Պայմաններ և դրույթներ
Astudio.am կայքի ցանկացած այցելու, օգտագործելով կայքը, անվերապահորեն համաձայնում է սույն պայմաններին և դրույթներին։
Astudio.am կայքում հրապարակված տեղեկատվությունը չի հանդիսանում հրապարակային օֆերտա կամ պայմանագրի մաս։ Բոլոր նյութերը նախատեսված են բացառապես տեղեկատվական (գովազդային) նպատակներով և կարող են փոփոխվել, խմբագրվել կամ հեռացվել ցանկացած պահի։
Կայքում ներկայացված քեյսերը, օրինակները և հնարավորությունների նկարագրությունները կրում են տեղեկատվական բնույթ և չեն երաշխավորում բիզնես հաջողություն։
Ծառայությունների գները
- Astudio ընկերության ծառայությունների գները հաշվարկվում են անհատական՝ կախված պատվերի պահանջներից, աշխատանքի ծավալից, ծախսվող ժամանակից և թիմի ծանրաբեռնվածությունից։
- Կայքում ներկայացված գները հանդիսանում են մոտավոր և նախատեսված են կողմնորոշման համար։
- Պաշտոնական գնառաջարկ է համարվում միայն այն առաջարկը, որը ուղարկվել է info@astudio.am էլ․ հասցեից կամ տրամադրվել է ստորագրված փաստաթղթի տեսքով։
Ինչպե՞ս ենք աշխատում
- Astudio ընկերությունը ծառայությունների, դրա ժամկետների ավարտի կամ սպասվող վճարումների մասին հիշեցումների բոլոր ծանուցումներն ուղարկում է info@astudio.am հասցեից։
- Astudio ընկերությունը բոլոր պատվերներն իրականացնում է պայմանագրի հիման վրա, որը ստորագրվում է պատվիրատուի կամ նրա ներկայացուցչի հետ։
- Նախագծերի իրականացման մանրամասները ֆիքսվում են հավելվածներում կամ տեխնիկական նկարագրում։
Վերադարձ և երաշխիք
- Astudio ընկերության կողմից ստեղծված բոլոր կայքերը ստանում են տեխնիկական երաշխիք մինչև 5 տարի ժամկետով։
- Երաշխիքը վերաբերում է մշակված ծրագրային ապահովման ճիշտ աշխատանքին և չի տարածվում երրորդ կողմերի, հոսթինգի կամ պատվիրատուի կողմից կատարված փոփոխությունների վրա։
- Astudio ընկերությունը պարտավորվում է հայտնաբերված սխալները շտկել ողջամիտ ժամկետներում։
- Կայքը պատվիրելուց հետո հաճախորդը իրավունք ունի հրաժարվել պատվերից՝ առանց կանխավճարի վերադարձի հնարավորության։ Այս կետի վերաբերյալ բացառությունները, դրանց առակայության պարագայում, ֆիքսվում են պայմանագրում:
- Կայքի պատրաստ լինելուց և հանձնելուց հետո Astudio ընկերությունը պարտավորվում է ուղղել հայտնաբերված սխալները և բագերը՝ համաձայնեցված ժամկետներում։
Պատասխանատվության սահմանափակում
- Astudio ընկերությունը պատասխանատվություն չի կրում անուղղակի վնասների, բաց թողնված շահույթի, տվյալների կորստի կամ բիզնեսում կրած անհաջողության համար։
- Ընկերության ընդհանուր պատասխանատվությունը սահմանափակվում է պատվիրատուի կողմից փաստացի վճարված գումարի չափով։
Ֆորս-մաժոր
Astudio ընկերությունը պատասխանատվություն չի կրում պարտավորությունների չկատարման կամ ուշացման համար, եթե դրանք պայմանավորված են անհաղթահարելի ուժի հանգամանքներով, ներառյալ՝ տեխնիկական խափանումներ, երրորդ կողմերի գործողություններ, արտակարգ իրավիչակ, ռազմական դրություն կամ արտաքին գործոններ։
Մտավոր սեփականություն
- Astudio ընկերության կողմից ստեղծված նախագծերի օգտագործման իրավունքները փոխանցվում են պատվիրատուին՝ ամբողջական վճարումից հետո։
- Astudio ընկերությունը պահպանում է իրավունք օգտագործելու ընդհանուր կիրառելի լուծումներ, մոդուլներ և տեխնիկական մոտեցումներ, որոնք չեն հանդիսանում տվյալ նախագծի եզակի մաս։
Գաղտնիության քաղաքականություն
- Համագործակցության ընթացքում ստացված ցանկացած գաղտնի տեղեկատվություն չի փոխանցվում երրորդ կողմերին, եթե դա չի պահանջվում օրենքով։
- Կոմերցիոն գաղտնիք հանդիսացող նյութերը կարող են հեռացվել նախագծի ավարտից հետո, եթե այլ բան համաձայնեցված չէ։
Ընկերության մասին
- Ընկերության անվանումը՝ Աստուդիո ՍՊԸ
- Հիմնադրվել է՝ 2009
- Ոլորտները՝ Digital, Software and Web Development, AI
- Ծառայություններ՝ Websites, CRM, ERP, APPS, SEO, AIO, AI (ChatGPT) integrations
- Տեղակայումը՝ Երևան, ՀՀ
- Շուկաներ՝ Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա, Իսրայել, ՌԴ, Ղազախստան
Հայերենի և այլ լեզուներով տեքստերի հակասության կամ անհամապատասխանության դեպքում որպես հիմք է ընդունվում հայերեն տեքստը։