Java, Kotlin ծրագրավորում
Չնայած, ծրագրավորման շարունակաբար զարգացող ու փոփոխվող դինամիկային, կան որոշ լեզուներ որոնք մնում են հիմնաքարային և անփոփոխ իրենց կարևորության մեջ։
1995 թվականին ստեղծվեց Java ծրագարավորման լեզուն, որի կիրառելիությունը հասավ իր գագատնակետին 2000 ականներին: Այն մինչ օրս շարունակում է լինել աշխարհի ամենաօգտագործվող լեզուներից մեկը, հատկապես Enterprise և Backend համակարգերի համար։ Միչև 2017 թվականը Ջավան համարվում էր անփոխարինելի գործիք Android հավելվածներ ստեղծելիս։
Java-ն օբյեկտ-կողմնորոշված (OOP) և դասի վրա հիմնված ծրագրավորման լեզու է, որը հայտնի է «Մի անգամ գրիր և գործածիր ամենուր» (Write Once, Run Anywhere - WORA) սկզբունքով։ Սա նշանակում է որ պայմանական Windows օպերացիոն համակարգի համար գրված ծրագիրը կաշխատի նաև այլ հարթակներում, առանց հավելյալ ծավալուն աշխատանքի։
Որո՞նք են Java-ի առավելությունները
- Անփոխարինելի դեր Big Data-ների Էկոհամակարգում։ Java-ն աշխարհի գրեթե բոլոր բիգ դատաների հիմնարար տեխնոլոգիաների միջուկն է։
- Ամենատարածված Big Data ֆրեյմվորքների մեծ մասը, ներառյալ Apache Hadoop-ը և Apache Spark-ի հիմնական բաղադրիչները, ի սկզբանե գրվել են Java-ով։
- Java-ի կայունությունը, բարձր կատարողականությունը և JVM (Java Virtual Machine)-ի կողմից ապահովվող բազմաթելային (multi-threading) հնարավորություններն այն դարձնում են իդեալական լուծում։ Մեծ ծավալի տվյալները մշակելու և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ սկալավորելու համար Ջավան դեռևս մրցունակ է։
- Պլատֆորմային անկախություն։ Նույն ծրագիրը կարող է աշխատել ցանկացած օպերացիոն համակարգի (Windows, macOS, Linux) վրա՝ առանց կոդի լուրջ փոփոխության։
- Հիշողության ավտոմատ կառավարում (Garbage Collector)։ Java-ն ունի ներկառուցված մեխանիզմ՝ Garbage Collector, որը ավտոմատ կերպով ազատում է այն հիշողությունը, որն այլևս չի օգտագործվում ծրագրի կողմից։ Սա զգալիորեն նվազեցնում է հիշողության կառավարման հետ կապված սխալների հավանականությունը։
- Անվտանգություն։ JVM-ը ապահովում է անվտանգության լրացուցիչ շերտ, քանի որ կոդը գործարկվում է վիրտուալ միջավայրում (sandbox), ինչի շնորհիվ վնասակար կոդը չի կարող ազատ հասնել համակարգի իրական ռեսուրսներին։
- Java-ն ունի ծրագրավորողների ամենամեծ համայնքներից մեկը, մեծ քանակությամբ պատրաստի գրադարաններ, ֆրեյմվորքներ (օրինակ՝ Spring, Hibernate) և գործիքակազմ։ Սա նշանակում է, որ գրեթե ցանկացած խնդրի համար արդեն կա պատրաստի լուծում կամ աջակցություն։
Kotlin ծրագրավորում
Կոտլինը ստատիկ տիպավորմամբ, ծրագրավորման պրագմատիկ լեզու է, որն աշխատում է Java Virtual Machine-ի վրա։ Այն նախագծվել է որպես Java-ի ավելի ժամանակակից, կոմպակտ և անվտանգ այլընտրանք։
Մշակվելով JetBrains ընկերության կողմից, 2017 թվականին Kotlin-ը պաշտոնապես դարձավ Google-ի կողմից Android-ի մշակման համար աջակցող լեզու։ 2019 թվականին Google-ը հայտարարեց, որ Kotlin-ը դառնում է Android-ի մշակման առաջին և նախընտրելի լեզուն (Kotlin-first)։
Որո՞նք ենք Կոտլինի առավելությունները
- Ավելի քիչ կոդ: Kotlin-ը թույլ է տալիս կատարել նույն գործողությունը զգալիորեն քիչ տողերով, քան Java-ն՝ որոշ դեպքերում մինչև 50% տարբերությամբ։ Սա նշանակում է ավելի արագ մշակում և ավելի հեշտ ընթերցվող կոդ։
- Boilerplate կոդի բացակայություն: Այն ավտոմատացնում է Java-ում անհրաժեշտ կրկնվող (boilerplate) կոդի անհրաժեշտությունը, հատկապես Data Class-երի և Getter/Setter մեթոդների համար։
- Ներկառուցված Null Safety հնարավորություն է տալիս լուծել ծրագրավորման աշխարհում ամենացավոտ խնդիրներից մեկը՝ NullPointerException-ը։ Լեզուն ծրագրավորողին ստիպում է հստակ նշել փոփոխականը և դրանով կանխում է սխալները դեռ կառուցման պահին։
- Լիարժեք համատեղելիություն Java-ի հետ, ինչի շնորհիվ Kotlin-ը կարող է անխափան աշխատել Java-ի հետ նույն նախագծի շրջանակում։ Կոդի Java մասը կարող է կանչել Kotlin կոդը և հակառակը։
- Kotlin-ը կարող է օգտագործել Java գրադարանները և ֆրեյմվորքները (օրինակ՝ Spring, Hibernate), ինչը ծրագրավորողին թույլ է տալիս օգտվել Java-ի զարգացած էկոհամակարգից։
- Ժամանակակից ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնք զգալիորեն պարզեցնում են ասինխրոն ծրագրավորումը և երկարատև գործողությունների կառավարումը՝ կոդը դարձնելով ավելի հեշտ ընթերցվող։
- Extension Functions: Թույլ է տալիս ավելացնել նոր ֆունկցիաներ արդեն գոյություն ունեցող դասերին (օրինակ՝ Java-ի գրադարաններից) առանց դրանց սկզբնական կոդը փոփոխելու։
- Kotlin Multiplatform (KMP): Կոտլինը թույլ է տալիս օգտագործել նույն կոդը ոչ միայն Android-ի համար, այլև iOS, Web (JavaScript/Wasm) և Desktop հավելվածների լոգիկայում՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ
Պատվիրել Kotlin ծրագրավորում
Աշխ ժամը սկսած 16,000֏
Թեև Kotlin-ը Android-ի պաշտոնական լեզուն է այնուամենայնիվ Java-ն շարունակում է ունենալ կարևորագույն դեր ծրագրավորման աշխարհում, հատկապես Enterprise և Backend համակարգերում։
Երկու լեզուներն էլ ունեն իրենց անփոխարինելի առավելությունները՝ կախված նախագծի տեսակից և նպատակներից։
Astudio ընկերության թիմը իր տասնամյա փորձով, իրականացնում է նախագծեր օգտագործելով Ջավա կամ Կոտլին։ Քանի որ երկու լեզուներն էլ աշխատում են JVM (Java Virtual Machine)-ի վրա, մենք հաճախ համատեղում ենք դրանց ուժեղ կողմերը՝ ելնելով պատվիրատուի պահանջներից, կարիքներից և նախագծի տեսակից։
Kotlin-ի և Java-ի համատեղումը թույլ է տալիս`
- Պահպանել և զարգացնել գոյություն ունեցող Java-ով գրված (Legacy) նախագծերը՝ Kotlin-ի անվտանգ և լակոնիկ նոր մոդուլներով։
- Աստիճանաբար ներդնելով Kotlin նվազեցնել ռիսկերը մեծ կորպորատիվ համակարգերի ամբողջական վերաշարադրման ժամանակ։
- Թույլ տալ թիմերին աստիճանաբար անցում կատարել Kotlin-ի՝ առանց գործընթացը կանգնեցնելու կամ նոր ֆունկցիոնալությունը դադարեցնելու։
- Մեծացնել ճկունությունը և կոդի վերահսկելիությունը՝ օգտագործելով Java-ի հզոր գրադարանները (օրինակ՝ Spring) Kotlin-ի մաքուր և Null-Safe միջավայրում։