Python Django ծրագրավորում
Բացառվում է, որ դուք երբևէ լսած չլինեք Python-ի մասին, նույնիսկ եթե ծրագրավորող չեք։ Այն համարվում է աշխարհի ամենակիրառելի և հարմար լեզուներից մեկը, որն օգտագործվում են թե սկսնակ ծրագրավորողները, թե խոշոր տեխնոլոգիական ընկերությունները։ Python-ի ամենահայտնի և հզոր ֆրեյմվորքներից մեկը Django-ն է, որը ստեղծվել է արագ, անվտանգ և մասշտաբավորվող վեբ հավելվածներ մշակելու, պարզ կայքեր և բարդ ինտերնետ խանութներ ստեղծելու համար։
Django-ն ստեղծվել է 2003 թվականին, իսկ առաջին հանրային թողարկումը եղել է 2005-ին։ Նախապես այն մշակվել է որպես լրատվական կայքերի օպերատիվ ստեղծման գործիք, բայց շատ արագ ձեռք է բերել մեծ մասսայականություն՝ հնարավորություն տալով ծրագրավորողների համայնքին ստեղծել տարատեսակ պրոդուկտներ՝ սկսած փոքր բիզնես կայքերից մինչև խոշոր սոցիալական ցանցեր և SaaS լուծումներ։
2025 թ-ին էլ Ջանգոն շարունակում է մնալ առաջնային ընտրություններից մեկը backend ծրագրավորման համար՝ մշտապես հայտնվելով հայտնի վարկանիշային աղյուսակներում։
Ի՞նչու ընտրել Python Django ֆրեյմվորքը
- Արագ զարգացում։ Django framework-ը թույլ է տալիս ծրագրավորողներին ստեղծել կայքեր ու վեբ հավելվածներ՝ արագ և հեշտ, պատրաստի մոդուլների և ինտուիտիվ գործիքների շնորհիվ։
- Ավտոմատացված անվտանգության գործիքներ։ Ֆրեյմվորքը ներառում է պաշտպանություն CSRF, XSS և SQL Injection հարձակումներից, ինչը ապահովում է տվյալների անվտանգությունը առանց հավելյալ ջանքերի։
- ORM (Object-Relational Mapping)։ Տվյալների բազայի հետ աշխատանքը պարզ է՝ առանց SQL կոդ գրելու, և թույլ է տալիս կառավարել բարդ հարաբերություններ՝ ինչպես One-to-One, One-to-Many, Many-to-Many։
- Կառավարման վահանակ (Admin Panel)։ Հարմար ինտերֆեյս՝ էջերի, օգտատերերի և բովանդակության ամբողջական վերահսկողության համար։ Admin panel-ը ինտուիտիվ է, բայց նաև լիովին կարգավորվող՝ հնարավորություն է տալիս ավելացնել սեփական դաշտեր, ֆիլտրեր, որոնման գործիքներ և նույնիսկ փոխել ինտերֆեյսը կոնկրետ բիզնեսի պահանջներին համապատասխան։
- Մեծ համայնք և աջակցություն։ Django-ն ունի մեծ ակտիվ համայնք, որը ապահովում է ծրագրավորողների համար բազմաթիվ օրինակներ, պատրաստի գրադարաններ և մոդուլներ։
- Մասշտաբավորվող է և հուսալի։ Հարմար է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր նախագծերի համար՝ ապահովելով կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Ապահովում է բազմաֆունկցիոնալությունը։ Օգտագործվում է տարբեր նախագծերի համար՝ սկսած փոքր բլոգներից մինչև սոցիալական ցանցեր, eCommerce կամ SaaS լուծումներ։
- Cross-platform հարմարավետություն։ Python-ի վրա հիմնված լինելու շնորհիվ Django-ն աշխատում է տարբեր սերվերներում ու միջավայրերում՝ հեշտացնելով տեղակայումը ու սպասարկումը։
- Հեշտ ինտեգրում երրորդ կողմի ծառայությունների հետ։ Ֆրեյմվորքին հնարավոր է ինտեգրել վճարային համակարգեր, API-ներ, CRM կամ SaaS ծառայություններ՝ համալրելով կայքի ֆունկցիոնալ հնարավորությունները։
Django-ն ապահովում է «փաթեթավորված» անվտանգություն՝ ներառելով պաշտպանություն CSRF, XSS, SQL Injection հարձակումներից, գաղտնաբառերի անվտանգ պահեստավորում և session management:
Կառուցվածքի շնորհիվ, որն ապահովում է ռեսուրսի բարձր արտադրողականությունը ու հեշտ մասշտաբավորումը, Django-ն կարող է գործել թե փոքր նախագծերի, թե միլիոնավոր օգտատերերով բարդ համակարգերի համար։ Cache, load balancing և database optimization ինտեգրված գործիքները նպաստում են կայքի կայուն և արագ աշխատանքին։

Պատվիրել Պիտոն Ջանգո ծրագրավորում
Աշխ ժամը սկսած 12,000֏
Աստուդիո ընկերությունն առաջարկում է պրոֆեսիոնալ Պիտոն Ջանգո ծրագրավորում ՝ ձեր բիզնեսի համար վեբ հավելվածի ստեղծման, ավտոմատացման համակարգերի ներդրման կամ բարդ ERP ծրագրերի պատրաստման համար։ Մեր փորձառու թիմը կարող է ստեղծել նախագծեր, որոնք իրենց մեջ ամփում են Ջանգո ֆրեյմվորքի բոլոր առավելությունները՝ արագություն, անվտանգություն, հուսալիություն։
Django-ն համարվում է հզոր և վստահելի ֆրեյմվորք, որն ապահովում է արագ զարգացում, ներկառուցված անվտանգության գործիքներ, մասշտաբավորվող ճարտարապետություն և բազմաֆունկցիոնալություն։