AI չատբոտերի ստեղծում
AI չատբոտերի ստեղծման ծառայություններն ուղղված են պատվիրատուի ժամանակի խնայմանը և սպասարկման որակի բարձրացմանը։ Սա առաջնային խնդիրն է, որը լուծելու է ձեր չատբոտը։
Astudio թիմը Հայաստանում ստեղծում է անհատական AI չատբոտեր կայքերի և մեսենջերների համար։ Դրանց սովորեցնում ենք պատասխանել հարցերին, տրամադրել խորհրդատվություն, իրականացնել վաճառք, կատարել ուղղորդումներ և վերլուծություն։
Աշխատանքի որակյալ իրականացման համար մեզ բավարար չէ միայն հավելվածը կամ ինտեգրացիան ունենալու պատվիրատուի ցանկությունը։ Մենք պետք է տիրապետենք ձեր բիզնեսում հաճախորդների սպասարկման բոլոր սցենարներին։
Եթե դուք որոշել եք ստեղծել AI (ԱԲ – Արհեստական Բանականություն) չատբոտ Astudio-ում, մենք նախ պետք է վերլուծենք հաղորդակցման ուղիների, վաճառքի ներգրավման և հաճախորդների սպասարկման ամբողջ պրոցեսը։
Արդյունքում մենք կկարողանանք ճիշտ ձևակերպել հաճախ տրվող հարցերը, նպատակները, ընտրել սպասարկման հարթակները, որոշել AI ինտեգրման ուղղությունները և մեթոդները։
Ի՞նչ խնդիրներ է լուծում AI չաթբոտը
Չատբոտի ինտեգրման նպատակը միայն ստանդարտացված հարց-պատասխանների ցանկով առաջնորդվելը չէ։ Այս դեպքում ձեզ բավարար կլիներ որևէ պատրաստի հարթակի պրիմիտիվ ինտեգրացիան կամ հենց հաճախ տրվող հարցերի ու պատասխանների լրացումը, ենթադրենք, Meta-ի գործիքներում։
AI չատբոտերի ստեղծումը թույլ է տալիս կազմակերպել լիարժեք օնլայն սպասարկում և խորհրդատվություն՝ առանց մարդկային ներուժի մշտական ներգրավման։
Ո՞ր հարթակներն ի՞նչ նպատակներով ենք օգտագործում․
- Չատբոտը Telegram, Facebook Messenger, WhatsApp հարթակներում կարող է ապահովել լիարժեք խորհրդատվություն՝ առաջնորդվելով լեզվական, ոճական խոսքի համար սահմանված ձեր կանոններով։
- Կարող է կատարել զանգեր, պատասխանել զանգերին կամ հաճախ տրվող հարցերին, տրամադրել խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության հաճախորդին ուղղորդել կամ միացնել օպերատորին։
- Կարող է հաստատության այցելուին, համաձայնության դեպքում, ճանաչել դեմքով, հիշել նրա պահանջմունքները և սպասարկման պատմությունը, զգուշացնել անձնակազմին առանձնահատկությունների մասին։
- Ձեր կայքում չատբոտը կվերլուծի այցելուների վարքը, ըստ ալգորիթմի կհայտնաբերի պահանջմունքները, կկատարի համապատասխան առաջարկներ, կզբաղվի ուղիղ վաճառքով, խորհրդատվությամբ կամ լիդերի մշակմամբ։

Խնդիրների և նպատակների առանձնացումից հետո միայն անցնում ենք բուն հարթակի կամ չաթբոտի սպասարկման ձևի ընտրությանը, կազմում աշխատանքների տեխնիկական նկարագիրը և սցենարները։ Այս ամբողջի արդյունքում ձևավորվում են նաև ծառայության ժամկետները և արժեքը։
Ի՞նչ առավելություններ ունի կայքում ինտեգրված AI չատբոտը
Սպասարկման բոլոր սցենարներից և հարթակներից ամենաակտուալը, նաև ոչ շատ ծախսատարը, կայքի խելացի AI կոնսուլտանտի ստեղծում ու ինտեգրումն է։
Ծրագրավորման միջոցով մենք կարող ենք կյանքի կոչել բարդ տրամաբանությամբ և սցենարներով ինտեգրումներ, ապահովել կայքի այցելուների գործողությունների վերլուծությունը, կազմակերպել լիարժեք օնլայն խորհրդատվություն։
Այս մասով Astudio թիմն արդեն ունի հաջողված փորձ և տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց աճի մեծ պոտենցյալ։
Ուշադիր եղեք։ Եթե ընկերությունը նույնիսկ սեփական բիզնեսի համար չի ստեղծել պատշաճ աշխատող AI չատ կամ չունի աշխատանքի օրինակ, դուք նրա համար դառնալու եք փորձարկման օբյեկտ։
AI խորհրդատուի ստեղծման Astudio-ի փորձը
Օրինակ, Astudio.am կայքում մենք ներդրել ենք հետաքրքիր խելացի խորհրդատու, որը կարողանում է իրականացնել բազմապիսի գործառույթներ․
Այցելուի մասով՝
- Կայքում ունիկալ իդենտիֆիկատորով ճանաչել այցելուին;
- Հայտնաբերել և հիշել անցումների պատմությունը;
- Վերլուծել, թե որ ծառայություններով է հետաքրքրվում այցելուն;
- Կատարել ակտիվ առաջարկներ և հրավերներ;
- Արձագանքի դեպքում ինֆորմացիան փոխանցել ինտեգրված AI մոդելին;
- AI մոդելի բազայի հիման վրա կազմակերպել խորհրդատվություն;
- Կատարել գնահաշվարկ և ցուցադրել աշխատանքները։
Սեփական բազայի մասով՝
- Առաջնորդվել ներմուծված սահմանափակումներով;
- Սովորել ստացված ինֆորմացիայի հիման վրա;
- Լրացնել գիտելիքների բազան։
Կառավարման մասով՝
- Օպերատորին փոխանցել այցելությունների վերլուծությունը;
- Ադմինիստրատորի փոխանցել թոքենների ծախսի մասին ինֆորմացիան և արդյունավետության վերլուծությունը;
- Կոնտենտ մենեջերին խորհուրդներ տալ ազդեցիկ կամ էջերի ոչ այդքան օգտակար ինֆորմացիան վերաձևակերպելու վերաբերյալ։
Նշված կետերի այն մասը, որը նախատեսված է այցելուների սպասարկման համար, կարող եք ստուգել ինքներդ։ Իսկ այս պահին մենք արդեն մշակում ենք ձայնային հարցումների ստացման և աուդիո խորհրդատվության տրամադրման գործիքակազմը։
Ի՞նչ արժի AI չաթբոտի ստեղծումը և ինտեգրումը
Գինը՝ սկսած 990,000 AMD
Ինչպես արդեն նշեցինք, աշխատանքների հստակ ժամկետները և արժեքը կարող ենք հաշվարկել միայն խնդիրների, նպատակների հստակ սահմանումից և հարթակի ընտրությունից հետո։
Սակայն բոլոր հարթակներում, ծառայությունների հնարավոր նվազագույն ծավալին տիրապետելով, նշում ենք դրանց մեկնարկային գինը։
Դիմեք գնագոյացման հաշվարկի համար, որում հաշվի կառնենք՝
- Ծրագրավորման աշխատանքների ծավալը;
- ինտեգրումից հետո AI համակարգի հետ աշխատանքների ծավալը;
- «սովորեցնելու» և ինֆորմացիայով «կերակրելու» ժամկետները;
- AI մոդելների թոքենների ծախսը։
Թոքենը տեղեկատվության մշակման և պատասխանների ձևավորման համար ծախսվող ռեսուրսի պայմանական չափման միավորն է։
- Մեկ թոքենը կարող է ընդգրկել ամբողջական բառ, կոդի մաս կամ այլ նիշերի հաջորդականություն։
- Թոքենների ծախսը կախված է տեքստից, լեզվից և ընտրված մոդելից։
- Նույն ծավալի հայերեն և անգլերեն տեքստերը կարող են կազմված լինել տարբեր քանակի թոքեններից։
- AI ծառայությունների մեծ մասում գնագոյացումը հաշվարկվում է մշակված մուտքային և գեներացված ելքային թոքենների քանակի հիման վրա։
17.10.2026
AI մոդելի ծախսը հաշվարկվում է հաշվի առնելով ներմուծվող տեղեկատվության (input tokens) և գեներացվող պատասխանի (output tokens) ծավալը։
- Սովորաբար թոքենների գինը նշվում է յուրաքանչյուր մեկ միլիոնի համար։
- Մոդելից կախված՝ թոքենների գինը մի քանի անգամ կարող է տարբերվել։
- Որպես կանոն՝ գեներացվող թոքենի արժեքն ավելին է, քան մուտքային թոքենի գինը։
- Ձայնային, պատկերի, վիդեոյի մշակման համար կարող են կիրառվել նաև հաշվարկի այլ չափանիշներ։
17.10.2026
ChatGPT-ն պատրաստի հավելված է, որը նախատեսված է այցելուի հետ հաղորդակցվելու համար։ Այն աշխատում է AI մոդելների հիման վրա։
Արհեստական բանականության մոդելն է կարողանում՝
- մշակել տեղեկատվությունը,
- հասկանալ հարցումները,
- ստեղծել տեքստեր,
- վերլուծել պատկերներ,
- կատարել առաջադրանքներ։
17.10.2026
Վերջին թարմացումը 19.10.2026