Վեբ հավելվածների ստեղծում
Վեբ հավելվածները հաճախ շփոթում են վեբ-կայքի հետ։ Երկուսն էլ աշխատում են դիտարկիչի (բրաուզերի) միջոցով, սակայն լուծում են տարբեր խնդիրներ և ունեն կառուցվածքային հսկայական տարբերություն։
Վեբ հավելվածը ծրագրային ապահովում է, որն աշխատում է բրաուզերի միջոցով և օգտատերերին հնարավորություն տալիս փոխազդել ֆունկցիաների հետ՝ առանց որևէ ծրագիր տեղադրելու համակարգչում:
Եթե սայթը մատուցում է ստատիկ ինֆորմացիա, իսկ այցելուի գործողությունները սահմանափակվում են գրանցումով կամ առևտրով, ապա web-հավելվածը տալիս է փոխգործակցության ավելի լայն հնարավորություններ։ Այստեղ օգտագործողը հնարավորություն ունի ներմուծել տվյալները, կատարել գործողություններ, ռեալ ժամանակում ստանալ պատասխաններ: Այսինքն, բոլոր այն պրոցեսները, որոնց համար նախկինում դուք ստիպված էիք պատվիրել կամ գնել համակարգչային առանձին ծրագիր, այսօր կարելի է ավտոմատացնել վեբ-ծրագրերի միջոցով։
Աստուդիո ընկերությունն առաջարկում է վեբ հավելվածների ստեղծում բիզնեսի ցանկացած ոլորտում տարաբնույթ խնդիրներ լուծելու և պրոցեսներն ավտոմատացնելու համար։ Մենք ունենք հետևյալ փորձառությունները՝
- Կրթական ոլորտի վեբ հավելվածների ստեղծում
- Առողջապահական ոլորտի պրոցեսների ավտոմատացում
- Էլեկտրոնային կոմերցիա, ինտերնետ խանութներ
- Օնլայն խորհրդատվության պորտալներ
- Տուրիստական փաթեթների, տոմսերի վաճառք, հյուրանոցների որոնում
- Փաստաթղթաշրջանառության ավտոմատացում
- Ֆինանսներ և բանկային գործ
- Շինարարական պրոցեսների գնահաշվարկ և այլն։
Վեբ հավելվածների տեսակները
Վեբ հավելվածերի տեսակները կարող են տարբաժանվել նաև ըստ կառուցվածքի և ֆունկցիոնալության։ Սակայն շարքային պատվիրատուի համար, անկախ ծրագրային ճարտարապետությունից, SPA, PWA, MPA հասկացություններից, շատ ավելի կարևոր է ծրագրային հավելվածների առավելությունները։
- Դրանք հասանելի են ցանկացած վայրից: Դուք կարող եք օգտվել վեբ հավելվածից այն սարքից, որն ունի ինտերնետ կապ և բրաուզեր: Ըստ անհրաժեշտության, իհարկե, կարող ենք կիրառել անվտանգության սահմանափակումներ։
- Անխոչընդոտ թարմացումներ: Մոբայլ հավելվածի պարագայում հաճախորդը մեծապես կախված է ընթացիկ թարմացումներից։ Վեբ-հավելվածի պարագայում թարմացումներն ուժի մեջ են մտնում ավտոմատ՝ առանց լրացուցիչ ներբեռնումների:
- Վեբ հավելվածները նվազեցնում են բիզնեսի ծախսերը, քանի որ ավելի մատչելի են մյուս տիպի ծրագրերից։ Այս մասով վճռական դեր է խաղում աշխատաժամանակի ծախսի համեմատաբար ցածր մակարդակը։
- Պլատֆորմային անկախություն: վեբ ափերը աշխատում են բոլոր օպերացիոն համակարգերի հետռ՝ Windows, macOS, Linux, Android, iOS, քանի որ հիմնված են վեբ-ստանդարտների վրա։
Ինչպես արդեն ասվեց՝ վեբ ափերն առանձնանում են պրակտիկությամբ և ունիվերսալությամբ։ Այս ծրագրերը կարող են լինել գերազանց ներդրում ձեր բիզնեսի առաջխաղացման համար և լուծել բազմաթիվ պրոցեսների ավտոմատացման հարցը։
Astudio ընկերությունն առաջարկում է վեբ-հավելվածների պատրաստման համալիր ծառայություններ, թափանցիկ գնագոյացում և վճարման ճկուն քաղաքականություն։
Մենք իրականացնում ենք՝
- Պահանջների վերլուծություն, որն իր մեջ ներառում է մրցակիցների և շուկայի ուսումնասիրություն, ճանապարհային քարտեզի ստեղծում՝ ներառյալ ժամկետները, բյուջեն և մասնակից թիմի կազմը։
- Տեխնիկական փաստաթղթերի և նկարագրերի կազմում, համաձայնեցում, պայմանագրերի պատրաստում։
- Դիզայնի (UI/UX design) փուլում ստեղծում ենք բվոլոր էկրանների մակետները, նկարում ենք դիզայնը, համաձայնեցնում ենք նույնիկսկ ադապտացված տարբերակների կառուցվածքը։
- Ծրագրավորման փուլը ամենաժամանակատար և տեխնիկապես բարդն է։ Այն իր հերթին կարող է բաժանվել մի քանի մասի։
- Հավելվածի մշակումից հետո այն մանրակրկիտ թեստավորվում է։ Ուշադրություն ենք դարձնում Ֆունկցիոնալին, անվտանգությանը, օգտատերերի փորձառությանը։

Պատվիրել web հավելված
Պատվիրելով զրոյից ծրագրավորված web հավելված դուք ստանում եք մատչելի լուծում, ձերբազատվում եք տարատեսակ լիցենզիոն վճարներից, ստանում եք կառավարման հզոր համակարգ՝ ապահով ծրագրային հասանելիությամբ։
Յուրաքանչյուր պատվերի համար մենք կազմում ենք տեխնիկական նկարագիրը, ընտրում ենք խնդիրներին համապատասխան լեզուները և տեխնոլոգիաները, ծրագրավորում ենք մաքուր կոդով, տրամադրում 5 տարվա տեխնիկական երաշխիք։