Վեբ ծառայություններ

Կայքերի սպասարկում

Կայքերի սպասարկում ծառայությունն Աստուդիո ընկերությունն ընդգրկում է վեբ սայթերի ստեղծման գործընթացում՝ աշխատանքների ավարտից հետո ամբողջությամբ ձևավորելով ռեսուրսի էջերը, լցնելով կոնտենտը և իրականացնելով ներքին SEO օպտիմալացում։ Աշխատանքների ավարտից հետո մենք առաջարկում ենք նաև մշտական սպասարկում՝ պատվիրատուին ձերբազատելով այդ գործընթացի համար աշխատակից պահելու և վերահսկելու հոգսից։ 
Սայթի սպասարկումը ներառում է վեբ-ծառայություների համալիր փաթեթ, իսկ արժեքը գնահատվում է ծախսվող աշխատաժամանակով։ Այս ծառայության նպատակն է շարունակական կերպով բարելավել կայքի որակը, արագ աշխատանքը, օպտիմալացումը և ընկերության վարկանիշի աճը։ 

  1. Պարբերաբար թարմացնում ենք կոնտենտը՝ ավելացնելով տեքստեր, նկարներ և տրամադրվող այլ նյութեր;
  2. Վերլուծելով այցելուների պահվածքը կայքում և արձագանքները շարունակաբար բարելավում ենք դիզայնը և ֆունկցիոնալը;
  3. Իրականացնում ենք SEO առաջխաղացում կազմված բանալի բառերով, խմբագրում և սինքրոնացնում ենք մետա տեգերը;
  4. Ուշադրություն ենք դարձնում անվտանգության ապահովմանը և իրականցնում ենք մոնիտորինգ։

Շատ ընկերություններ չեն կարևորում կայքով անընդհատ զբաղվելու անհրաժեշտությունը և չեն ցանկանում ռեսուրսներ ծախսել դրա վրա։ Սակայն այս գործընթացի անտեսումը հանգեցնում է էֆեկտիվության նվազմանը։ Կայքը որոնողական համակագերի համար շնչող օրգանիզմ է, որը կարիք ունի շարունակական բարելավման և հագեցման։

Այնպես որ, եթե գործող կայքը չի տալիս արդյունքներ, չի բերում նոր հաճախորդներ կամ ավելացնում վաճառքը, մի պատճառբանեք, թե «ինտերնետը ոչինչ չի տալիս», «մարդիկ մենակ ֆեյսբուքում են ռեկլամ նայում» կամ «լիստը ինձ լրիվ հերիք ա»… զբաղվեք ձեր սայթի պարբերաբար թարմացմամբ, ավելացրեք նոր տեքստեր և օգտակար կոնտենտ և կզգաք որոնողական համակարգից համապատասխան բանալի բառերով ձեզ գտած այցելուների տեսքով օգուտը։ 

Կարևոր է նաև կայքի տեխնիկական վիճակը։ Եթե էջերը ծանր են ներբեռնվում, բաժիննները պատշաճ չեն աշխատում կամ պատվեր ուղարկելուց այցելուն ստանում է էռորի էջ, առաջին հերթին անհրաժեշտ է ամբողջովին թեստավորել ռեսուրսը (կայքի աուդիտ, լատ՝ kayqi audit), կատարել սխալների շտկում, օպտիմալացնել կոդը, նոր միայն դրանից հետո զբաղվել մշտական սպասարկմամբ։

Կայքերի սպասարկում

Պատվիրել կայքի սպասարկում

Ամսական սկսած 20,000֏

Պատվիրելով կայքի սպասարկում Աստուդիո ընկերությունում, դուք ստանում եք ծառայությունների համալիր փաթեթ, ինչը սեփական ռեուրսներով սայթը սպասարկելու դեպքում դժվար է համադրել մեկ անձի ունակություններում։ Ուշադրություն․ նվազագույն արժեքն ընդգրկում է թվարկած ուղղություններով ամսական ընդհանուր առմամբ 4 (չորս) աշխատանքային ժամ պահանջող ծառայություններ։

  1. Կայքի կոնտենտի ստեղծում, ավելացում և թարմացում;
  2. անվտանգության ընթացիկ վերահսկում;
  3. դիզայնի ընթացիկ UI/UX բարելավումներ;
  4. ընթացիկ ֆունկցիոնալ բարելավումներ;
  5. անալիտիկ սերվիսների միացնում և կարգավորումներ;
  6. Google analytics և Search console, Yandex metrika սերվիսների ամսական հաշվետվությունների համադրում և տրամադրում;
  7. Ներքին SEO օպտիմալացում։
Rating:5
(1022)