Վեբ ծառայություններ

Վեբ կայքերի պատրաստում

Վեբ կայքերի պատրաստում և SEO առաջխաղացում (kayqeri patrastum, կայքերի մշակում) բանալի բառերով։ Սա Astudio ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է։ Մեր մասնագետների խումբն ունի բիզնես-սայթերի մշակման, բարդ պորտալների ծրագրավորման հաջող փորձ։ Յուրաքանչյուր նախագծի համար ստեղծում ենք օրիգինալ լոգո, հեղինակային վեբ դիզայն, ծրագրավորումն իրականացնում ենք զրոյից, սիրում ենք աշխատել custom PHP-ով կամ Laravel, Yii, Zend, Codellgniter ֆրեյմվորքերով (framework), իսկ բարդ նախագծերը մշակում ենք node.js-ով: Մեր կոնտենտի կառավարման համակարգերը (CMS) խնայում են ժամանակն ու նյարդային բջիջները։ Դառնալով մեր գործընկերը՝ դուք ստանում եք երկարաժամկետ լուծումներ և բարձրակարգ սպասարկում։

Ինչպե՞ս ենք պատրաստում բիզնես կայքերը

  1. Կազմում ենք տեխնիկական առաջադրանք։ Մենք կլսենք ձեր ցանկությունները, կհասկանանք նպատակները, ինքներս կառաջարկենք օպտիմալ տեխնիկական լուծումներ։ Քննարկումից և ուղղումներից հետո տեխնիկական նկարագիրը պայմանագրի հետ անբաժան հավելված կդառնա։ Կայքի տեխնիկական առաջադրանքը գրում ենք այնպես, որ նույնիսկ ոչ մասնագետներին համար այն հասկանալի լինի։ Տեխնիկական առաջադրանքն օգնում է պատվիրատուներին պատշաճ վերահսկել բոլոր պարտականությունների կատարումը։
  2. Ստեղծում ենք օրիգինալ դիզայն։ Մենք կներկայացնենք գեղարվեստական որոշումներ ձեր բիզնես-կայքի համար։ Չենք օգտագործում շաբլոններ, չենք գնում պատրաստի դիզայններ։ Առաջարկում ենք դիզայնի մի քանի տարբերակներ, ներկայացնում ենք առավելությունները, սահմանափակումները, չենք վախենում քննադատությունից։ Կայքի պատրաստման պատվերի դեպքում անվճար կստեղծենք ձեր ընկերության լոգոտիպը։
  3. Կատարում ենք ադապտիվ HTML ծրագրավորում: Մենք քայլում ենք ժամանակին համընթաց, երաշխավորում ենք HTML ծրագրավորման բարձր որակ, վալիդային և օպտիմալացված կոդ, էջի արագ բեռնում, օպերատիվ աշխատանք։ Դուք ստանում եք կրոսբրաուզերային HTML ծրագրավորում, ինտերակտիվ տարրեր JavaScript տեխնոլոգիայի կիրառմամբ։ Ադապտիվ HTML ծրագրավորման համար օգտագործում ենք Bootstrap տեխնոլոգիան կամ, ըստ անհրաժեշտության, բարդ կայքերի պատրաստման ժամանակ ստեղծում ենք ամբողջական առանձին բջջային տարբերակներ։
  4. Ծրագրավորում զրոյից։ HTML5, CSS3, PHP, node.js, Ajax, SQL, MVC, OOP… Դուք պարտավոր չեք իմանալ ծրագրավորման տերմինները, տեխնոլոգիաները, լեզուները, բայց վստահ եղեք՝ ծրագրավորման ու հետագա սպասարկման գործընթացի հեշտացման և կայքի ճիշտ աշխատանքի ապահովման համար թիմն օգտագործում է նորագույն տեխնոլոգիաներ։ Ծրագրավորումից հետո մենք պատրաստ ենք կոդային աշխատանքի ցանկացած ստուգման։
  5. Ապահովում ենք հեշտ կառավարում։ Մեր առավելությունը կառավարվող CMS-ների ստեծումն է անհատապես յուրաքանչյուր պատվիրատուի համար։ Օգտատերը կամ ադմինիստրատորը առանց հատուկ գիտելիքների կարող է խմբագրել ողջ կոնտենտը (կայքի պարունակությունը) առանց ծրագրավորողի օգնության։ Մեր կողմից մշակված կառավարման համակարգերը կազատեն ձեզ ավելորդ ծախսերից։ Դրանք խնայում են ժամանակը և կայքի սպասարկման ու առաջխաղացման համար ծախսվող բյուջեն։
  6. Ապահովում ենք անվտանգության բարձր համակարգ – Ամբողջ աշխարհում առավել ուսումնասիրված, այդ պատճառով նաև առավել խոցելի են այն կայքերը, որոնք ստեղծված են արդեն պատրաստի, անվճար CMS շաբլոնների հարթակների հիմքով (օրինակ՝ Joomla, Wordpress)։ Այս անվճար հարթակներն ունեն բազմաթիվ սահմանափակումներ, «հիմնային» թերություններ, անվտանգության լուրջ խնդիրներ։ Հաշվի առնելով շուկայի կառուցվածքն ու պահանջները՝ մենք CMS հարթակը ծրագրավորում ենք զրոյից։

Կորպորատիվ կայքերի ստեղծման արժեքը կախված է սայթի ֆունկցիոնալ բարդությունից։ Իսկ էջում նշված միջին գինը, դա 2022 թվականին պատրաստված կորպորատիվ կայքերի միջինացված արժեքն է։ Մենք ծիծաղելի գներ չենք գովազդում և մեր հաճախորդներին չենք կանգնեցնում թաքնված ծախսերի փաստի առաջ։

  • Ստեղծում ենք հեղինակային դիզայն
  • Ծրագրավորումն իրականացնում ենք առանց CMS շաբլոնների
  • Ամբողջությամբ ձևավորում ենք կայքը
  • Կատարում ենք ներքին SEO օպտիմալացում
  • Տրամադրում ենք տեխնիկական աջակցություն
  • Կայքը հանձնում ենք բացարձակ իրավունքներով
  • Տրամադրում ենք որակի պայմանագրային երաշխիք
  • Տալիս ենք ապառիկ վճարման հնարավորություն
  • Մատուցում ենք վեբ-ծրագրավորման աութսորսի ծառայություններ։
Վեբ կայքերի պատրաստում

Կորպորատիվ սայթերի ստեղծում

Միջին գինը՝ 950,000֏

Եթե ձեր ընկերությունը չունի սեփական վեբ կայքը, ապա դուք կորցնում եք պոտենցյալ հաճախորդների մի մեծ բանակ։ Մենք կօգնենք պատշաճ ներկայացնել ձեր բիզնեսը ինտերնետում։ Պատրաստում ենք կայքեր զրոյից, հեղինակային դիզայնով, ամբողջական ձևավորմամբ և երաշխիքային սպասարկմամբ։ Աստուդիո ընկերությունում դուք կստանաք համալիր սպասարկում մեկ պայմանագրով:

Միջինացված գինը ներառում է՝

  1. Գլխավոր էջի հեղինակային դիզայնի 3 տարբերակի ներկայացում
  2. Ընտրված տարբերակի հիման վրա ներսի էջերի համաձայնեցում
  3. Մոբայլ տարբերակի վեբ դիզայնի ստեղծում
  4. CMS-ի ծրագրավորում զրոից
  5. Կայքի ամբողջական ձևավորում
  6. Բազային ներքին SEO օպտիմալացում
  7. Կորպորատիվ էլ․ փոստի կարգավորումներ
  8. Տեխնիկական երաշխիք՝ 3 տարի։

Ո՞ր ոլորտների համար ենք կայքեր պատրաստում

  • Շինարարական ծառայություններ
  • Օնլայն ուսուցման կայքեր
  • Լոգիստիկա, բեռնափոխադրումներ
  • Տուրիստական կայքեր, հյուրանոցային բիզնես
  • Բժշկական կայքեր, տվյալների կառավարման ավտոմատացում
  • Ցանկացած բարդության ինտերնետ խանութներ և առևտրային հարթակներ։

Ցանկանում եք պատվիրել կայք, բայց միջոցները չե՞ն բավարարում։ Դա չպետք է խանգարի բիզնեսի զարգացմանը։ Մենք պատրաստում ենք բիզնես կայքեր՝ պայմանագրային արժեքի տարաժամկետ վճարմամբ։ Պատրաստում ենք կայքը, դուք զարգացնում եք ձեր բիզնեսը, իսկ վճարումը կատարում եք ապառիկ, 6 ամսվա ընթացքում՝ առանց բանկի միջնորդության։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: