Վեբ ծառայություններ

IT լուծումներ շինարարական բիզնեսի համար

Աստուդիո ընկերությունն, ի մի բերելով շինարարական կազմակերպությունների հետ աշխատանքի տարիների փորձը, ոլորտի համար կարող է առաջարկել տարբեր խնդիրներ լուծող ծրագրային ապահովման ստեղծում զրոյից։ Նման աշխատանքները պահանջում են ոչ միայն ծրագրավորման գիտելիքներ, այլև վերլուծական, խնդիրների վերհանման, դրանց լուծումները գտնելու ունակություններ, որոնք մեր թիմն ունի։ IT լուծումները շինարարական բիզնեսի համար կարելի է բաժանել մի քանի ուղղության՝

  • շինարարական վեբ-կայքի ստեղծում;
  • շինանյութերի օնլայն խանութի պատրաստում;
  • շինարարական բարդ հաշվիչների ծրագրավորում;
  • հաճախորդների բազաների կառավարման CRM;
  • աշխատանքների և խնդիրների կառավարման ERP համակարգ;
  • փաստաթղթաշրջառության ավտոմատացում և արխիվի կառավարում;
  • վաճառվող անշարժ գույքի բազաների կառավարում;
  • վեբ միջավայրում աշխատող ցանկացած այլ ծրագիր։

Ի՞նչ է տալիս կայքի կամ խանութի ստեղծումը

Ի՞նչ է տալիս կայքի կամ խանութի ստեղծումը։ Ժամանակի, ռեսուրսների, ֆինանսների խնայողություն, սպասարկման գործընթացների կարգավորում, առկա հաճախորդների վստահության ամրապնդում և նոր պատվիրատուների ձեռքբերման հնարավորություն։

Ստեղծելով կայք կամ օնլայն խանութ շինարարական ոլորտի համար, դուք առաջին հերթին ինտերնետ տիրությում ձեր գործունեության կամ ապրանքների լիարժեք ներկայացման հնարավորություն եք ստանում։ Իսկ սպառիչ ինֆորմացիայի պատշաճ մատուցումը հանգեցնում է այցելուների վստահությանը, ավելացնում է հետաքրքրությունը, դրդում է գործողությունների (առևտուր կամ պատվերի, հայտի ուղարկում), տալիս է մրցակցային առավելություններ։
Անտեսելով վեբ-կայքի անհրաժեշտությունը՝ դուք բաց եք թողնում այն հազարավոր պոտենցյալ պատվիրատուներին, ովքեր ամեն օր համապատասխան բանալի բառերով Google, Yandex կամ այլ հարթակներում իրականացնում են որոնումներ ձեր գործունեության թեմատիկայով։ Օրինակ, շինարարական խանութ, շինանյութ, շինարարական թույլտվություններ, կադաստրային չափագրում և այլ թեմատիկ բառերով որոնում իրականացնելու դեպքում դուք Գուգլի թոփ 10-յակում անպայման կհանդիպեք կայքեր և խանութներ, որոնց պատրաստել է Աստուդիո ընկերությունը։ Մենք ոչ միայն զբաղվում ենք ծրագրավորմամբ, այլ նաև իրականացնում ենք SEO և SMM առաջխաղացում, սոց ցանցերում զբաղվում ենք հետաքրքրված այցելուների առաջնային սպասարկմամբ։

Ինչպե՞ս օպտիմալացնել բիզնես պրոցեսները 

Իսկ ինչպե՞ս օպտիմալացնել բիզնես պրոցեսները ծրագրային ապահովման միջոցով։ Մաթեմատիկական պարզ հաշվարկով դուք կարող եք պարզել, թե որևէ պրոցեսի վրա, օրինակ, հաճախորդների բազաների վարում և սպասարկում, քանի մարդ է աշխատում, ինչ ռեսուրսներ և ժամանակ եք ծախսում։ Ավտոմատացնելով այդ պրոցեսները, այսինքն հեշտացնելով անձնակազմի աշխատանքը, դուք խնայում եք նրանց աշխատաժամանակը, նվազագույնի եք հասցնում կորուստները, «մոռանալու» դեպքերը, ուժեղացնում եք վերահսկողությունը, հետևաբար՝ ստանում եք ծախսերի խնայում կամ արդյունքների բարելավում։ Դրական արդյունք ապահովելու համար աշխատանքներն իրականացնում ենք մի քանի փուլով՝

  1. Ուսումնասիրում ենք բիզնեսը և ֆիքսում ենք առկա խնդիրները
  2. Մարդկային ռեսուրս պահանջող գործընթացների համար մտածում ենք լուծումներ
  3. Կատարում ենք աշխատաժամանակի ծախսի և խնայողության հաշվարկ
  4. Կազմում ենք տեխնիկական նկարագիրը և փաստաթղթերը
  5. Իրականացնում ենք աշխատանքը, ստուգում ենք և հանձնում շահագործման։
IT լուծումներ շինարարական բիզնեսի համար

Պատվիրել շինարարական բիզնեսի վեբ-ծրագիր

Շինարարական սայթ՝ սկսած 600,000֏

Շինարարական ոլորտի համար առաջարկում ենք համալիր it լուծումներ՝ սկսած ինտերնետ խանութի պատրաստումից և առաջխաղացումից, մինչև բարդ հաշվիչների և բիզնեսի ավտոմատացման վեբ ծրագրերի ստեղծում զրոյից։ Եթե դուք ունեք պրոցեսներ, որոնք չափազանց կախված են մարդկային գործոնից, հաշվարկները կատարվում են «թղթի վրա», կորցնում եք վերահսկողությունը, դիմեք։ Միասին կքննարկենք խնդիրները, կգտնենք լուծումները, կտրամադրենք պայմանագրային երաշխիքներ։

Rating:5
(1026)