներ և վաճառքի գործիքներ։ Որոշ տեխնոլոգիաներ էլ հասցրել են դառնալ պատմություն։

Մեր թիմը ևս զարգացել է՝ հավատարիմ մնալով իր աշխատելաոճին․ ստեղծել աշխատող, ճիշտ կառուցված և բիզնեսին իրական արժեք բերող թվային լուծումներ։

Այսօր Astudio-ն ՏՏ համայնքում ունի հստակ ձևավորված սկզբունք։ Մենք խնդիրները չենք հարմարեցնում տեխնոլոգիաներին, այլ ընտրում և մտածում ենք հարմար գործիքներ՝ առաջադրված խնդիրների լիարժեք լուծման համար:

Astudio-ի փորձը


Տեխնոլոգիաների էվոլյուցիան Astudio-ում սկսվել է custom PHP-ից։ Ոլորտի զարգացման հետ մեկտեղ, զարգացել և ավելացել են նոր լուծումներ ու հնարավորություններ՝ Laravel, Python, Node.js, React, Vue.js, Angular, ինչպես նաև բարդ ERP, CRM ծրագրերի ստեղծում՝ հիմնված AI լուծումների վրա, AI կոնսուլտանտների ստեղծում և բիզնեսի ավտոմատացում։

Եթե մի փոքր հեռանանք զուտ տեխնիկական բառապաշարից, ծրագրավորումը Astudio-ում նաև ստեղծագործական պրոցես է։ Այստեղ կոդը ոչ միայն աշխատում է, այլև ունի տրամաբանություն, հստակ կառուցվածք և, թերևս, ամենակարևորը բիզնեսի համար՝ մասշտաբավորման հնարավորություն։

Լավ կառուցված համակարգի իրական արժեքը նկատվում է և թողարկելիս, և տարիներ անց, երբ անհրաժեշտ է լինում զարգացնել այն, ընդլայնել կամ ինտեգրել նոր համակարգերի հետ։

Astudio-ում յուրաքանչյուր նախագիծ սկսվում է ոչ թե դիզայնից կամ կոդ գրելուց, այլ ճիշտ հարցադրումներից․ 

  • Ի՞նչ խնդիր է լուծում այս նախագիծը։
  • Ո՞վ է վերջնական օգտատերը։
  • Ինչպե՞ս է աշխատում տվյալ բիզնեսը։
Միայն այս պատասխաններն ունենալուց հետո ենք ընտրում և առաջարկում տեխնոլոգիական լուծումներ։ Ավելին, հաճախորդը հաճախ ինքն էլ հստակ չի հասկանում, թե հատկապես թվային ինչ լուծում է իրեն հարկավոր։ Նա մեզ դիմում է ոչ թե որոշակի ծրագրավորան լեզվի, այլ իր բարձրացրած խնդիրները լուծելու համար։

  1. Ավելի արագ ու հարմարավետ e-commerce խանութի համար, որը կմեծացնի վաճառքները:
  2. Ճկուն CRM կամ ERP համակարգի, որը կավտոմատացնի ընկերության ամենօրյա գործընթացները։
  3. Հարմարավետ բջջային հավելվածի (iOS կամ Android), որը միշտ հասանելի կլինի օգտատիրոջը։
  4. Արագ կայքի կամ վեբ-ծրագրի հարամար, որը կթեթևացնի աշխատակիցների ու հաճախորդների համագործակցությունը։
  5. Լեդնիգ էջի, որն ապահովում է ապրանքի կամ ծառայության թվային ներակյությունը։

2026-ից դեպի նոր զարգացումներ


Տարիների փորձը մեզ համար պարզապես թվեր չեն։ Դրանք տասնյակ տարբեր նախագծերից, հաղթահարված բարդություններից, հաջողված լուծումներից և անընդհատ սովորելու անհրաժեշտությունից կուտակված գիտելիք է։

Տեխնոլոգիաները շարունակելու են փոխվել․ դա անխուսափելի է։ Մեր խնդիրը մրցավազքը չէ, այլ հասկանալը՝ երբ, որտեղ և ինչու է պետք օգտագործել դրանցից յուրաքանչյուրը, որպեսզի ձեր բիզնեսը կարողանա ստանալ առավելագույն արդյունք։

Լեզուներ և տեխնոլոգիաներ

HTML 5 programming
CSS3 programming
JavaScript programming
Bootstrap programming
TypeScript programming
Tailwind CSS
jQuery programming
PHP programming
Laravel programming
Laravel Livewire programming
Yii programming
Codeigniter programming
Python programming
Vue programming
Nuxt.js programming
React programming
Next.js programming
Angular programming
Node.js programming
SQL
Postgre SQL
Mongo DB
Kotlin programming
Swift programming
15 5
Վերջին թարմացումը 14.10.2026