IT լուծումներ առողջապահության համար
Ըստ վիճակագրական տվյալների՝ առողջապահական IT շուկան տարեկան աճում է միջինում 15%-ով, իսկ հիվանդանոցների ավելի քան 70%-ը արդեն անցել են էլեկտրոնային տվյալների կառավարման` EHR (Electronic Health Record) և EMR (Electronic Medical Record) համակարգերի առողջապահությունը դարձնելով թվայնացվող ամենաարագ ոլորտներից մեկը։
Թվային լուծումները փոխում են բժշկական ծառայությունների տրամադրման ձևը՝ դարձնելով այն ավելի ճկուն, անվտանգ, հասանելի և մարդակենտրոն։ Այս ֆոնին IT տեխնոլոգիաները դառնում են բժշկական ոլորտի անբաժանելի մասը՝ օգնելով բժիշկներին աշխատել ավելի պրոդուկտիվ, իսկ հիվանդներին՝ ստանալ անհատականացված և որակյալ սպասարկում։
Ի՞նչ խնդիրներ կան առողջապահական ՏՏ ոլորտում
Առողջապահական ոլորտում, հատկապես սպասարկման և կառավարման գործընթացներում առաջացող բազմաթիվ ցավոտ կետերը կարող են զգալիորեն նվազել ճիշտ և թիրախային IT լուծումների միջոցով, որոնք ոչ միայն բարելավում են աշխատանքի հոսքը, այլև զգալիորեն բարձրացնում են պացիենտների սպասարկման որակը։
Ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում բուժառուին
- Անվերջ թվացող հերթերը՝ հաճախ զրոյական ավտոմատացում կամ հոսքի վերահսկում չունենալու պատճառով,
- Տվյալների թերի կամ անկազմակերպ պահպանումը՝ դժվարացնելով բժշկական պատմության հասանելիությունը,
- Բժիշկների հետադարձ կապի դժվարություն կամ գրեթե անհասանելիություն,
- Բժշկի աշխատանքը, որը կախված է թղթաբանական և բյուրոկրատական ձևաչափից, նվազեցնում է սպասարկման արագությունը և որակը։
Ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում բժշկին
- Միջանցքներում հերթերի և պացիենտների հոսքի չկարգավածությունը,
- Հսկայական ծավալի ոչ մասնագիտական աշխատանք՝ բուժառուի տվյալների գանգատի նկարագրության գրանցում,
- Բարձր ծանրաբեռնվածություն և ժամանակի վատնում պայմանավորված թղթաբանությամբ,
- Հիվանդների տվյալների և բուժման ընթացքի սահմանափակ տեսանելիությունը, ինչը նվազեցնում է արդյունավետությունը։
Ի՞նչ է առաջարկում Astudio-ն
Թվարկված ցավոտ կետերի հաղթահարումը կարող է դրական ազդեցություն ունենալ բժշկի պրոդուկտիվության վրա, միևնույն ժամանակ բարելավելով բուժառուի փորձառությունը տվյալ բժշկական հաստատությունում։
- Հերթերի կառավարում և սպասարկման հոսքի օպտիմալացում՝ առցանց հերթագրում, հիշեցման համակարգ, այցելությունների պլանավորում, հոսքի մոնիտորինգ և ծանրաբեռնվածության ավտոմատ վերահսկում:
- Տվյալների կենտրոնացված և անվտանգ պահպանում։ EHR/EMR, ERP, CRM համակարգերն ապահովում են տվյալների կենտրոնացում և արագ հասանելիություն, ինտեգրացիա տարբեր բաժինների միջև, հարմար որոնման հնարավորությամբ` միաժամանակ պահպանելով տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը:
- Թղթաբանական և ոչ մասնագիտական աշխատանքների նվազեցում: Ավտոմատ փաստաթղթավորում, ստանդարտացված ձևանմուշներ, դեղատոմսերի ու նշանակումների ավտոմատացված հսկողություն:
- Հաղորդակցության բարելավում և բժիշկ-բուժառու կապի պարզեցում: Հաղորդակցման առցանց հարթակներ, մոբայլ հավելվածներ, Chatbot խորհրդատվություններ, հիշեցումներ և ներգրավվածության մոնիտորինգ:
- Ռեսուրսների արդյունավետ կառավարում և դիտարկում։ Ավտոմատ պլանավորման համակարգեր, հիվանդների հոսքի կանխատեսում, աշխատանքային գործընթացների մոնիտորինգ և տվյալների վերլուծություն պրոդուկտիվության բարձրացման համար:
Պատվիրել կայք և առողջապահական ծրագիր
Կայք + CRM` սկսած 3,200,000֏
Astudio թիմն աջակցում է առողջապահական IT լուծումների ընտրության, ապա՝ ներդրման գործընթացին, առաջարկելով հարմար և անվտանգ EHR/EMR համակարգեր, ERP, CRM ծրագրեր, ավտոմատացված հերթագրման ու տվյալների կառավարման լուծումներ։ Այս մոտեցումը հեշտացնում է աշխատանքը, նվազեցնում մարդկային սխալները և բարելավում բժիշկների ու բուժառուների փորձը բժշկական հաստատությունում։
Առողջապահական ոլորտի համար կարող ենք առաջարկել բազմաթիվ և բազմապիսի it լուծումներ՝ սկսած հիմնարկության վեբ-կայքից, մինչև հերթերի կառավարման բարդ ծրագրեր, CRM համակարգեր, լաբորատոր անալիզների վճարման և ստացման ավտոմատացում։
Ինչպե՞ս ենք աշխատում
- Ուսումնասիրում ենք հիմնարկության գործունեությունը;
- Քննարկում ենք առկա խնդիրներն ու բացերը;
- Առաջարկում ենք ավտոմատացման լուծումներ;
- Իրականացնում ենք աշխատանքը և ստուգում;
- Տրամադրում ենք պայմանագրային երաշխիքներ։