IT աութսորսինգը (it outsourcing, նաև՝ web outsourcing) ենթադրում է մասնագիտացված IT ընկերության ռեսուրսների, աշխատուժի օգտագործումը երկարաժամկետ պայմանագրի հիման վրա։ «Աստուդիո» վեբ ծրագրավորման ընկերությունն առաջարկում է աութսորսիգնի ծառայություններ հետևյալ ուղղություններով՝
Ի՞նչ եք ստանում՝ աութսորսինգի հանձնելով ձեր նախագծի ստեղծումը կամ սպասարկումը։ Նախ, պրոֆեսիոնալ սպասարկում և տարբեր մասնագիտացումների գծով աջակցություն մեկ վայրից։ Եթե, օրինակ, նախատեսում եք SEO-ի ուղղությամբ զարգացնել սեփական կայքը, Աստուդիո վեբ-ընկերությունն իր վրա է վերցնում նաև բոլոր հարակից ծառայությունները։ Չէ որ SEO առաջխաղացումը ենթադրում է մի քանի ուղղություններով մասնագետների համարտեղ աշխատանք։
Աութսորսի արդյունքում պատվիրատու ընկերությունը խնայում է հավելյալ մասնագետներ գտնելու, վերահսկելու, վարձատրելու, աշխատավայրում տեղ ապահովելու և հարկերի վրա ծախսվող բյուջեն՝ դրա մի մասը վճարելով ոլորտում մասնագիտացված գործընկերոջը։
Վեբ ծրագրավորման աութսորսի անհրաժեշտությունն առաջանում է, երբ այլ ոլորտում աշխատող տնտեսվարողը կամ անհատը նախատեսում են ստեղծել երկարաժամկետ աշխատանք ենթադրող վեբ-պրոյեկտ։ Այս պարագայում հեղինակներն ունեն 2 ճանապարհ՝
Նման պրոյեկտների համար ամսական համաձայնեցված ստաբիլ վարձավճարի դիմաց առաջարկում ենք համալիր ծառայություններ։ Աշխատում ենք նաև պրոցեսների կառավարման Agile (Ճկուն) մեթոդոլոգիայով։
ՏՏ աութսորսինգի անհրաժեշտություն առաջանում է նաև տարբեր երկրներում մասնագետների աշխատավարձերի կտրուկ տարբերության հետևանքով։ Եթե որևէ զարգացած երկրում միջին փորձով ծրագրավորողի ժամավարձը պայմանական 50$ է, իսկ Հայաստանում կրկնակի պակաս, ապա վեբ ստուդիաներին և դիջիթալ գործակալություններին, կարող է գրավել է աութսորսինգային պայմանագրի հիման վրա նախագծերի իրականացման մեր առաջարկը։
Վեբ-ծրագրավորման ընկերությունները (web company) կարող են Աստուդիո ընկերությանը հանձնել հետևյալ ընթացիկ խնդիրները՝
Լինում են դեպքեր, երբ պատվիրատուն ցանկանում է ոչ միայն աութսորսի հանձնել սեփական նախագիծը կամ բիզնես պրոցեսների ավտոմատացումը, այլև պահանջում է գործընկերոջ մասնագետների ֆիզիկական ներկայությունը սեփական հիմնարկում։ Աութսթաֆինգի ծառայության նման փորձ մենք ունենք արտասահմանյան խոշոր ընկերությունների և բանկերի հետ։
Անհրաժեշտության դեպքում, համապատասխան պայմանների ապահովման նախապայմանով կարող ենք ապահովել համապատասխան մասնագետների ներկայությունը ձեր հիմնարկում, ովքեր տեղում կկազմակերպեն ընթացիկ խնդիրների և առաջադրանքների իրականացումը՝ պատվիրատուի անմիջական վերահսկողության ներքո։
Պոտենցիալ գործընկերներին առաջարկում ենք համագործակցության մի քանի տարբերակ՝
1) Ժամավճարի վրա հիմնված համագործակցության դեպքում սուք ուղարկում եք մոտավոր խնդիրները և մասնագետների նկատմամբ պահանջները, մենք գնահատում ենք իրականացման ժամավարձի արժեքը։ Դետալների համաձայնեցումից և պայմանագիրը կնքելուց հետո դուք ուղարկում եք ընթացիկ խնդիրները (թասքերը)՝ հնարավորություն ստանալով ծրագրի միջոցով վերահսկել մասնագետի աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը։
- 1 աշխատանքային ժամը 8,000-26,000 դրամ ($15-50)։
2) Ամբողջական խոշոր նախագծերի դեպքում դուք կարող եք ուղարկել տեխնիկական նկարագիրը, բիզնես պահանջները, ստանալ դրա իրականացման ժամկետների և ընդհանուր արժեքի մոտավոր գնահատականը։ Այս պարագայում խնդիրները բաժանում ենք փուլերի, աշխատում ենք նախագծերի կառավարման «Ճկուն» (Agile) մեթոդով, ընթացիկ թասքերը բաժանում ենք սպրինտերի, ծրագրավորողներին տալիս ենք ծրագրավորման մեթոդների ընտրության հարցում հնարավոր մաքսիմալ ազատություն, արդյունքում՝ նվազեցնում ենք բյուրոկրատիան և ավելացնում արդյունավետությունը։
- Նախագծերի արժեքը՝ պայմանագրային։
3) Եթե դուք ներկայացնում եք վեբ կամ դիջիթալ ստուդիա, ունեք նախագծեր, որոնք սահմանված ժամկետներում չեք հասցնում իրականացնել, կամ ստացել եք պատվեր, բայց չունեք համապատասխան փորձով մասնագետ, կարող եք դիմել մեզ։ Այս մասով ունենք ՏՏ աութսորսի 2 տարբերակ՝ կամ ուղարկում եք տեխնիկական նկարագիրը և ստանում եք հստակ գնառաջարկը, կամ ներկայացնում եք բիզնես պահանջները, հնչեցնում եք ձեզ ձեռնատու բյուջեն, իսկ մենք, համաձայնության դեպքում, դրա սահմաններում կազմում ենք համապատասխան ֆունկցիաներով տեխնիկական նկարագիր և իրականացնում ենք աշխատանքները։
- Նախագծերի արժեքը՝ պայմանագրային։
Ունե՞ք հետաքրքիր նախագիծ կամ համագործակցության առաջարկ։ Ուղարկեք հայտերը կոնտակտային տվյալների հետ, և մենք կառաջարկենք փոխշահավետ լուծումներ։