IT ծառայություններ

ՏՏ աութսթաֆինգ Հայաստանում

IT outstaffing in Armenia

Աստուդիո ընկերությունն առաջարկում է ՏՏ աութսթաֆինգի ծառայություններ Հայաստանում։ Ի՞նչ է աութսթաֆինգը։ Այս հասկացությունը հաճախ նույնականացվում է աութսորսի ծառայության հետ։ Աշխատանքների կազմակերպման և կառավարման այս երկու մեթոդների տարբերությունը it ոլորտում գրեթե տեխնիկական է՝

  • Աութսորսինգի (outsourcing՝ արտաքին աղբյուր, արտաքին ռեսուրսների ներգրավում) դեպքում պատվիրատուն վճարում է կոնկրետ աշխատանքի և դրա արդյունքի համար։ Այսինքն, վեբ ստուդիան պայմանագրով ստանձնում է հանձնարարությունների կատարման ապահովման պարտականությունը, որոնք հանձնարարում է սեփական մասնագետներին։ Նման դեպքում մենք կրում ենք ոչ միայն մասնագետի վճարման և աշխատանքային պայմանների ապահովման հոգսը, այլև պատասխանատու ենք վերջինի կատարած աշխատանքի որակի համար։
  • Աութսթաֆինգի (outstaffing՝ հաստիքից դուրս, այլ ընկերության անձնակազմի օգտագործում) դեպքում պատվիրատուն վճարում է կոնկրետ մասնագետի աշխատաժամանակի համար։ Այս դեպքում միջնորդ վեբ ստուդիան՝ աութսթաֆերը, պայմանգրով ստանձնում է պահանջվող որակավորման մասնագիտական ռեսուրսի ապահովման պարտականությունը սեփական անձնակազմից։ Այսինքն, պատվիրատուն վճարում է հաստատված գումար յուրաքանչյուր մասնագետի համար, որը ներառում է աշխատավարձը, դրանից գոյացող հարկերը, աուսթաֆերի հարակից ծախսերն ու եկամուտը։ Իսկ կատարողն ապահովում է այդ մասնագետի վարձատրությունը, աշխատանքային պայմանների ապահովումը։ Աութսթաֆինգով աշխատող մասանգետը կարող է գործուղվել պատվիրատուի հիմնարկ կամ աշխատել հեռակա՝ գտնվելով աութսթաֆեռի գրասենյակում կամ ցանկացած այլ վայրում։

IT անձնակազմի աութսթաֆ

IT անձնակազմի աութսթաֆինգի ծառայության շրջանակում առաջարկում ենք հետևյալ ուղղություններով սկսնակ կամ փորձառու մասնագետների՝

  • Սկսնակ Ֆրոնտ-էնդ ծրագրավորող 1+ տարվա փորձով (HTML, CSS, JS)
  • Middle frontend 4+ տարվա փորձով (TypeScript, React.js, Effector, JavaScript, Tailwind CSS)
  • Ֆրոնտ էնդ ծրագրավորող 4+ տարվա փորձով (HTML, CSS, JS, Vue.js)
  • Հավելվածների ծրագրավորող 5+ տարվա փորձով (Kotlin, Java, Swift)
  • Սկսնակ բեքէնդ ծրագրավորող (PHP Laravel)
  • Բեք-էնդ ծրագրավորող 3+ տարվա փորձով (custom PHP, Laravel, Yii, REST APIs)
  • Բեք էնդ ինժեներ 3+ տարվա փորձով (Python, Django, REST APIs)
  • Backend Engineer 5+ տարվա փորձով (PHP-Laravel Microservices, REST APIs, custom PHP, Laravel, MongoDB)
  • UI/UX վեբ դիզայներ՝ փորձը 7 տարուց ավելի (Xd, Figma, Illustrator)
  • Պրոյեկտ մենեջեր
  • Մանուալ թեստավորող (QA, QC)
  • SEO մասնագետ

Աութսթաֆինգով համագործակցության շրջանակում մասնագետների հեռավար աշխատանքի համար կարող ենք ապահովել բոլոր անհարժեշտ պայմանները՝ աշխատատեղ, տեխնիկա, հարկային և իրավաբանական ձևակերպումներ, վերահսկողություն։ 

Ի՞նչ եք ստանում աութսթաֆի արդյունքում

  1. Խնայում եք անձնակազմ փնտրելու, հավաքելու, վերապատրաստելու ժամանակը։ Մենք ինքներս կգտնենք տվյալ պահին անհրաժեշտ որակավորում և գիտելիքներ ունեցող մասնագետին։
  2. Ձերբազատվում եք յուրաքանչյուր աշխատակցի մասով իրավաբանական ձևակերպումների և հաշվապահություն վարելու հոգսից։
  3. Հեշտանում է անձնակազմի կառավարումը։ Բյուրոկրատական բոլոր հոգսերը Աստուդիո ընկերությունը կվերցնի իր վրա։
  4. Ֆինանսական խնայողություններ։ Մենք կառաջարկենք աութսթաֆինգի մրցունակ գներ և պայմաններ։
  5. Խրախուսման և բոնուսային մեթոդներով, հանգստի կազմակերպման ավանդույթներով մենք կարողանում ենք մոտիվացնել ձեր համար աշխատող մարդկանց։
  6. Ընթացիկ նախագծերին ծանոթանալու համար մասնագետին տրամադրում ենք ժամանակ և մենթորի աջակցություն։
  7. Կոմունիկացիոն խնդիրները լուծում ենք հնարավորինս արագ։ Ապահովում ենք թարգմանչի ծառայություններ լեզվական խորընդոտները հաղթահարելու համար։

Պատվիրել աութսթաֆինգի ծառայություններ

Գինը՝ սկսած 1,440,000 AMD ամսական

Astudio ընկերության հետ աշխատանքի արդյունքում ԱՄՆ և եվրոպական երկրների, Ղազախստանի պատվիրատուները խնայում են it ուղղվածության աշխատակազմի վրա ծախսվող բյուջեի զգալի մասը։ 

Եթե դուք ունեք աութսթաֆինգով աշխատակազմ ներգրավելու խնդիր, info@astudio.am հասցեին ուղարկեք անհրաժեշտ մասնագետների ցանկը, պահանջվող որակավորումների մասին ինֆորմացիա, մի փոքր պատմեք ձեր նախագծերի մասին։ Մեր մասնագետը կարճ ժամակահատվածում կարձագանքի նամակին և կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։

Վերջին թարմացումը 07-09-2026