Swift, Objective-C ծրագրավորում
2025 թվականի տվյալներով՝ աշխարհում մոտ 1,5 միլիարդ ակտիվ iPhone օգտատեր կա, ինչը կազմում է աշխարհային բնակչության շուրջ 19%-ը։ Սա ցույց է տալիս, որ iOS-ը շարունակում է մնալ աշխարհի երկրորդ ամենատարածված մոբայլ օպերացիոն համակարգը։
Նրանց կողքին ավելի քան 1,5 միլիոն ծրագրավորող ստեղծում է հավելվածներ՝ ձևավորելով այս էկոհամակարգի զարգացումը՝ օգտագործելով Swift և Objective-C լեզուները։
Objective-C-ն Apple-ի հավելվածների ծրագրավորման առաջնային լեզուն է, որին մինչև հիմա կարելի է հանդիպել հին հավելվածների կոդում։ Այն ուժեղ է ճկուն, սակայն, Swift-ի հետ համեմատ՝ բարդ է։
Լեզուն ստեղծվել է 1980-ականների սկզբին՝ որպես C լեզվի ընդլայնում, ինչը հնարավորություն էր տալիս օգտվել օբյեկտային ծրագրավորման հմտություններից։ Այստեղից էլ անունը՝ Objective-C։
Objective-C լեզվի առավելությունները
Objective-C + Apple էկոհամակարգ սերտ կապի շնորհիվ ծնվել են բազմաթիվ դասական ֆրեյմվորքեր․ օրինակ՝ Cocoa-ն և Cocoa Touch-ը հիմնված են հենց դրա վրա։
- Objective-C-ն թույլ է տալիս դինամիկ մեսիջ ուղարկել, ինչը նշանակում է, որ ծրագրի որոշ գործողություններ որոշվում են միայն կատարման պահին ինչը լեզվին տալիս է մեծ ճկունություն։
- Objective-C-ն հեշտացնում է խոշոր ծրագրերի կառավարման գործընթացը։ Այն օգնում է ծրագրերը բաժանել, մոդուլավորել և նորոգել՝ զարգացումը դարձնելով ավելի համակարգված ու հուսալի։
- Լեզուն համատեղելի է Swift-ի, C և C++ գրադարանների հետ՝ ապահովելով ինտեգրման լայն հնարավորություններ։
- Objective-C-ն հատկապես նպատակահարմար է մեծ և հին համակարգերի սպասարկելիս։ Այն թույլ է տալիս հեշտությամբ ընդլայնել և արդիականացնել արդեն գոյություն ունեցող ծրագրերը։
Objective-C-ին փոխարինում է Swift-ը, որը Apple-ի կողմից մշակված ծրագրավորման ժամանակակից լեզու է, ստեղծված՝ 2014 թվականին։ Ինչպես Objective-C-ն, Swift-ը ևս նախատեսված է iOS հարթակների համար հավելվածներ մշակելու նպատակով։ Այն արագ է, անվտանգ, հեշտ ընթեռնելի և հարմար թե սկսնակների, թե պրոֆեսիոնալ ծրագրավորողների համար։
Swift ծրագրավորման առավելությունները
- Արագություն և կատարողականություն․ Swift-ը հիմնված է LLVM կոմպիլյացիոն տեխնոլոգիայի վրա, ինչը ապահովում է բարձր արագություն։ Դա հնարավորություն է տալիս հավելվածներին աշխատել արագ և արդյունավետ նույնիսկ ծանրաբեռնվածության դեպքում։
- Swift-ը նախագծված է խիստ տիպայնությամբ և սխալի կառավարման մեխանիզմներով, ինչը նվազեցնում է սխալների հավանականությունը։ Սա ապահովում է հավելվածների ավելի կայուն և կանխատեսելի աշխատանք։
- Լեզուն բաց կոդով է (open-source), ինչը թույլ է տալիս այն օգտագործել ոչ միայն Apple-ի էկոհամակարգում, այլև Linux և Windows հարթակներում։ Սա մեծացնում է Swift-ի ճկունությունը և հասանելիությունը ծրագրավորողների լայն շրջանակի համար։
- Swift-ը ժամանակակից, պարզ և ընթեռնելի լեզու է, որը արագ զարգանում է։ Այն լիովին համապատասխանում է տեխնոլոգիական նոր պահանջներին ու միտումներին։
- Արդյունավետություն․ Swift-ը օպտիմիզացված է բարձր կատարողականության համար և աշխատում է շատ արագ։ Սա հատկապես կարևոր է բարդ և ռեսուրսատար հավելվածների զարգացման դեպքում։
Պատվիրել Swift ծրագրավորում
Աշխ ժամը սկսած 16,000֏
Չնայած Swift-ը համարվում է Apple-ի էկոհամակարգի ապագան, Objective-C-ն շարունակում է ունենալ կարևոր դեր ծրագրավորման աշխարհում։ Երկու լեզուներն էլ ունեն իրենց առավելությունները՝ կախված նախագծի տեսակից և նպատակներից։
Աստուդիոն հաջողությամբ իրականացնում է նախագծեր՝ հիմնակում օգտագործելով Swift-ը։ Երբեմն համատեղում ենք երկու լեզուների ուժեղ կողմերը՝ ելնելով պատվիրատուի պահանջներից, կարիքներից և նախագծի տեսակից։
- Համատեղումը թույլ է տալիս պահպանել և զարգացնել գոյություն ունեցող Objective-C նախագծերը Swift-ի նոր հնարավորություններով։
- Նվազեցնում է ռիսկերը մեծ համակարգերի ամբողջական վերաշարադրման ժամանակ։
- Թույլ է տալիս թիմերին աստիճանաբար անցում կատարել Swift-ի՝ առանց գործընթացը կանգնեցնելու։
- Մեծացնում է ճկունությունը և կոդի վերահսկելիությունը։