Վեբ ծառայություններ

1C, ՀԾ ինտեգրացիա ինտերնետ խանութներին

1C, ՀԾ ինտեգրացիա ինտերնետ խանութներին

Օնլայն վաճառքը պահանջում է արագություն, ճշգրտություն, ճկունություն և լիարժեք ավտոմատացում։

1C կամ ՀԾ ինտեգրացիան ինտերնետ խանութներին լուծում է ապրանքների ինֆորմացիայի ավտոմատ ստացման, գների և մնացորդների սինքրոնացման, առևտրի տվյալները ինտերնետ խանութից ծրագրին ուղարկելու խնդիրները՝ միավորելով հաշվապահական, պահեստային և օնլայն վաճառքի գործընթացները մեկ ընդհանուր միջավայրում։

Ինտերնետ խանութի պատրաստումից հետո դրա շահագործման հիմնական խնդիրները բխում են ժամանակի և ռեսուրսների խնայողության բնական պահանջից՝

  1. կոնտենտի սպասարկում, 
  2. ինֆորմացիայի ակտուալություն,
  3. տվյալների արագ մշակում
  4. պատվերների արագ մշակում։

Բիզնես պրոցեսներից բխող այս պահանջները կյանքի կոչելու համար նախկինում պատվիրատուն դիմում էր օպերատորների օգնությանը՝ ապրանքների տվյալները մուտքագրելու, գների և մնացորդների ինֆորմացիան ակտուալ պահելու համար։

Ի՞նչ խնդիրներ է լուծում ինտեգրացիան

Միջանկյալ մի փուլում Astudio թիմը սկսեց կիրառել excel ֆայլով տվյալների մուտքագրման գործիքը, սալայն այժմ rest api ինտեգրացիաները թույլ են տալիս ամբողջությամբ ավտոմատացնել հիշյալ պրոցեսները։

  • Ստանդարտ սցենարների դեպքում՝ օպերատորը ստիպված է նույն ապրանքի տվյալները՝ անուն, գին, մնացորդ, նկարագրություն, մուտքագրել և 1C կամ ՀԾ-ում, և ինտերնետ խանութի բազայում։ Ինտեգրացիան ավտոմատացնում է գործընթացը, տվյալները փոխանակվում են ավտոմատ՝ խնայելով ժամանակը։ 
  • Բացառում է արագ փոփոխվող գների կամ մնացորդների մասով սխալները։ Պահեստում գոյություն չունեցող ապրանքը՝ կայքում կարող է ունենալ «առկա» կարգավիճակ կամ հակառակը։ Ինտեգրացիան սինխրոնիզացնում է պահեստ-կայք մնացորդները։  
  • Ապրանքների գները հաճախ փոխվում են օֆլայն վաճառասրահում, սակայն օնլայն խանութի այցելուները դժգոհում են ոչ ակտուալ գներից։ Պարզվում է՝ կայքի ադմինիստրատորը չի հասցնում գները խմբագրել։ Գների սինքրոնացումը, որը առևտրի տեսակից կախված կարգավորվում է 1-ից մինչև 24 ժամ հաճախականությամբ, բացառում է նման խնդիրները։ 
  • Նվազեցնում է խառնաշփոթը։ Եթե օնլայն գնումների ինֆորմացիան ծրագիր է մուտքագրվում ձեռքով, բացթողումներն անխուսափելի են։ 1C/ՀԾ ինտեգրացիայի շնորհիվ օնլայն խանութը պատվերները ծրագրին կամ CRM-ին է ուղարկում է ավտոմատ։

Որքան մեծանում է բիզնեսը, այնքան ավելի է դժվարանում նրա կառավարումը «ձեռքով» կամ առանց ավտոմատացման։ 

Ինտեգրացիան ապահովում է մասշտաբելիություն։ Այսինքն, միմյանց հետ կապվում են բիզնեսի տարբեր համակարգեր (օրինակ՝ վաճառք, պահեստ, առաքում) և ստեղծվում ավտոմատացված հոսքեր: Սա թույլ է տալիս մշակել շատ ավելի մեծ ծավալի պատվերներ՝ առանց լրացուցիչ ռեսուրսներ ներդնելու։

1C ծրագրի ինտեգրացիա

Ի՞նչ է 1C ծրագրի ինտեգրացիան և ի՞նչ դրական ազդեցություն այն կարող է ունենալ ինտերնետ խանութի աշխատանքի վրա։ 

1C ծրագրի ինտեգրացիան ինտերնետ խանութին թույլ է տալիս խնայել կայքի կոնտենտի սպասարկման ժամանակը և պատվերների մշակման վրա ծախսվող ռեսուրսները։

Կա ինտեգրացիայի երկու տարբերակ՝

  1. Երբ 1C կողմում ստեղծվում է վեբ սերվիս, որին էլ դիմում է ինտերնետ խանութը՝ կայքի համար նախատեսված ապրանքների տվյալները վերցնելու համար։
  2. Երբ api-ն գրվում է կայքի կողմում, 1C-ն էլ տրամադրված երկու հասցեներին է ուղարկում առանձին ապրանքացանկը և գներ-մնացորդ ինֆորմացիան։

Երկու դեպքում էլ ինտեգրացիան պետք է տեղի է ունենա պաշտպանված մեթոդներով՝ ip հասցեների սահմանափակմամբ և/կամ գաղտնաբառով դիմելու պարտադրանքով։ Իսկ ինֆորմացիայի փոխանակման նախընտրելի ձևն է json-ը։

Ի՞նչ է տալիս մեզ ինտեգրացիան

  1. Նոմենկլատուրայի, ֆիլտրերի պարամետրերի, նկարագրությունների ավտոմատ ստացում և ինտերնետ խանութի կողմում գեներացում։
  2. Վաճառքի տվյալների փոխանցում 1C-ին։ Ընդ որում, խանութը վերջին փուլում ծրագրից կարող է ստանալ պատվիրատուի անհատական զեղչերի մասին հաշվարկները։

Հայկական Ծրագրերի (ՀԾ) ինտեգրացիա

ՀԾ ինտեգրացիան, գործիքների կիրառման բազմազանությամբ, այժմ գրեթե չի զիջում 1C-ի հնարավորություններին։  Թեև հաշվապահական ծրագրերն ունեն տարբեր ծագում ու կառուցվածք՝ դրանց ինտեգրացիայի հիմնական նպատակը նույնն է՝ միավորել  բիզնեսի հաշվապահական, պահեստային և առցանց վաճառքի համակարգերը մեկ միասնական միջավայրում։

Ի՞նչ է տալիս ՀԾ ինտեգրացիան

  • Ապրանքների, գների և մնացորդների ստացում (նախապես պետք է կատարել խմբերի սինքրոնացումը)։
  • Պատվերների ավտոմատ փոխանցում կայքից դեպի ՀԾ (պրոցեսը կարելի է ավտոմատացնել մինչև կտրոնի տպում)։

Պատվիրել 1C կամ ՀԾ ինտեգրացիա

Կատարման ժամկետը՝ 10-30 օր

390,000-1,000,000֏

Astudio ընկերությունը 2009 թվականից զբաղվում է ինտերնետ խանութների նախագծմամբ ու ստեղծմամբ։ 1C կամ ՀԾ ծրագրերի և դրանց հնարավորությունների զարգացման ճանապարհին մենք տեղյակ ենք «առաջին ձեռքից»։

Ցանկացած բարդության և մակարդակի ինտեգրացիայի համար մենք կուսումնասիրենք ձեր ռեսուրսը, դրա տեխնիկական հնարավորությունները, կառաջնորդվենք պաշտոնական փաստաթղթերով և սեփական փորձով։

Տեխնիկական նկարագրում ներառում ենք՝

  1. Որ տվյալներն են սինխրոնացվում (ապրանքներ, գներ, մնացորդներ, պատվերներ, հաճախորդներ, բոնուսներ և այլն)։
  2. Ինտեգրացիայի փուլերը և ժամկետները (ծրագրի սպասարկողների հետ գործակցություն, բուն աշխատանքի իրականցում, թեստավորում)։
  3. Ֆիքսում ենք տեխնոլոգիաները ու մեթոդները (API, XML, JSON, Cron Jobs)։

Astudio թիմը կարող է դիտարկել նաև ցանկացած այլ համակարգի կամ հաշվապահական ծրագրի ինտեգրացիայի հնարավորությունները՝ api փաստաթղթերի առկայության պարագայում։

Վերջին թարմացումը 23-12-2025