Կայքեր և ERP հյուրանոցների համար
Հյուրանոցային բիզնեսի գործունեությունն արդեն անհնար է պատկերացնել առանց it տեխնոլոգիաների կիրառման, ծրագրային ապահովման և վեբ-կայքերի ֆունկցիոնալի։ Սկսած հաճախորդների ներգրավման գործիքներից, մինչև հյուրանոցների համարների ամրագրում, օնլայն վաճառք, հաճախորդների բազաների կառավարման CRM-ներ, հյուրանոցների կառավարման ERP համակարգեր․․․ բոլոր այս պրոցեսները զարգացած շուկաներում վաղուց ավտոմատացված են, նույնիսկ, եթե հյուրանոցը փոքր է։ Աստուդիո ընկերությունն առաջարկում է կայքեր և ERP հյուրանոցների համար, հյուրանոցների կառավարման համալիր ծրագրային լուծումներ՝
- հյուրանոցային կայքի պատրաստում և SEO առաջխաղացում;
- համարների ամրագրման մոդուլի ներդրում սայթում;
- օնլայն վճարամիջոցների ինտեգրում;
- համարների զբաղվածության օրացույցի մոդուլի պատրաստում և ինտեգրում;
- լիդերի և հաճախորդների բազաների կառավարման CRM ծրագրի զրոյից ստեղծում;
- հյուրանոցի աշխատանքի կառավարման ERP համակարգի ծրագրավորում։
Հյուրանոցային կայքի առանձնահատկությունը
Հյուրանոցային կայքն ունի մի շարք առանձնահատկություններ։ Աշխատանքները սկսելուց առաջ կարևոր է նախապես պլանավորել համարների տեսակների, սենյակների ներկայացման, ամրագրման օրացույցի, մեծահասակ հյուրերի, երեխաների քանակի, սեզոնային գների, հավելյալ քնելու տեղի ֆունկցիաների աշխատանքը և կարգավորումների նկատմամբ պահանջները։ Առանձնահատուկ ուշադրության է ենթակա գործող ծրագրային ապահովումների հետ ինտեգրացիաների հարցը։ Այս շղթայում ցանկացած բացթողում ապագայում հանգեցնում է լրացուցիչ աշխատանքների և ծախսի։
Ինչպե՞ս ստեղծել կայք հյուրանոցի համար՝
- նախապես անհարժեշտ է կազմել տեխնիկական նկարագիրը;
- ստեղծել հարմար նավիգացիայով, մոբայլ տարբերակով վեբ-դիզայն;
- մեծ ուշադրություն դարձնել համարների որոնման համակարգին;
- ապահովել սենյակների ազատ/զբաղված կարգավիճակների ստուգումները;
- ճիշտ ծրագրավորել սեզոնային գների, հավելյալ ծառայությունների մոդուլները;
- ստեղծել հյուրերի քանակից կախված տեղաբաշխումներն ավտոմատացնող ֆունկցիոնալ;
- ինտեգրել օնլայն վճարամիջոցներ;
- գնումների տվյալները ռեալ ժամանակում փոխանցել կառավարման ծրագրին;
- ավտոմատացնել ամրագրումների չեղարկման պայմանները և ալգորիթմները;
- որակյալ տեքստերով, լուսանկարներով և վիդեոներով ձևավորել կայքը;
- ըստ հնարավորության ներդնել Schema.org տվյալների սեմանտիկ նշումների ստանդարտները։
Նշված աշխատանքները կատարում ենք փուլ առ փուլ։ Սկզբում պատրաստում, ինֆորմացիայով ձևավորում և ակտիվացնում ենք բազային ֆունկցիոնալով կայքը։ Դա թույլ է տալիս զբաղվել SEO, SMM առաջխաղացմամբ, ստանալ լիդեր, ներգրավել առաջին հաճախորդներին մինչև մյուս ֆունկցիաների ստեղծումը և ակտիվացումը։
Երկորդ էտապով ստեղծում ենք համարների որոնման համակարգը, ինտեգրում ենք սենյակների կառավարման և օնլայն վճարամիջոցների մոդուլները և ամբողջական տեսքի ենք բերում սայթի ֆունկցիոնալ հատվածը։ Երրորդ փուլով արդեն ըստ անհրաժեշտության կատարում ենք կողմնակի այլ ծրագրային ապահովումների հետ api/rest api կապի ապահովումը։
Պատվիրել հյուրանոցի կայք և ծրագիր
Հյուրանոցի կայք՝ սկսած 2.000.000 ֏
Պատվիրելով հյուրանոցի կայք և ծարագիր Աստուդիո թիմին, դուք ստանում եք փորձված գործընկերոջ մշտական բարձրակարգ աջակցություն։ Մենք ոչ միայն կլսենք ու կիրականացնենք ձեր ցանկությունները, այլև, ելնելով տարիների փորձից, կպատմենք ոլորտի ավտոմատիզացման թաքնված խնդիրների, անհրաժեշտ լուծումների, սպասվող հավելյալ ծախսերի մասին։
Նշված բազային գինը ներառում է հյուրանոցի կայքի ստեղծման արժեքը՝ մինիմալ ծրագրային փաթեթով։
- Հեղինակային դիզայնի ստեղծում;
- Մոբայլ ադապտացիայի ապահովում;
- Կայքի կառավարման CMS ստեղծում PHP Laravel-ով;
- Համարների որոնման համակարգ ըստ առաջադրված կրիտերիաների;
- Հյուրանոցային համարների ներկայացման մոդուլներ;
- Սենյակների զբաղվածության օրացույցերի կառավարում;
- Մեծահսակների և երեխաների տեղակայման գների կարգավորում;
- Գնորդի անձնական կաբինետի ֆունկցիոնալ;
- Վերադարձի պայմանների և տուգանքների չափերի կարգավորում;
- Օնլայն վճարամիջոցների ինտեգրացիա գումարի սառեցմամբ և ավտոմատ գանձմամբ;
- Կոնտենտի լիարժեք կառավարման գործիքներ;
- Գնումների արխիվի մոդուլի ներդրում։