Թվային մարքեթինգ
Թվային մարքեթինգը ծառայությունների հսկա էկոհամակարգ է, որտեղ յուրաքանչյուր ուղղություն բիզնեսի առաջխաղացման ճանապարհին ունի իր դերը։ Այստեղ չկան կարևոր կամ անկարևոր ուղղություններ, կան տեղին և ժամանակավրեպ միջամտություններ։ Դրանք կարող են ինչպես ապահովել բիզնեսի կայուն աճը, այնպես էլ դառնալ անիմաստ ծախսերի պատճառ։
Ինտերնետ մարքեթինգի ծառայությունների անհրաժեշտության մասին երկար խոսելու փոխարեն նայենք թվերին։ 2024-2025թթ. տվյալներով Հայաստանում ինտերնետի (2.14 միլիոն) և սոցիալական մեդիայի (1.6 միլիոն) օգտատերերի թիվը շարունակում է աճել։ Արդյունքում, այս ուղղություններով 2025թ-ին գովազդային ծախսերը կհասնեն 90 միլիոն դոլարի, որից ավելի քան 28 միլիոնը կուղղվի վիդեո գովազդին՝ ընդգծելով թվային մարքեթինգի աճող դերը։
Ի՞նչ նպատակներով են կարատվում այս ծախսերը
- Բրենդի ճանաչելիության բարձրացում
- Կայքի կամ սոցիալական մեդիա հարթակում թրաֆիկի աճ
- Ներգրավվածության բարձրացում
- Լիդերի՝ պոտենցիալ հաճախորդների գեներացիա
- Վաճառք կամ կոնվերսիայի ցանկացած տեսակ (զանգ, հաղորդագրություն, վաճառք)
- Հաճախորդների սպասարկման բարելավում
- Հաճախորդների գոհունակության բարձրացում և վերադարձ։
Թվային մարկետինգի տեսակները
- Թիրախային գովազդի գործիքները թույլ են տալիս գովազդը ցուցադրել օգտատերերի կոնկրետ խմբերի՝ հիմնված նրանց բնութագրերի, հետաքրքրությունների, վարքագծի կամ ժողովրդագրական տվյալների վրա։
- SEO-ն (որոնողական համակարգերի օպտիմալացում) ապահովում է բիզնեսի ներկայությունը Google, Yandex, Bing որոնողական համակարգերում։ Այն օրգանիկ է, այսինքն՝ առաջխաղացումը դեպի ԹՈՓ-10 իրականացվում է առանց գովազդի միջամտության՝ կայքի կոնտենտում բանալի բառի օգտագործման հմուտ աշխատանքի և մոտ 250 այլ գործողությունների շնորհիվ։
- Մինչ SEO առաջխաղացման պտուղները քաղելը Google Ads հարթակն օգնում է ներգրավել հետաքրքրված այցելուներին: Այստեղ կան մոտ տասնյակ օգտակար գործիքներ, Գուգլ որոնողական համակարգում PPC (Pay-Per-Click) մոդելով աշխատելու կամ հարթակի գործընկերների մոտ մեդիա գովազդ ցուցադրելու հնարավորությամբ։
- Yandex Direct-ը նախատեսված է Яндекс որոնողական համակարգում կամ գործընկեր հարթակներում մարկետինգային արշավների կազմակերպման համար։ Այս գործիքն անփոխարինելի է հատկապես ռուսալեզու լսարանի համար։
- Գրանցում տեղեկատուներում: Սա Հայաստանում թերագնահատված, բայց շատ կարևոր գործիք է, որը լայն տարածում ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Ղազախստանում։ Անփոխարինելի է միջազգային շուկայում հետաքրքրություններ ունեցող տնտեսվարողների համար։
- Google Business-ը հրաշալի հարթակ է ձեր գործունեությունը լիարժեք և անվճար ներկայացնելու համար։ Այն արդյունավետ է լոկալ բիզնեսների և ծառայությունների համար, ապահովում է հասանելիություն Google քարտեզներում և որոնման արդյունքներում։
- Яндекс Справочник-ը տրամադրում է անվճար հարթակ և բազմաթիվ մարքեթինգային գործիքներ առաջխաղացման համար։ Ինտերգված է Яндекс Директ-ին, քարտեզին, որոնողական համակարգին։
- YouTube-ը Գուգլի թվային գործիքակազմի կարևոր մասն է։ Այստեղ հնարավոր է կիսվել տեսանյութերով, շորթերով, մեծացնել լսարանը գովազդի միջոցով։
- SMM-ը (Social Media Marketing) թվային մարքեթինգի ամենատարածված տեսակներից է։ Facebook, Instagram, LinkedIn, Telegram ալիք, TikTok՝ այս բոլոր ռեսուրսներն ի սկզբանե նախատեսվել են եղել մարդկանց շփման համար։ Մոնետիզացման բնական ձգտումը սոցցանցերին հաղորդել է անփոխարինելի նշանակություն որպես ինտերնետ գովազդի հարթակներ։
- Email-մարքեթինգ, երբ հարաբերությունները հաճախորդների հետ կառուցվում են էլեկտրոնային նամակների օգնությամբ։
- PR ծառայություններն օգնում են բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և վստահությունը։ Այս ուղղության պատասխանատվության գոտում են քարոզչության ռազմավարության կազմումը, լրատվամիջոցներ հետ կոմունիկացիան, սոցցանցերում սև PR-ի դեմ տարվող աշխատանքները և այլն։
- Աֆիլիեյթ և ինֆլուենսեր մարքեթինգի գործիքները և՛ նման են, և՛ տարբեր։ Աֆիլիեյթ մարքեթինգը կենտրոնանում է վաճառքի, զանգի կամ այլ տիպի կոնվերսիայի վրա, որտեղ գործընկերը ստանում է միջնորդավճար կատարված յուրաքանչյուր գործարքի համար։ Ինֆլուենսեր մարքեթինգը հիմնականում կենտրոնանում է բրենդի ճանաչելիության, տեսանելիության և հեղինակության բարձրացման վրա, որտեղ ինֆլուենսերները վճարվում են բովանդակություն ստեղծելու և այն իրենց լսարանի հետ կիսելու համար։
Իսկ եթե խոսենք դիջիթալ մարքեթինգի օֆլայն հնարավորությունների մասին, ապա պետք է առանձնացնենք.
- SMS մարքեթինգ՝ հաղորդագրությունների ուղարկում բջջային հեռախոսներին, մեսենջերներին։
- Արտաքին գովազդ (Digital Billboards/Signage), որը ցուցադրվում է թվային էկրանների վրա՝ հանրային վայրերում (օրինակ՝ առևտրի կենտրոններում, փողոցներում)։
- Թվային հեռուստատեսություն և ռադիոյի միջոցավ գովազդային հոլովակների տարածում։
- Բջջային հավելվածների մարքեթինգ (In-App Notifications): Ծանուցումներ և առաջարկներ, որոնք ուղարկվում են բջջային հավելվածների միջոցով։
Մարքեթինգային ծառայությունների փուլերը
Մարքեթինգային ծառայությունների փուլերն իրենցից ներկայացնում են հաճախորդի փոխազդեցության տեսակների հաջորդականությունը բրենդի, ծառայության կամ կոմերցիոն առաջարկի հետ։
- Իրազեկման (Awareness) փուլում պոտենցիալ հաճախորդը հնարավոր է անգամ չգիտի, որ ունի ձեր պրոդուկտի կարիքը։ Այստեղ ծնվում է հետաքրքրությունն առաջարկի նկատմամբ։
- Դիտարկման (Consideration) էտապում լսարանին ուղղորդում եք իմանալ ավելին։ Օգտատերը հասկանում է առկա խնդիրները և լուծումներ փնտրում ձեր առաջարկի օգնությամբ։
- Որոշում կամ կոնվերսիա (Decision): Օգտատերն արդեն պատրաստ է գնման և փնտրում է լավագույն առաջարկը։ Մեր նպատակն է դրդել ցանկալի գործողություն մեր էջում կամ կայքում՝ գնում, գրանցում, զանգ, նամակ և այլն։
- Հավատարմության (Loyalty) փուլը համարվում է ամենաբարդը: Պատվեր կատարած հաճախորդներին պահելու, կրկնակի գնումների խրախուսելու համար ագրեսիվ գովազն արդեն ունի փոքր նշանակություն։ Այստեղ պահանջվում է որակ, լավ սպասարկում, հետաքրքիր պայմաններ, երջանկության զգացում։

Պատվիրել մարքեթինգային ծառայություններ
Թեև թվերից արդեն խոսվեց, բայց եկեք կրկնենք, որ համաձայն 2024-2025թթ. տվյալների՝ Հայաստանում ինտերնետի և սոցիալական մեդիայի օգտատերերի թիվը շարունակում է աճել, հետևաբար աճում են նաև գովազդային ծախսերը։ Պատվիրելով մարքեթինգային ծառայություններ Astudio ընկերությունում՝ այդ ծախսերը կլինեն արդարացված և կծառայեն իրենց նպատակին։
- Ուսումնասիրում ենք բիզնեսը և մրցակիցներին
- Սահմանում ենք պոտենցիալ հաճախորդների լսարանը
- Կազմում ենք մարքեթինգային ռազմավարությունը
- Առանձնացում գովազդային հարթակներն ու ներգործման միջոցները
- Հաշվարկում ենք ծախսերն ու ներդրումները
- Կանխատեսում մոտավոր արդյունքները
- Կազմակերպում ենք գովազդային արշավները և ուղեկցում ամբողջ պրոցեսը։