Մեր մասին

Astudio LLC - կայքերի ստեղծում, սայթի պատրաստում

Astudio ՏՏ ընկերությունը (Astudio LLC, web company, studia) կայքերը պատրաստում է միայն ծրագրային մաքուր կոդերով: Դա հնարավորություն է տալիս խուսափել շահագործման խնդիրներից, ապահովել բարձր անվտանգություն և ռեսուրսի արագ աշխատանքը:

Դառնալով մեր գործընկերը` դուք ոչ միայն ստանում եք երկարաժամկետ լուծումներ, վստահելի մասնագիտական կազմի աջակցություն, այլև առողջ եք պահում ձեր նյարդերը։

Աշխատանքների փուլերը

  • Կազմում ենք տեխնիկական նկարագիրը: Ռեսուրսից արդյունք ստանալու համար, այն պետք է լինի հեշտ կառավարելի, հագեցած բիզնեսին անհրաժեշտ բոլոր գործիքներով: Դրա համար այն պետք է ճիշտ նախագծել, ծրագրավորել նախապես համաձայնեցված պահանջներին համապատասխան, ոչ թե կայքի պատրաստումից հետո անցնել դրա ձևափոխումներին: Լսելով ցանկությունները և հասկանալով նպատակները՝ մենք կներկայացնենք օպտիմալ նախագիծ: Հաշվի ենք առնում ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլև փորձում ենք գտնել հնարավորինս մատչելի գործիքներ:
  • Ստեղծում ենք հեղինակային դիզայն: Բիզնես գաղափարներին տալիս ենք ստեղծագործական լուծումներ, չենք գնում կամ գողանում պատրաստի դիզայներական շաբլոններ։ Առաջարկում ենք դիզայնի մի քանի տարբերակ, ներկայացնում դրանց առավելություններն ու սահմանափակումները:
  • Ծրագրավորում ենք զրոյից: HTML5, CSS, PHP, JavaScript, Ajax, SQL, MVC, node.js: Այս հապավումները դուք պարտավոր չեք իմանալ, սակայն որպես ապագա պատվիրատուի տեղեկացնենք՝ մեր վեբ ստուդիան կիրառում է միայն նորագույն տեխնոլոգիաներ և լուծումներ: Astudio ընկերության աշխատանքները պատվով քննություն են անցել Ղազախստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Գերմանիայում և Ռուսաստանում:
  • Ստեղծում ենք կառավարվող CMS-ներ: Սա նշանակում է, որ պատվիրատուն կամ նրա ներկայացուցիչը ցանկացած ժամանակ առանց ծրագրավորող ներգրավելու կարող են ամբողջովին խմբագրել ինֆորմացիան: Մեր ստեղծած ադմինիստրացիոն համակարգի հնարավորությունները մեծ են և զերծ են պահում սպասարկման հետագա ծախսերից:
  • Տեքստերի կազմում և ձևավորում: Այս փուլում անհրաժեշտ տեքստերը կազմում ենք օպտիմալացման և առաջխաղացման կանոններին համապատասխան: Որոնման համակարգերում SEO-ի համար ունիկալ տեքստերը շատ կարևոր են, ինչն էլ ապահովում ենք: Թարգմանությունները կատարում ենք արագ և որակով, իսկ ձևավորման ընթացքում ձեր ներկայացուցիչը լիարժեք սովորում է շահագործման գործիքներն ու կանոնները:
  • Անվտանգության ապահովում: Աշխարհում առավել խոցելի են հայտնի, հետևաբար նաև լավ ուսումնասիրված CMS-ները: Դրանք ոչ միայն ունեն բազմաթիվ և բազմապիսի սահմանափակումներ, այլև «գործարանային» թերություններ: Հենց անվտանգության պահանջները հաշվի առնելով ենք մենք որդեգրել մաքուր ծրագրային կոդերով, այսինքն` առանց CMS շաբլոնների աշխատելու քաղաքականությունը։

Astudio IT Company

Վեբ ընկերությունները (web studia), փորձելով գրավել հաճախորդների ուշադրությունը, դա երբեմն անում են մրցակիցների նկատմամբ տարատեսակ առավելություններ մատնացույց անելով և գործընկերներին վատաբանելով։

Մենք մտադիր չենք սևացնել մրցակիցներին, բոլորն էլ շուկայում ունեն իրենց կարճամկետ կամ երկարաժամկետ դերը։ Astudio IT ընկերությունը պատվիրատուների համար նշում է ոլորտում օբյեկտիվ ընտրություն կատարելու համընդհանուր սկզբունքները։

  1. Ուշադրություն դարձրեք թեկնածու-ընկերությունների փորձին, գործունեությանը և մասնագիտացմանը․
  2. Ուսումնասիրեք ընկերությունների պորտֆոլիոն՝ կատարած աշխատանքները․
  3. Վստահ եղեք, որ ցուցադրված պորտֆոլիեն իրականում պատրաստել է թեկնածու ընկերությունը։

Հայաստանում լավագույն վեբ ստուդիաների օբյեկտիվ ընտրության համար առաջին հերթին դիմեք Google որոնողական համակարգին՝ «կայքի պատրաստում», «ինտերնետ խանութի ստեղծում» կամ այլ թեմատիկ հարցումներով։ 

  • Ընտրությունը կատարեք առաջին 10 արդյունքներից։
  • Համեմատեք կատարած աշխատանքները։
  • Համեմատեք առաջարկվող գները։
  • Խուսափեք 30-90% զեղչերից։
  • Հանդիպեք թիմին, տվեք հարցեր, գնահատեք մոտեցումները։
  • Պահանջեք պայմանագրային երաշխիքներ։

Կայքի պատրաստման պայմանագիր կնքելուց առաջ պարտադիր պահանջեք հետևյալ փաստաթղթերը՝

  • Ընկերության փաստաթղթերը, ռեկվիզիտները;
  • Պայմանագրի օրինակը, որտեղ պետք է լինեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները;
  • Աշխատանքների տեխնիկական նկարագիրը;
  • Կայքի սպասարկման երաշիքային և հետերաշխիքային սպասարկման պայմանները։
  • Ընկերության անվանումը՝ Աստուդիո ՍՊԸ
  • Հիմնադրվել է՝ 2009
  • Ոլորտները՝ Digital, Software and Web Development, AI
  • Ծառայություններ՝ Websites, CRM, ERP, APPS, SEO, AIO, AI (ChatGPT) integrations
  • Տեղակայումը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն
  • Շուկաներ՝ Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա, Իսրայել, ՌԴ, Ղազախստան։

Վեբ ստուդիայի հետ աշխատանքն ավելի ունիվերսալ լուծում է միջին և բարդ նախագծերի համար։ Դուք ստանում եք համակարգված աշխատանք, մասնագիտացված թիմ, իրավաբանական անձի երաշխիքներ։

Առավելություններն են՝

  • Տարբեր պրոֆիլի մասնագետների առկայություն
  • Նախագծի օպտիմալ կառավարում
  • Պայմանագրային երկարաժամկետ աջակցություն և երաշխիքներ:
Վերջին թարմացումը 07-09-2026