Վեբ ծառայություններ

Կրթության ոլորտի it լուծումներ

Կրթության ոլորտի it լուծումներ

Կրթությունը վաղուց անցել է գրատախտակի ու գրչի սահմաններից․ ինչպես ցանկացած բնագավառ՝ կրթական ոլորտը ևս գնում է դեպի թվայնացում։ Թվային գործիքները դասավանդողներին հնարավորություն են տալիս մեկ հարթակից կազմակերպել դասը, գնահատումը, ծնողավարումը և շփումը սովորողներին հետ։

Կրթության ոլորտի IT լուծումները կամ EdTech-ը, ուսուցումը դարձնում են ավելի հասանելի, ինտեգրվելով ընդհանուր էկոհամակարգի բոլոր մակարդակներին։

Astudio ընկերության թիմն այս ոլորտում ունի ծանրակշիռ փորձ՝

  1. հեռավար դասերի հարթակների ստեղծում,
  2. թեստավորման ծրագրեր,
  3. գնահատման ալգորիթմների ծրագրավորում, 
  4. մատյանների թվայնացում, 
  5. դպրոցական էկոհամակարգի ավտոմատացում,
  6. օնլայն գրադարանների պատրաստում,
  7. ցանկացած բարդության կրթական կայքերի ստեղծում։

Կրթական թվայնացման ապագան

Հաշվի առնելով Ai տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, շուտով հանձնարարությունների, թեստերի, սովորողների աշխատանքների ստուգման պրոցեսներն ամբողջությամբ  կավտոմատացվեն արհեստական բանականության կիրառման միջոցով։ 

Այս ուղղությամբ աշխարհն առաջ է գնում լայն քայլերով, իսկ Հայաստանում նույնիսկ պրիմիտիվ պրոցեսները դեռ ամբողձությամբ չեն թվայնացվել։ Ցանկության և ֆինանսավորման պարագայում հիմնական ուղղությունը միջազգային ստանդարտի կարելի է բերել մի քանի տարվա ընթացքում։

Դպրոցական կրթության մասով՝

  • Հեռավար դասերի հարթակներ
  • Խաղային ուսուցման հավելվածներ
  • Թեստավորման ու գնահատման համակարգեր
  • Պրեզենտացիոն և ինտերակտիվ ուսուցման գործիքներ (VR/AR, smart boards):

Բուհակն կրթություն

  • LMS (Learning Management Systems)
  • Գիտահետազոտական բազաների հասանելիություն
  • Ակադեմիական գործընթացների ավտոմատացում
  • Anti-plagiarism համակարգեր
  • Մասնագիտական կրթական պլատֆորմներ:

Այլընտանքային կրթություն

  • Կարճ, նպատակային հմտությունների զարգացման հարթակների
  • Վիրտուալ լաբորատորիաներ և փորձնական միջավայրեր
  • Մոդուլային և մինի-կուրսերի առցանց ծրագրեր՝ ճկուն ուսուցման համար
  • Խմբային նախագծային աշխատանքների հարթակներ։

Կրթական էկոհամակարգի խնդիրները

1․ Որո՞նք են դասավանդողների համար կրթական պրոցեսը արդյունավետ դարձնելու մարտահրավերները։

  • Դասերի կազմակերպման և նյութերի խառնաշփոթ
  • Ձեռքով գնահատում և ժամի կորուստ
  • Սովորողի կողմից նյութի յուրացման մետրիկայի բացակայություն 
  • Մեծ լսարաններում անհատական աշխատանքի դժվարություն
  • Հաղորդակցում և հետադարձ կապ՝ միմյանց հետ չկապակցված բազմաթիվ ալիքներով։

2․ Որո՞նք են սովորողի համար դժվար հաղթահարելի կամ անհաղթահարելի խնդիրները։ 

  • Նպատակների և առաջընթացի անորոշություն
  • Ուսումնական նյութի ժամանակավրեպություն
  • Նյութի դժվարամատչելիություն և տեխնիկական այլ խոչնդոտներ
  • Դասացուցակի, գնահատման, ներկայության և վարչարարության հետ կապված խնդիրներ
  • Անհատականացման բացակայություն կամ մոտեցումների միատեսակություն։

3․ Որո՞նք են ծնողի համար խնդրահարույց կետերը

  • Սովորողի առաջընթացի մասին տվյալների անհասանելություն
  • Ուսուցիչ-ծնող տանդեմի շրջանակում՝ շփման սահմանափակում կամ բացակայություն։

Astudio-ն կարևորում է կրթական IT լուծումների ընտրությանը և ներդրմանը՝ տրամադրելով LMS, SIS, AI-օգնությամբ անհատականացված ուսուցողական ուղիներ, ավտոմատացված գնահատման, հաղորդակցության և ռեսուրսների կառավարման համակարգեր։ Այս մոտեցումը դարձնում է կրթության գործընթացը հարմար, արդյունավետ և թափանցիկ բոլոր մասնակիցների համար։

Պատվիրել կայք կամ կրթական պորտալ

Կատարման ժամկետը՝ ըստ պայմանագրի

Կայք + ծրագրեր՝ սկսած 3,900,000֏

Astudio ընկերությունում պատվիրելով it ծրագիր կրթական հաստատության համար, դուք կստանաք մտածված աշխատանք, ադեկվատ գներ, երաշխիքային սպասարկում։ Կարող ենք առաջարկել բազմաթիվ լուծումներ՝

  1. դպրոցի կամ այլ կրթական հաստատության կայքի պատրաստում;
  2. օնլայն օրագիրների և դասացուցակների ներդրում;
  3. աշակերտների բազաների կառավարում;
  4. օնլայն թեստերի և գնահատման համակարգի ներդրում;
  5. օնլայն դասընթացների կազմակերպման պորտալների ստեղծում։

EdTech-ը կրթությունը դարձնում է կառավարելի, չափելի, ինտերակտիվ և տեսանելի բոլորի համար՝ մոռացված տետրերի, կորած տնայինների և ինֆորմացիոն քաոսի փոխարեն, ստեղծելով հստակ, թվային և ուսուցման խելացի միջավայր:

Սակայն կրթության ոլորտը հազվադեպ է կոմերցիոն իմաստով լինում եկամտաբեր։ Այստեղ ներդրված ֆինանսական միջոցները վերադառնում են մրցունակ սերունդ ունենալու առավելության տեսքով։

Այնպես որ այս ուղղությամբ ծախսեր կատարելուց պատվիրատուն պետք է ատրաստ լինի անցնել փորձարկումների և անհաջողությունների միջով։

Փորձարարական լուծումներ Astudio թիմից

  • LMS հարթակ՝ դասերի, նյութերի և առաջադրանքների կենտրոնացված կառավարման համար։
  • SIS (Student Information System)՝ուսանողների տվյալների, դասացուցակների, ներկայության և գնահատման ավտոմատ մոնիթորինգ։
  • Անալիտիկ գործիքներ՝ ուսանողի առաջընթացի և նյութի յուրացման վիզուալացման համար։
  • AI-օգնությամբ անհատականացված ուսուցողական ուղիներ։
  • Միավորված հաղորդակցման պորտալ՝ ուսուցիչ-ծնող-ուսանող շփման համար։
  • Ամպային և բազմահարթակային հասանելիություն՝ թարմացված ուսումնական նյութերով։
  • Ավտոմատացված գնահատման և թեստավորման համակարգ։
  • Ուսումնական պլանավորման և ռեսուրսների կառավարման ավտոմատացում։
Վերջին թարմացումը 25-12-2025