Աշխատանք

B2B վաճառքի մենեջեր

Վերջնաժամկետ

30.11.2026

Գրաֆիկ

5/2

Աշխատավարձ

150,000-350,000

Astudio ընկերությունը հիբրիդային գրաֆիկով աշխատանքի է հրավիրում B2B վաճառքի մենեջեր, լիդեր գեներացնողի։

Մենք չենք փնտրում սառը զանգեր կատարողի կամ սոցիալական ցանցերում սպամ ուղարկողի։ Մեզ պետք է մարդ, ով բազմակողմանի զարգացած է, պոզիտիվ, շփվող և վաճառքի տարբեր ուղղություններով կկարողանա գեներացնել գործարքներ։

Նախադրյալների առկայության դեպքում զրոյից կսովորեցնենք մասնագիտությունը, կօգնենք հաղթահարել փորձաշրջանը, կայանալ և հաջողության հասնել։

Հիմնական պարտականությունները`

  • B2B պատվիրատուների տվյալների բազայի վարում
  • Լիդերի գեներացիա (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Եվրոպա)
  • Կարիքների վերլուծություն, կոմերցիոն առաջարկների կազմում
  • Բանակցությունների կազմակերպում
  • Նվազագույն KPI-ների ապահովում, վաճառքի ավելացում։

Փնտրում ենք մարդ, ով՝

  • Ունի ծառայությունների վաճառքի աշխատանքային փորձ
  • Գիտի՝ ինչպես վարել գրավոր և բանավոր բանակցություներ
  • Հասկանում է ինչպես վաճառել ՏՏ և դիջիթլ ծառայություններ
  • Պատրաստ է աշխատել տարբեր ժամային գոտիներում
  • Գերազանց խոսում է հայերեն և լավ գիտի անգլերեն։

Պայմանները՝

  • Ուսուցում՝ 1 շաբաթ
  • Վճարվող փորձաշրջան՝ 1 ամիս
  • Շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածություն
  • Օրինական գրանցում և ստաբիլ աշխատավարձ
  • Հավելավճարներ լիդերի և պատվերների համար
  • Լրիվ հեռավար գրաֆիկ չի դիտարկվում։

Դիմելու համար ուղարկեք CV և LinkedIn հարթակում ձեր էջի հղումը hr@astudio.am հասցեին կամ +374(96)55-52-15 WhatsApp-ին։


Օգտակար հոդված, որն արժի կարդալ առաջին անգամ աշխատանքի համար դիմելուց առաջ։

Վերջին թարմացումը 04.11.2026