iOS հավելվածներ Swift լեզվով
2025 թվականի տվյալներով iOS օպերացիոն համակարգն աշխարհում զբաղեցնում է շուկայի 29,2 տոկոսը։ Մոբայլ գադջեթների մասով ցուցանիշը 32,8% է, պլանշետների մասով՝ 46,4։
Եթե բոլոր ցուցանիշներով iOS-ի օգտագործումը զիջում է Անդրոիդներին, ինչո՞ւ է iOS հավելվածների պատրաստումն ավելի թանկ, սպասարկումն ունի ավելի բարձր արժեք, պրոդուկտներն էլ հիմնականում վճարովի են կամ պայմանական անվճար։ Բանն այն է, որ օպերցիոն համակարգի օգտագործողների այդ մեկ երրորդը համարվում են վճարունակ։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Apple-ի օգտատերերը հաճախ ավելի պատրաստակամ են վճարել հավելվածների, օնլայն առևտրի, թանկարժեք ապրանքների համար, ինչն այս սեգմենտին դարձնում է գրավիչ ցանկացած բիզնեսի համար։
Ինչպե?ս ստեղծել iOS մոբայլ հավելված
iOS մոբայլ հավելված ստեղծելը բարդ, բայց համակարգված գործընթաց է։ Այն բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից.
- Կարիքների և նպատակների հայտնաբերում ու սահմանում:
- Տեխնիկական առաջադրանքի և User Flow քարտեզի կազմում:
- Մշակվում է հավելվածի մանրամասն նկարագրությունը և օգտատիրոջ ճանապարհային քարտեղը հավելվածի ներսում։
- Դիզայնի (UI/UX) փուլում հավելվածի գաղափարը ձեռք է բերում վիզուալ արտացոլում (User Interface՝ UI)։ Սա թույլ է տալիս ծրագրավորումից առաջ համաձայնեցնել տեսակետերը պատվիրատուի հետ։
- Ծրագրավորման փուլը բաժանվում է նվազագույնը երկու փուլի՝ ֆրոնտ էնդ և բեք էնդ։
- Հավելվածի թեստավորում և հրապարակում: Հավելվածը մանրակրկիտ ստուգվում է այնուհետև հրապարակվում App Store-ում, որտեղ նույնպես անցնում է Apple-ի կանոնների համապատասխանության ստուգում։
iOS հավելվածների տեխնոլոգիական հիմքը
iOS հավելվածների ֆրոնտէնդը հիմնականում մշակվում է Swift լեզվով՝ օգտագործելով Apple-ի սեփական ֆրեյմվորքերը, ինչպիսիք են UIKit-ը կամ SwiftUI-ը։ Իսկ հավելվածի բեքէնդը սովորաբար մշակվում է այլ ծրագրավորման լեզուներով և տեխնոլոգիաներով։
- Python (Django, Flask ֆրեյմվորքերով)
- Node.js (JavaScript)
- Java (Spring Boot)
- PHP (Laravel)
- Go
Թեև Swift-ը նույնպես կարող է օգտագործվել բեքէնդի համար՝ (Vapor կամ Kitura ֆրեյմվորքերի միջոցով) այն կիրառվում է ավելի քիչ քան մյուս լեզուները։
Ի՞նչու ընտրել Swift ծրագրավորման լեզուն
- Ճիշտ այնպես, ինչպես Kotlin-ն է անփոխարինելի Android հավելվածների համար, այնպես էլ Swift-ն է iOS հավելվածների լավագույն ընտրությունը։ Սա պայմանավորված է հետևյալ առավելություններով.
- Արագություն և արդյունավետություն: Swift-ը նախագծված է լինելու արագ և օպտիմալացված Apple-ի սարքերի համար, ինչն ապահովում է հավելվածի բարձր արդյունավետություն։
- Անվտանգություն և հուսալիություն: Swift-ի ճարտարապետությունը նվազեցնում է սխալների հավանականությունը՝ ապահովելով հավելվածի կայունությունն ու անխափան աշխատանքը։
- Պարզություն, ընթեռնելիություն և կանխատեսելիություն: Swift-ի տրամաբանությունն ավելի պարզ է և մոտ մարդկային լեզվին, քան Objective-C-ինը, ինչը հեշտացնում է կոդի ընթերցումը և հետագա զարգացումը։
- Արդիականություն: Swift-ը մշտապես զարգացվում է Apple-ի կողմից, ինչը նշանակում է, որ ձեր հավելվածը կլինի ակտուալ և մրցունակ երկար տարիներ։
- Ակտիվ համայնք: Swift-ն ունի հսկայական աջակցող համայնք՝ մշակման գործընթացն ավելի արդյունավետ և համակարգված դարձնելու համար։
Այսպիսով, iOS հավելվածների մշակումը Swift լեզվով հնարավորություն է տալիս ստեղծելու որակյալ հավելվածներ Apple-ի սարքերի համար, որոնք թույլ կտան ձեր բիզնեսին արդյունավետորեն կապվել iOS օգտատերերի հետ։

Պատվիրել iOS հավելված ծրագրավորման Swift լեզվով
Սկսած 2,000,000֏
Եթե որոշել եք ձեր ստարտափը կամ արդեն գործող բիզնեսը տեղափոխել թվային տիրույթ՝ թիրախավորելով Apple-ի օգտատերերին, Astudio թիմն առաջարկում է մոբայլ հավելվածի ստեղծում Հայաստանում։ Swift Լեզվով iOS հավելվածներ ստեղծելիս մատուցում ենք համապարփակ ծառայություններ՝
- Նախագծը մանրամասն պլանավորում ենք, մշակում հավելվածի տեխնիկական նկարագրությունը՝ հիմնվելով նպատակների և պահանջների վրա, հստակեցնում օգտատիրոջ կարիքները և խնդիրները։
- Դիզայնը մշակում և համաձայնեցում ենք մանրամասն քննարկումների հիման վրա։ Հաշվի ենք առնում բրենդի ոճն ու նույնականացումը։
- Ծրագրավորումն իրականացվում է զրոյից՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր նախագծի յուրահատկությունը։
- Թեստավորում: Հավելվածը մանրակրկիտ ստուգվում է ներառյալ UX թեստավորումը՝ նախագծի պահանջներին համապատասխան թիրախային խմբերի ներգրավմամբ։