Վեբ ծառայություններ

Android հավելվածների ստեղծում

2025 թվականի տվյալներով Android-ը զբաղեցնում է համաշխարհային մոբայլ օպերացիոն համակարգերի շուկայի ավելի քան երկու երրորդը։ Աշխարհի բոլոր սմարթֆոնների և գաջեթների 72% աշխատում է Անդրոիդով։ ԱՊՀ երկրներում այս թիվը հասնում է 60 տոկոսի։ Այս պատճառով է, որ հավելվածների պատրաստման ընթացքում առաջնային շեշտը դրվում է հենց Android OS-ի վրա։

Android հավելվածների ստեղծումը, որպես գործընթաց, կազմված է մի քանի հիմնական փուլից՝

  1. Կարիքների հայտնաբերում, նպատակների առանձնացում,
  2. Տեխնիկական նկարագրի և user flow քարտեզի կազմում,
  3. Նախագծում և ծրագրավորում,
  4. Հավելվածի թեստավորում և հրապարակում։

Անդրոիդ հավելվածի ստեղծման տարբերակները

Ցանկացած բիզնեսի կամ ստարտափի պարագայում հավելվածը պետք է հարմար լինի օգտատիրոջ համար, արագ և անխափան աշխատի, ունենա հասկանալի դիզայն և պարզ նավիգացիա։ Այս ցուցանիշներն ուղղակիորեն ազդում են հաճախորդների փորձառության և հավելվածի հաջողության վրա։

Նման դրական արդյունք ապահովելու համար կարևոր է ծրագրավորման լեզուների ու տեխնոլոգիաների ընտրությունը։ Անդրոիդի պարագայում ծրագրավորողներն ունեն մի քանի ընտրություն՝

  • Android UI (վիզուալ հատվածը կամ ֆրոնտ էնդը) պատրաստելու համար կիրառվում է Kotlin լեզուն նատիվ ծրագրավորման համար և JavaScript-ը՝ React, Vue կամ Angular ֆրեմվորքերի շրջանակում։
  • Հավելվածի կառավարման (բեք էնդ) հատվածի համար ընտրությունն ավելի լայն է։ Առկա տեխնիկական պահանջներից, մարդկային ռեսուրսների առկայությունից և նախագծի բյուջեից կախված հնարավոր է օգտագործել PHP, GO, Python, Node.js, Kotlin, Java լեզուները։
  • Տվյալների բազաների կառավարման համար կարելի է օգտագործել SQL, NoSQL կամ ամպային պլատֆորմների (Firebase Google, AWS Amplify) ավելի լայն հնարավորությունները:
  • Տարածված և մոդայիկ է նաև հավելվածների ստեղծումը բազմապլատֆորմ ֆրեյվորքերի (кросс-платформенные фреймворки) հիման վրա, օրինակ՝ React Native, Flutter (Dart լեզվով է), երբ միասնական կոդային բազան հնարավորություն է տալիս հավելվածը նախատեսել և Android, և iOS օպերացիոն համակարգերի, և դեսքթոփ հավելվածների համար։

Ծրագրավորման ի՞նչ լեզու ընտրել

Հնարավոր է՝ լսել եք Java-ի մասին, որը երկար տարիներ եղել է Android հավելվածների ֆունդամենտալ լեզուն։ Մինչև հիմա բազմաթիվ խոշոր նախագծեր և բանկային համակարգերի մեծ մասը հիմված են միայն Java լեզվի վրա։ Սակայն վերջին տարիներին Google-ը պաշտոնապես հայտարարեց, որ Kotlin-ը դարձել է Android-ի առաջնային լեզուն։ Սա պատահական չէ։ Այն հարմար է, համատեղելի Ջավայի հետ, հակիրճ է և անվտանգ։

Երկար կարելի է խոսել Kotlin-ի մասին՝ թվարկելով այդ լեզվի հետաքրքիր, տեխնիկական, գործնական արժեքները։ Նշենք միայն հիմնական փաստարկները՝

  1. Հզորություն, պարզություն և համատեղելիություն;
  2. Անվտանգություն, պարզ և հակիրճ կոդ;
  3. Հավելվածի հնարավորությունների ընդլայնում՝ առանց բարդ մանիպուլյացիաների;
  4. Android Studio-ում պաշտոնական ինտեգրացիա։

Ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների ընտրությունը գործի կեսն է։ Անկախ դրանց ընտրությունից շատ կարևոր է կատարվող աշխատանքի մաքրությունը, կոդի ճիշտ կառուցվածքը, լիարժեք թեստավորումը և ընթացիկ սպասարկումը։ Եթե դուք աշխատում եք ծրագրավորման ընկերության հետ, պարտադիր ֆիքսեք այս պահանջները պայմանագրում և տեխնիկական նկարագրում, պահանջեք երաշխիքային սպասարկման որոշակի ժամկետի ֆիքսում։

Հավելվածի մշակում Աստուդիո թիմի կողմից

Եթե դուք պատրաստվում եք մշակել սեփական հավելվածը, ստարտափը կամ զարգացնել օֆլայն բիզնեսը Android հավելվածների միջոցով, Astudio թիմը պատրաստ է առաջարկել համալիր լուծումներ․

  • Տեխնիկական պլանավորում․ ուսումնասիրում ենք նպատակները, առաջարկում ենք լուծումներ, գրում ենք տեխնիկական նկարագրությունը՝ հաշվի առնելով առկա պահանջները։
  • Բոլոր էջերի, էկրանների դիզայնի քննարկում և համաձայնեցում։ Խուսափում ենք անակնկալներից և ծրագրավորման փուլը չենք սկսում, քանի դեռ դիզայնը լիարժեք համաձայնեցված չէ։
  • Զրոյից ծրագրավորում և անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծին։ Կոնվեյերային լուծումներն անընդունելի մեր համար:
  • Հավելվածի թեստավորում, ինչպես նաև UX թեստավորման նպատակով թիրախային խմբերի ներգրավում՝ ըստ նախագծի պահանջների։
  • Ճկուն վճարային պայմաններ, մեծ նախագծերի դեպքում՝ մինչև 24 ամսվա ընթացքում փուլային վճարման հնարավորություն։
Android հավելվածների ստեղծում

Պատվիրել Android app Java, Kotlin լեզուներով

Սկսած 2,000,000֏

Ի՞նչ արժի հավելվածի պատրաստումը

Բջջային հավելվածի պատրաստման արժեքը կախված է մի քանի կարևոր գործոնից՝

  • տեսակը,
  • տեխնոլոգիաները,
  • լեզուները,
  • բիզնես պահանջները,
  • դիզայնի բարդությունը։

Վերջին հաշվով ամենակարևորը նախագծի վրա ծախսվող աշխատանքային ժամերի քանակն է։ Մեկ աշխատանքային ժամի միջին հաշվարկային արժեքը app-երի պատրաստման ոլորտում $20-60 է։

Rating:5
(45)