AI ինտեգրացիաներ բիզնեսի համար
Արհեստական բանականությունը (Ai) այլևս ապագա չէ։ Այն արդեն կարող է դառնալ բիզնեսի և կազմակերպությունների ամենօրյա գործիքակազմի մաս։ Ai ինտեգրումը բիզնեսի ընթացիկ համակարգերին և գործընթացներին, կարող է օգնել փորձառու աշխատակիցներին՝ հեշտացնելով նրան գործը և փոխարինել անփորձ աշխատակիցներին։ Արհեստական բանականությունն այլևս ոչ թե պարզապես նորարարական տեխնոլոգիա է, այլ օգնական, որը ինքնակրթվում է հարմարվում բիզնեսի առանձնահատկություններին՝ լուծելով խնդիրներ, որոնք նախկինում պահանջում էին մեծ ռեսուրսներ ու ժամանակ։
AI իտեգրացիաներ բիզնեսի համար Հայաստանում կարելի է լայնորեն օգտագործել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Ըստ ChatGPT տվյալների՝ ամենաակտիվ ուղղություններն են՝
- Մարդկային ռեսուրսների կառավարում (HR);
- հաճախորդների կոնսուլտացիա, սպասարկում;
- մեծ տվյալների վերլուծություն;
- վաճառք, մարքեթինգ և SEO,
- բանկային գործ և ֆինանսներ;
- առողջապահություն, դիետոլոգի;
- կրթություն և գիտություն;
- ծրագրավորում։
Աստուդիոն, որպես բազմամյա աշխատանքային փորձ ունեցող IT ընկերություն, բնականաբար, հետաքրքրված է բիզնեսում ՝ AI-ի ներդրման հնարավորություններով։ Մենք ինտեգրացիացիայի փորձեր ենք կատարում՝
- HR սեգմենտում՝ ռեզյումեների վերլուծություն ու թեկնածուների նկարագրի ստեղծում, համադրում գործառուի պահանջների հետ;
- CRM, ERP համակարգերում՝ տվյալների վերլուծության և ոչ ստանդարտ հաշվետվություններ կազմելու ուղղությամբ;
- կրթական պորտալներում՝ որպես դասախոսների օգնական և թեստավորման արդյունքների ստուգող;
- ինտերնետ խանութների շրջանակում օնլայն խորհրդատվության տրամադրման ավտոմատացման ուղղությամբ։
Ինչպե՞ս օգտագործել AI-ն բիզնեսում
Ինչպե՞ս ինտեգրել ChatGPT-ն բիզնես գործընթացներում։
- ChatGPT-ն կարելի է օգտագործել այն ոլորտներում, որտեղ կրկնվող գործողություններն ու հարցերը խլում են շատ ժամանակ։ Օրինակ՝ հաճախորդների սպասարկման ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել օպերատորների քանակը՝ միաժամանակ ապահովելով արագ ու որակյալ պատասխաններ։
Հնարավո՞ր է օգտագործել ChatGPT-ն հաճախորդների հետ հայերեն հաղորդակցման համար։
- ChatGPT-ն գրում և հասկանում է հայերեն։ Սա կարևոր առավելություն է, քանի որ հաճախորդները նախընտրում են շփվել մայրենի լեզվով։ Հայերեն chatbot-ը կարող է պատասխանել հաճախ տրվող հարցերին, տրամադրել տեղեկատվություն ապրանքների կամ ծառայությունների մասին, նույնիսկ, եթե հանդիպել է բարդ հարց, ուղղորդել օգտատիրոջը դեպի համապատասխան մասնագետը։
Ի՞նչ խնդիրներ է լուծում ChatGPT-ն մարքեթինգում և SMM-ում։
- Մարքեթինգի և սոցիալական մեդիայի ոլորտում ChatGPT-ն կարող է դառնալ անփոխարինելի գործիք։ Այն ստեղծում է գրառումներ, բլոգ, գովազդային հայտարարություններ։ AI-ն կարող է հարմարեցնել հաղորդագրությունները տարբեր սեգմենտների համար՝ օգնելով իրականացնել ավելի արդյունավետ թիրախավորում։ Բացի այդ, այն կարող է առաջարկել գովազդային արշավների գաղափարներ։
Ինչպե՞ս ինտեգրել ChatGPT-ն կորպորատիվ կայքում կամ CRM-ում:
- ChatGPT-ն ինտեգրվում է կայքերին և CRM համակարգերին API-ների միջոցով։ Ծրագիրն օգնում է վաճառքի բաժնին՝ ավտոմատացնելով հաճախորդների հետ հաղորդակցությունը, հիշեցնելով հանդիպումների մասին և նույնիսկ առաջարկելով գործարքի շարունակման հաջորդ քայլերը։ Այս ինտեգրացիան թույլ է տալիս արագացնել աշխատանքային գործընթացները և նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը։
Ի՞նչ ռիսկեր և սահմանափակումներ կան ChatGPT-ն բիզնեսում օգտագործելիս:
- Չնայած առավելություններին, ChatGPT-ն ունի նաև սահմանափակումներ։ Այն երբեմն կարող է տրամադրել ոչ ճիշտ պատասխաններ կամ սխալ մեկնաբանել հարցը։ Կարևոր է նաև հիշել, որ ChatGPT-ն չունի էմոցիոնալ ինտելեկտ, չի կարող «կայացնել» որոշումներ և ամբողջությամբ փոխարինել մարդկային փորձը։
Ինչպե՞ս սովորեցնել ChatGPT-ին հաշվի առնել տվյալ ընկերության առանձնահատկությունները:
- ChatGPT-ն կարելի է հարմարեցնել կոնկրետ բիզնեսի կարիքներին՝ տրամադրելով ներքին փաստաթղթեր, հաճախ տրվող հարցերի բազա, արտադրանքի և ծառայությունների նկարագրություններ։ Ավելի զարգացած տարբերակներում հնարավոր է իրականացնել custom training կամ fine-tuning, երբ մոդելը սովորում է հենց ընկերության բովանդակության վրա։
Անվտա՞նգ է ChatGPT-ի օգտագործումը:
- Անվտանգությունը կախված է ինտեգրման եղանակից։ Եթե օգտագործվում է enterprise տարբերակը, ապա տվյալները պաշտպանված են և չեն օգտագործվում մոդելի հետագա ուսուցման համար։ Սակայն հանրային տարբերակներում այնուամենայինվ խորհուրդ չի տրվում ներմուծել գաղտնի կամ անձնական տվյալներ։
Կարո՞ղ է ChatGPT-ն փոխարինել աշխատակիցներին:
- Որոշ ոլորտներում՝ այո։ Օրինակ, հաճախորդների սպասարկման և վաճառքների նախնական փուլում AI-ն կարող է ամբողջությամբ վերցնել աշխատակիցների գործառույթները։ Սակայն կարևոր է հասկանալ, որ ChatGPT-ն լավագույնս աշխատում է որպես օգնական․ այն արագացնում է գործընթացները, բայց չի կարող փոխարինել մարդու ստեղծարարությանը, փորձին և որոշումների կայացման ունակությանը։

Պատվիրել ԱԲ ինտեգրացիա
ԱԲ ինտեգրացիաները բիզնեսից պահանջում են էական ներդրումներ, սակայն դրական ազդեցությունը ժամանակի խնայողության, աշխատակազմի օպտիմալացման և անճշտությունների վերացման վրա տեսանելի է դառնում անմիջապես։
Այս աշխատանքները հաճախ ուղղորդվում են փորձարկումներով՝ հաջող և անհաջող արդյունքներով, ինչպես նաև աշխատանքային պրոցեսի ընթացքում նոր գիտելիքների ձևավորմամբ։