Վեբ ծառայություններ

Ինֆորմացիոն կայքի ստեղծում

Ինֆորմացիոն կայքի ստեղծումը կարևոր է ցանկացած անհատի, բիզնեսի կամ կազմակերպության համար, քանի որ ապահովում է թվային ներկայությունը, տեղեկատվության հասանելիությունն ինտերնետում։ Թեև այցելուների միջինում 3%-ն է կայքի ինֆորմացիային ծանոթանալուց հետո գնում կատարում, զանգում կամ այլ տիպի գործողություն կատարում (անվանում ենք կոնվերսիա), տեղեկատվական ռեսուրսը թույլ է տալիս հազարավոր պոտենցյալ գործընկերներին գտնել տեղեկություն ձեր բիզնեսի, ծառայության կամ ապրանքների մասին՝ ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Արդեն աքսիոմ է՝ առանց ինտերնետում պաշաճ ներկայացվածության բիզնեսը չի կարող լինել մրցունակ։

Տեղեկատվական կայքի առավելությունները

Որո՞նք են տեղեկատվական կայք ունենալու առավելությունները։ ChatGPT-ն միայն Հայաստանից ամսական ստանում է 150-300 հարցում, թե 

  1. ո՞րն է սայթ ունենալու իմաստը;
  2. ա՞րժի կայք ունենալ, եթե արդեն կան էջեր Facebook/Instagram-ում;
  3. ի՞նչ օգուտ է տալիս սայթը բիզնեսին;
  4. սայթը կարո՞ղ է վաճառք ապահովել առանց գովազդի;
  5. ի՞նչ արժի պատվիրել լավ կայք և այլն։

Ամենատարածված հարցրեին պատասխանենք ոչ թե ChatGPT օգնությամբ, այլ՝ հիմնվելով տարիների փորձի վրա։ 

  • Սոց ցանցերը նախատեսված են մարդկանց շփումների համար։ Ճիշտ է դրանք բազմաթիվ գործիքներ ունեն բիզնեսը գովազդելու համար, այդուհանդերձ Ֆեյսբուքի կամ Ինստագրամի կորպորատիվ էջում մատուցվող ինֆորմացիայի որակն անհնար է համեմատել լիարժեք կայքի կառուցվածքի հետ։ Հիշեք, սոցիալական հարթակների դերը դեպի լիարժեք ինֆորմացիա պարունակող կայք տրաֆիկի ապահովումն է։
  • Ունենալով սեփական սայթը դուք ձերբազատվում եք, սահմանափակումներից։ Ձեր այցելուն ստիպված չի լինում ժամերով թերթել էջը որևէ ապրանք կամ ծառայություն գնտելու համար։ Ամեն ինձ դասավորված է ըստ բաժինների, ենթաբաժինների, ֆիլտրվում է և գտնվում որոնման միջոցով։
  • Միայն հարուստ կոնտենտով կայքի միջոցով դուք կարող եք հայտնվել Google, Yandex, Bing համակարգերի որոնումների արդյունքում։ Փորձեք որոնել վեբ ստուդիաներ «կայքերի պատրաստում», «սայթի ստեղծում» և այլ թեմատիկ բառերով։ Թոփ-10 արդյունքներից միանգամից կհասկանաք ինչ նկատի ունենք․․․ Նույն ChatGPT-ն թեմատիկ կոմերցիոն հարցումների դեպքում ավելի շատ վերլուծում է կայքերի աղբյուրները, քան սոց ցանցերի։
  • Որակյալ վեբ-սայթը ինտերնետ տիրույթում վստահություն և հեղինակություն վաստակելու ամենաարդյունավետ գործիքներից է: Փորձեք կոնտակտ հաստատել որևէ արտասահմանյան գործընկերոջ հետ։ Առաջին իսկ բիզնես պահանջն է ուղարկել կայքի հասցեն, իսկ նամակագրությունը վարել պաշտոնական կորպորատիվ email հասցեից։
  • Ծախսարդյունավետություն: Երկարաժամկետ հեռանկարում կայքը կարող է ավելի ծախսարդյունավետ լինել, քան գովազդի ավանդական մեթոդները։

Ինչի՞ց սկսել ինֆորմացիոն սայթի պատրաստումը

Ինֆորմացիոն սայթի պատրաստումը, ինչպես ցանկացած այլ տեսակի ռեսուրսի դեպքում, պահանջում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ։ Դրանց մի մասին պատվիրատուն պետք է անձամբ մասնակցի։

  • Նախագծի համառոտ նկարագրություն կամ բրիֆ: Սահմանեք կայքի թիրախային լսարանը, ստեղծման նպատակը, բովանդակությունը, գտեք մրցակիցներին, հստակեցրեք բյուջեն և ժամկետները, առանձնացրեք դիզայնի և ֆունկցիոնալության նախընտրելի օրինակներ։
  • PRD (Product Requirements Document), TOR կամ տեխնիկական առաջադրանք: Համագործակցելով ծրագրավորողների հետ հստակ սահմանեք, ինչ խնդիրներ է լուծելու կայքը, ինչ ֆունկցիաներ կամ գործիքներ է ունենալու։
  • Օգտատիրոջ ճանապարհային քարտեզ (User Flow): Բարդ նախագծերի պարագայում անհրաժեշտ է մանրամասնել, թե ինչպես է օգտատերը շարժվելու կայքում՝ նպատակին հասնելու համար։
  • Դիզայնի մանրամասներ (UI/UX): Տեսողական ոճը, բրենդինգը, լոգոն, գունային գամման, տառատեսակները․․․ սրանց մասին անհրաժեշտ է մտածել մինչև բուն ծրագրավորման փուլին անցնելը։

Տեղեկատվական կայքերի տեսակները

Տեղեկատվական սայթերը կարող են լինել ինչպես նվազագույն ինֆորմացիա պարունակող մեկ-երկու էջանոց վիզիտկա կայքեր՝ փոքր բիզնեսների համար, այնպես էլ հսկայական տվյալներ և ինֆորմացիա պարունակող պորտալներ՝ պետական հաստատությունների, բժշկական կենտրոնների կամ այլ կազմակերպությունների համար։

Պետական հաստատությունների համար

Պետական հաստատությունների համար կայքերի ստեղծումը քաղաքացիների հետ հաղորդակցության լավագույն միջոցներից է։ Դրանք ապահովում են՝

  1. Թափանցիկություն: Քաղաքացիները կարող են ծանոթանալ պետական մարմինների գործունեությանը, որոշումներին և հանրային տվյալներին։
  2. Ծառայությունների հասանելիություն: Օնլայն դիմումների ընդունում, հերթագրում և տեղեկանքների տրամադրում։
  3. Արդյունավետ հաղորդակցություն: Կայքերը հնարավորություն են տալիս արագ և արդյունավետ տարածելու հանրային հայտարարություններ, նորություններ, օրենսդրական փոփոխություններ և այլն։

Բժշկական կենտրոնների համար

Ինչպես պետական հիմնարկությունների դեպքում, բժշկական հաստատությունների սայթերը կարևորագույն միջոց են բուժառուների հետ հաղորդակցվելու և վստահություն ձևավորելու համար։ Իզուր չէ, որ դրանք պարտադիր են տվյալ ոլորտում գործունեություն վարող տնտեսվարողների համար։ Դրանք ապահովում են՝

  1. Տեղեկատվության հասանելիություն: Բուժառուները կարող են ծանոթանալ բժշկական ծառայություններին, բժիշկների մասին տվյալներին (որակավորում, փորձառություն, սերտիֆիկատներ), աշխատանքային ժամերին և կոնտակտային տեղեկություններին։
  2. Ծառայությունների հասանելիություն: Հնարավորություն է տրվում օնլայն հերթագրման, խորհրդատվությունների, լաբորատոր պատասխանների ստացման և այլ էլեկտրոնային ծառայությունների։
  3. Արդյունավետ հաղորդակցություն: Կայքերը թույլ են տալիս արագ տրամադրել կարևոր հայտարարություններ, նորություններ առողջապահության ոլորտից, ինչպես նաև կրթական նյութեր։
  4. Վստահության ամրապնդում: Պրոֆեսիոնալ և տեղեկատվական կայքը բարձրացնում է հաստատության հեղինակությունը, օգնում բուժառուներին կողմնորոշվել՝ բժշկական ծառայություններ ընտրելիս։
Ինֆորմացիոն կայքի ստեղծում

Պատվիրել տեղեկատվական սայթ

Սկսած՝ 500,000֏

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 2.14 միլիոնի, որոնց 57%-ը մուտք է գործում բջջային սարքերից։ Այս ֆոնի վրա էլեկտրոնային առևտուրը շարունակում է աճել՝ ընդգծելով բիզնեսի կամ ծառայության թվային ներկայության կարևորությունը։

Լինի դա փոքր landing page կամ բազմաթիվ էջեր ու ծառայություններ ներկայացնող սայթ, ձեզ անհրաժեշտ է գործընկեր, ում կվստահեք ներկայացնել ձեզ թվային տիրույթում։ Astudio-ն առաջարկում է ցանկացած բարդության ինֆորմացիոն սայթի պատրաստում զրոյից՝ մինչև 5 տարի երաշխիքային սպասարկման ժամկետով։

  1. Հեղինակային բրենդբուք և դիզայն (UI/UX)
  2. CMS կամ բովանդակության կառավարման համակարգ՝ առանց շաբլոնների
  3. Բջջային ադապտացիա
  4. Թեստավորում
  5. SEO առաջխաղացում որոնողական համակարգերում։
Rating:5
(6)