Վեբ ծառայություններ

Ինտերնետ գովազդի կազմակերպում

Դուք ունեք գործող բիզնես, մրցունակ գներ, որակյալ սպասարկում, նույնիսկ ստեղծել եք կայք, սակայն վաճառքները չեն բավարարում։ Սա նշանակում է, որ անտեսել եք գովազդային արշավների անհրաժեշտությունը։ «Գովազդային բյուջե չունենք»,- հաճախ արդարանում են տնտեսվարողները։ Չկա գովազդային բյուջե, չկան հետաքրքրված այցելուներ, բացակայում են զանգերը և վաճառքները։ Ստացվում է փակ շղթա, որը հաղթահարելու համար դուք կամ պետք է օգտվեք օնլայն գովազդի տարբեր տեսակներից, կամ զբաղվեք ձեր կայքի SEO առաջխաղացմամբ՝ որոնողական համակարգերից տրաֆիկ ստանալու համար։ Ձեր բիզնեսի զարգացման համար Աստուդիո ընկերությունը Հայաստանում առաջարկում է ինտերնետ գովազդի կազմակերպման ծառայություններ։

  • Ինտերնետ գովազդն ապահովում է ձեր առաջարկների դիտումների ավելացում;
  • Դիտումները հանգեցնում են հետաքրքրվածության աճին;
  • Հետաքրքրված այցելուն ուսումնասիրում, համեմատում է ձեր առաջարկները մրցակիցների հետ;
  • Արդյունքում ունենում եք զանգերի և նամակների թվի աճ;
  • Զանգերի և նամակների պատշաճ սպասարկման արդյունքում ստանում եք այցելություն կամ պատվեր;
  • Եթե ունեք կայք, ապա գովազդային անցումների արդյունքում ստանում եք պատվերներ կամ գնումներ։

Ինտերնետ գովազդի ճիշտ կազմակերպման համար նախ անհրաժեշտ է կազմել թիրախային լսարանի, ձեր ապրանքի կամ ծառայության սպառողի նկարագիրը։ Ստացված տվյալների հիման վրա ցուցակագրում ենք համապատասխան մեդիա հարթակները և թարգեթինգի ցանկալի պարամետրերը։

Օնլայն գովազդի տեսակները

Օնլայն գովազդի տեսակները և գործիքները բաժանվում են մի քանի խմբի և օգտագործվում են ըստ գովազդային ռազմավարության առաջնահերթությունների, բյուջեի մեծության, գովազդվող տեսականու առանձնահատկության։ Հայաստանում առավել արդիական է սոցիալական ցանցերում գովազդը։ Աստուդիո ընկերությունը կարող է կազմակերպել գովազդային արշավներ և սպասարկում հետևյալ սոցցանցերում՝

  • Facebook
  • Instagram
  • Linkedin

Առանձնահատուկ ուշադրության են արժանի որոնողական համակարգերը: Մասնավորապես, Google Ads և Yandex Direct սերվիսներում գովազդների բազմաթիվ տեսակները՝

  • Բանալի բառերով տեքստային հայտարարություններ Google որոնողական ցանցում;
  • Դինամիկ հայտարարություններ Գուգլում և գործընկերներ ցանցերում;
  • Որոնողական արշավ՝ հեռախոսահամարի գովազդով (զանգի հնարավորությամբ);
  • Արշավներ կոնտեքստային մեդիա ցանցում;
  • Վիդեո գովազդի արշավներ (մասնավորապես՝ Youtube-ում);
  • Գովազդային արշավներ հյուրանոցների համար;
  • Գործիքներ ապրանքների գովազդման համար;
  • Վիդեոգովազդ Յանդեքս Դիրեքթ թանցում;
  • Տեքստային-գրաֆիկական գովազդ Yandex հարթակում;
  • Լոկալ գովազդ Google Business, Яндекс Бизнес հարթակներում և քարտեզներում։

Պատվիրելով օնլայն գովազդ Աստուդիո ընկերությանը, դուք ստանում եք համալիր ծառայությունների փաթեթ, այդ թվում նաև պրոմո կայքի՝ լենդինգ փեյջի ստեղծում, մշտական հսկողություն և խորհրդատվություն, ամենշաբաթյա հաշվետվություններ։

Ինտերնետ գովազդի կազմակերպում

Պատվիրել օնլայն գովազդ

Ամսական սկսած 40,000֏

Ինտերնետային գովազդի կարգավորումներ և ուղեկցում ծառայության արժեքը մեծապես կախված է գովազդների տեսակից, բյուջեի չափից, հարթակների քանակից և այլ գործոններից։ Աշխատանքները կազմակերպում ենք 3 փուլով՝ նախապատրաստական աշխատանքներ, գովազդի կազմակերպում, գովազդի սպասարկում։ Գնացուցակում նշցած է ինտերնետ գովազդի ուղեկցման ծառայության նվազագույն արժեքը՝ առանց բուն գովազդային բյուջեի։

  1. բյուջեն տարբաժանում ենք ըստ հարթակների և գովազդների տեսակների;
  2. ընկերության մասին ինֆորմացիայով հագեցնում ենք Google Business, Яндекс Бизнес հարթակները;
  3. կատարում ենք գովազդային կաբինետների առաջնային կարգավորումները;
  4. կարգավորում ենք թարգեթինգի պայմանները;
  5. որոնողական գովազդի պարագայում՝ կազմում ենք բանալի բառերը;
  6. կազմում ենք հայտարարությունների խմբերը և հայտարարությունները;
  7. կատրաստում ենք վիզուալ նյութերի դիզայնները;
  8. կազմակերպում ենք գովազդի ցուցադրումները և վերահսկողությունը;
  9. սպասարկում ենք նամակները, մեկնաբանությունները։

Պատվիրել օնլայն գովազդ Հայաստանում կարող եք սկսած 40 հազար դրամից։ Նշված սկզբնական ամսական վարձատրությունը ներառում է միայն 1 (մեկ) հարթակի գովազդային կարգավորումների և սպասարկման արժեքը։ Այսինքն, բուն գովազդի վրա ծախսվող բյուջեն դուք հատկացնում եք առանձին, գովազդային բյուջեն ներառված չէ ամսական վարձատրության թվում։

Ուշադրություն․ մենք չենք զբաղվում օնլայն կազինոների, 18+ կոնտենտի, ալկոհոլի, ծխախոտի, ՀՀ օրենդրությունը խախտող ծառայությունների/ապրանքների գովազդներով։
 

Rating:5
(1016)