Կորպորատիվ մեյլեր բիզնեսի համար
Բիզնեսի համար կորպորատիվ մեյլերի ներդրման ծառայությունը Հայաստանում դեռ չունի համընդհանուր տարածում, քանի որ այստեղ պահանջարկը ծնվում է տարբեր գործոնների պարտադրանքով, իսկ դրանք մինչ այժմ բացակայել են։
Astudio ընկերությունն առաջարկում է բիզնես մեյլերի ստեղծում, ինտեգրում, սպասարկում, անվտանգության ապահովում։ Աշխատում ենք տարբեր ստուգված օպերատորների և սերվիսների հետ։
Կորպորատիվ էլ․ փոստն ընկերության դոմենի անունով ստեղծված էլեկտրոնային հասցեն է․ օրինակ, info@astudio.am հասցեն Astudio ընկերության ընդհանուր հարցերի համար նախատեսված կորպորատիվ email-ն է։
Ի՞նչն է ստիպում ստեղծել սեփական մեյլեր
- Վստայություն․ գործընկերների հետ նամակագրությունները սեփական դոմենի անունով բացված հասցեից իդենտիֆիկացնում է ձեր ընկերությանը, հաղորդում է պաշտոնականություն։ Ընդունեք, որ ynkerutyan.anun@gmail.com կամ anun.azganun@mail.ru պայմանական հասցեներից ուղարկված նամակները չեն կարող ընդունվել որպես պաշտոնական։ Ցանկցած անձ կարող է ձեր կազմակերպության անունով ստեղծել նման հասցե և հանդես գալ ձեր անունից։ Այդ պատճառով, շատ պոտենցյալ գործընկերներ նման հասցեներից ուղարկված առաջարկները նույնիսկ լուրջ չեն ընդունում։
- Վերահսկողություն և կոնֆիդենցիալություն․ աշխատակիցների անձնական մեյլերից գործնական նամակագրություններ վարելու դեպքում դուք կորցնում եք վերահսկողությունը, իսկ հաստիքակազմում փոփոխությունների դեպքում մեծամասամբ կորում է նախկին աշխատանքային մեյլերի հասանելիությունը և գործերի շարունակականությունը։ Կորպորատիվ մեյլերի սեփական համակարգում պատասխանատու անձը միշտ կարող է փոխել մուտքի տվյալները, բլոկավորել կամ անվանափոխել էլ․ հասցեի շահագործողի տվյալները։
Մենք հասկանում ենք որքան կարևոր է կորպորատիվ միջավայրում սեփական մեյլ համակարգի ներդրումը, պատշաճ սպասարկումը և անխափան կապի ապահովումը։
Այդ նպատակների ապահովման համար առաջարկում ենք կորպորատիվ էլեկտրոնային փոստերի կարգավորումների, ստեղծման և սպասարկման պրոֆեսիոնալ ծառայություններ հետևյալ գործիքակազմի օգտագործմամբ։
- Սեփական մեյլ-սերվերների համակարգի ներդրում և սպասարկում;
- Google Workspace և Microsoft Exchange համակարգերում մեյլերի ստեղծում, անհրաժեշտ կարգավորումների իրականացում;
- Zoho Mail համակարգում, որի պաշտոնական գործընկերն է Astudio ընկերությունը, մեյլերի ստեղծում և տեխնիկական սպասարկում;
- Մինչև վերջերս մենք կորպորատիվ մեյլեր ենք ստեղծել ու սպասարկել նաև biz.mail.ru համակարգում, սակայն մի շարք խնդիրների պատճառով այժմ հրաժարվել ենք այս գործիքակազմից։
Դիմեք ավելի մանրամասն խորհրդատվության և անհատական գնառաջարկի համար։
Ստեղծել կորպորատիվ մեյլեր
Կարգավորումների տևողությունը 1-5 ժամ
Գինը՝ սկսած 15,000 AMD տարեկան
Կորպորատիվ մեյլերի ստեղծման ծառայությունն Astudio ընկերության հետ ներառում է և առաջնային կարգավորումները, և ընթացիկ տեխնիկական սպասարկումը։
Նշված տարեկան վճարը 1 (մեկ) հասցեի տարեկան նվազագույնն է, որը փոփոխման ենթակա է կախված սերվիսից, տրամադրվող տարածքից և այլ գործոններից։
- Google Workspace, Microsoft Exchange, Zoho Mail սերվիսներում կորպորատիվ ակաունտի և մեյլերի ստեղծում (name@mydomain.am);
- Այլ սերվիսներում եղած մեյլերի միգրացիա դեպի նոր ակաունտներ;
- Ընթացիկ տեխնիկական աջակցություն։