Կայքերի աուդիտ և թեստավորում
Կայքերի աուդիտ և թեստավորում ծառայությունը ռեսուրսի ստուգումն է խնդիրների վերհանման, HTML և այլ կոդային սխալների հայտնաբերման, SEO օպտիմալացման, մետա-տեգերի սինքրոնացման և ճիշտ ուղղությամբ առաջխաղացման կազմակերպման համար։ Այլ կերպ ասած՝ աուդիտն ուսումնասիրում է կայքը որոնողական համակարգերի և այցելուների աչքերով` ներքին SEO օպտիմալացման հիմքերը ճիշտ դնելու համար։ Որոնողական աուդիտի ծառայությունը ներառում է ստուգումների, վերլուծությունների և եզրահանգումների փուլեր։
Տեխնիկական աուդիտ (QA)
Կայքի տեխնիկական վերլուծությունը (QA, QC) թույլ է տալիս ստուգել տեխնիկական սխալները։ Ուղղված է վեբ-էջերի բարձր ինդեքսավորմանը և կոդի բարելավմանը՝ դասական ծրագրավորման չափանիշներին և որոնողական ալգորիթմների պահանջներին համապատասխան։ Կայքի տեխնիկական աուդիտը ենթադրում է որակի ստուգում, HTML կոդի և նավիգացիայի խնդիրների վերլուծություն, էջերի բեռնման արագության, robots.txt-ի, XML-ի ֆայլերի, չգործող հղումների, սխալ ադապտացված էջերի ստուգում։ Տեխնիկական SEO վերլուծությունն օգնում է նաև պարզել՝ ինչպես են արտատպվում էջերը տարբեր բրաուզերներով։
Ներքին օպտիմալացման ստուգում
Ներքին օպտիմալացման աուդիտն ուղղված է որոնողական համակարգերի կողմից վստահելիության բարձրացմանը։ Որոնողական համակարգերը կայքի էջերը տեսնում են (ինդեքսավորում են) յուրովի։ Որոնողական SEO օպտիմալացումը վեր է հանում ալգորիթմների պայանջներին կայքի համապատասխանության խնդիրները։ Գործընթացը ներառում է մետաթեգերի, h1, h2 գլխագրերի, կոնտենտի վերլուծություն, տեքստերի ունիկալության, ելքային և մուտքային հղումների, լինկերի քանակի, էջերի փոխկապակցման որակի, alt ատրիբուտների ստուգում։
SEO օպտիմալացումը ներառում է սեմանտիկ միջուկի ստեղծման ծառայությունը (առաջխաղացման բանալի բառերի ընտրություն և տեղաբաշխում էջերով)։ Բազմաթիվ ռեսուրսներ ծրագրավորված են ճիշտ, ունեն ունիկալ տեքստեր, բայց բանալի բառերով տրաֆիկ չեն ապահովում։ Սեմանտիկ միջուկի ճիշտ ստեղծումը և տեղաբաշխումը ենթադրում է ցածր, միջին և բարձր հաճախելիության բանալի բառերի առանձնացում, դրանց բաժանումը էջերի միջև առանց հակասությունների, էջերի բուրգաձև փոխկապակցումը լինկերով, անկորների (anchor) հետ աշխատանք: Առանց այս համալիր գործողության կայքի առաջխաղացումը որոնողական համակարգերում անհնար է։
Սայթի աուդիտի այլ տեսակները
- Վարկանշային աուդիտը սերտ կապված է կայքի SEO ծառայությունների վերջնարդյունքի հետ։ Կայքի վարկանիշը կախված է ճիշտ օպտիմալացումից, առանձին էջերի ճանաչելիությունից, նրանց ինդեքսավորումից, բանալի բառերով ունեցած դիրքից, տեսանելիությունից, մեջբերումների ինդեքսից։ SEO աուդիտից հետո, եթե հաճախորդն աշխատում է օպտիմալացման համար տրված խորհուրդների վրա, աստիճանաբար տեսնում է վարկանիշի բարձրացում։
- Կիրառելիության աուդիտը (Usability) կայքի հարմարավետության ստուգումն է այցելուների համար։ Որոնողական համակարգերը գնահատում են հարմարավետությունը՝ հիմք ընդունելով նաև այն փաստը, թե որքան երկար է այցելուն մնում կայքի էջերում, որքան էջեր է դիտում, որքան երկար է կարդում էջերը։ Օգտակար տեղեկատվություն, հասկանալի կառուցվածք, կիրառման հարմարավետություն. սրանք են այն կարևորագույն գործոնները, որոնք ստիպում են այցելուին մնալ կայքում և կատարել գործողություններ։
- Մարքեթինգային աուդիտը կենսունակության ու մրցունակության ստուգումն է օնլայն հարթակների լոկալ շուկայում։ Այն սերտ կապված է առաջխաղացման որակի և հարմարավետության գործոնի հետ։ Արդյունքում հաճախորդին տրամադրվում են շուկայի համեմատական վերլուծություն և առաջադրված խնդիրների լուծման խորհուրդներ։
SEO առաջխաղացման շուկայում առկա է բանալի բառերով առաջխաղացման երկու տարբերակ։ «Հեշտ» մեթոդը ենթադրում է առախաղացում դեպի ԹՈՓ-10 գնվող լինկերի զանգվածի օգնությամբ։ Այս մեթոդը արգելված է և խախտումների հայտնաբերման դեպքում որոնողական համակարգերը «պատժում են» կայքին, այն դուրս մղելով ինդեքսից։ Առաջխաղացման ավելի դժվար, սակայն անվտանգ մեոոդը կայքի օպտիմալացումն է այցելուների հետաքրքրությունների և գործողությունների հիման վրա՝ համաձայն ալգորիթմների թեկադրած խաղի կանոնների։
Պատվիրել որոնողական աուդիտ
Գինը՝ սկսած 80,000֏
Կայքի որոնողական աուդիտն անհրաժեշտ է, եթե մտադիր եք վեբ-սայթը բարձրացնել որոնողական համակարգերի (Google, Yandex, Bing, Mail.ru) ԹՈՓ-10 կամ վերացնել այցելուներին վանող սխալները։ Մենք ամբողջովին ստուգում ենք կայքէջերը որոնողական ռոբոտների «աչքերով», թեստավորում ենք ֆունկցիոնալը որպես այցելու, մատռնացույց ենք անում սխալները։ Աուդիտի արդյունքում դուք ստանում եք եզրակացություններ և խորհուրդներ, որոնք օգնում են օպտիմալացնել կայքը, բարձրացնել օգտագործման հարմարավետությունը։ Եզրակացության փաստաթուղթն ընդգրկում է դիտարկումներ և խորհուրդներ հետևյալ ուղղություններով՝
- HTML, CSS կոդի օպտիմալացում,
- ծրագրավորման սխալների ուղղում,
- բեռնման ժամանակի նվազեցում,
- մոբայլ տարբերակի սխալների ուղղում
- ֆունկցիոնալ սխալների ուղղում
- տեքստերի և մետա-տեգերի օպտիմալացում,
- վարկանիշի և մրցակիցների վերլուծություն
- կայքի առաջխաղացման խորհրդատվություն։
Astudio ընկերությունը պատրաստ է ոչ միայն վերլուծել ձեր կայքը, հայտնաբերել սխալները, այլև կարող ենք մեր վրա վերցնել կայքի առաջխաղացման խնդիրը, բարձրացնել ROI ցուցանիշը։