IT ծառայություններ

Ինտերնետ խանութի պատրաստում

E-commerce website development

Astudio ընկերությունը Հայաստանում առաջարկում է լիարժեք ֆունկցիոնալով ինտերնետ խանութների պատրաստում զրոյից։


2009 թվականից հասցրել ենք ստեղծել տարատեսակ բարդության բազմաթիվ առևտրային հարթակներ՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համար։ Կուտակել ենք անգնահատելի փորձ տարբեր ոլորտներին հատուկ տեխնիկական և ֆունկցիոնալ լուծումներ գտնելու հարցում։


Այս պահին ցանցում անխափան աշխատող «ամենահին» օնլայն խանութը, որը պատրաստել է Astudio թիմը, ավելի քան 10 տարեկան է։ Այն Google-ում բանալի բառերով որոնումների արդյունքում ամսական ունի մոտ 135,000 ցուցադրում, 10,000 հետաքրքրված այցելու որոնման համակարգից։ Մոտ 15,000 ցուցադրում էլ ապահովում են AI գեներատիվ պատասխանները։


Մեր ստեղծած ինտերնետ խանութներից շատերը ոլորտային թեմատիկ բանալի բառերով թոփ դիրքեր են զբաղեցնում Google-ում՝ նպաստելով հետաքրքրված այցելությունների ներգրավմանը։


Ինչպե՞ս ստեղծել եկամտաբեր օնլայն խանութ


Ինչպե՞ս ստեղծել եկամտաբեր օնլայն խանութ և ո՞ր գործոններն են ապահովում առևտրային հարթակի հաջողությունը։ 


Ֆինանսական ռիսկերը նվազեցնելու և ներդրումները ճիշտ պլանավորելու նպատակով որոշ դեպքերում նպատակահարմար է ինտերնետ խանութը զարգացնել փուլային եղանակով՝


  • Ստեղծեք ապրանքների կատալոգով կայքը;
  • Լցրեք կոնտենտը, ապրանքները և զբաղվեք SEO առաջխաղացմամբ;
  • Ակտիվացրեք գնորդի կաբինետի և վճարամիջոցների ֆունկցիոնալը;
  • Խանութը սինքրոնացրեք հաշվապահական ծրագրի հետ;
  • Կատարեք AI ինտեգրացիա կամ ստեղծեք չատբոտ՝ օնլայն խորհրդատվությունը ավտոմատացնելու համար;
  • Զարգացրեք ֆունկցիոնալը՝ շեշտը դնելով բոնուսային համակարգի վրա։


Ցանկացած ոլորտում գործող խանութի հաջողությունը կարելի է ապահովել յոթ նախապայմանի բավարարման դեպքում՝


  1. կայքի ծրագրավորման որակ;
  2. այցելուների համար հարմար նավիգացիա;
  3. մատուցվող ինֆորմացիայի որակ և օգտակարություն;
  4. տեսականու մշտական ավելացում;
  5. SEO առաջխաղացում և գովազդ;
  6. գնորդների բարձրակարգ սպասարկում և ժամանակին առաքում;
  7. կայքի շարունակական բարելավում։


Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ անընդհատ ավելանում է ակտիվ գործող վեբ-կայքերի քանակը, ինչը ենթադրում է մրցակցության թեժացում։ Այս պարագայում, երբ գնորդն ունի ընտրության մեծ հնարավորություն, բարձրանում են նաև որակական պահանջները։


Ինչպե՞ս ընտրել գործընկեր թիմին և ստանալ որակյալ կայք


Նեղ մասնագիտական ուղղություններում, որոնց բիզնեսմենն առնչվում է կյանքում մեկ-երկու անգամ, բավականին դժվար է կատարել օբյեկտիվ ընտրություն։


  • Google-ում թեմատիկ բանալի բառերով (օրինակ՝ ինտերնետ խանութի ստեղծում) գտեք IT ընկերություններին։ Ընտրությունը կատարեք թոփ 10-ից։ Այն ստուդիան, որը չի կարողանում բարձր SEO ցուցանիշներ ապահովել սեփական բիզնեսի համար և չկա առաջին էջում, կարող եք բաց թողնել։ 
  • Ուշադրություն դարձրեք ստուդիաների փորձին և կատարած աշխատանքներին: Անպայման որպես գնորդ այցելեք և օգտվեք պատրաստած օնլայն խանութներից, գնահատեք դրանց հարմարությունը, առանձնացրեք թերությունները։
  • Որոնումը և հավանական թեկնածուների ցանկի վերլուծությունը կատարեք նաև AI համակարգերի օգնությամբ՝ նախապես ներկայացնելով, թե ինչ արդյունք եք պատրաստվում ստանալ։
  • Ընտրված վեբ ստուդիաներին խնդրեք ուղարկել գնառաջարկ՝ աշխատանքների և դրանց գնացուցակի թվարկմամբ։ Անհրաժեշտ ֆունկցիաների ցանկը նույնպես կարող եք ստանալ AI համակարգերից և համեմատել գնառաջարկի հետ։
  • Անպայման ճշտեք երաշխիքային ժամկետի, ապագայում ձեզ սպասող SEՕ, AIO, GEO ծառայությունների և այլ ծախսերի հարցը։
  • Պատվերը ստանալու փուլում մենեջերը ձեզ կարող է սարեր խոստանալ։ Անձամբ հանդիպեք ընտրված ընկերությունների ղեկավարներին և, հենվելով պրակտիկ տպավորության վրա, կատարեք վերջնական ընտրությունը։


Ի՞նչ տեխնոլոգիայով պատրաստել հարթակը


Ելնելով առաջադրված խնդիրներից, ֆունկցիաների բարդությունից, զարգացման հեռանկարից և բյուջեից, Astudio ընկերության թիմն ինտերնետ խանութները ծրագրավորում է տարբեր լեզուների և տեխնոլոգիաների համադրմամբ։


  • HTML + CSS + JavaScript + Laravel + MySQL
  • HTML + CSS + TypeScript + Vue.js + Nuxt + Laravel + PostgreSQL
  • TypeScript + React + Next.js + Python (Django) + PostgreSQL+ Redis
  • TypeScript + React + Next.js + Node.js (NestJS) + PostgreSQL+ Redis + OpenSearch
Հիշեք, այս լեզուներից, ֆրեյմվորքերից կամ տեխնոլոգիաներից որևէ մեկը դեռ չի նշանակում որակյալ կայք կամ մյուսի նկատմամբ հատուկ առավելություն։


Առաջին՝ ամենատարածված տեխնոլոգիական լուծումներով մենք մշակել ենք օնլայն խանութներ, որոնք հաջողությամբ աշխատում են մեծ ծանրաբեռնվածությունների պայմաններում։


Ամենաժամանակակից լեզվով էլ կարելի է ստանալ չաշխատող կայք ու ամենահին custom PHP-ով՝ իդեալական աշխատանք։ Այնպես որ, ձեր առաջնային պահանջը պետք է վերաբերի ոչ միայն տեխնոլոգիաներին, այլ՝ աշխատանքի որակին, փորձին և երաշխիքներին։


AI տեխնոլոգիաների կիրառումը


AI տեխնոլոգիաների զարգացման այս փուլում կհանդիպեք նաև առաջարկներ՝ ստեղծել ինտերնետ խանութ արհեստական բանականության միջոցով։


AI-ի կիրառմամբ ծրագրավորման մեթոդները, ըստ մարդու մասնակցության և վերահսկողության աստիճանի, կարելի է բաժանել երեք պայմանական խմբի՝


  1. Ծրագրավորում AI օգնությամբ (AI-Assisted Development). Սա դասական մոտեցում է, երբ մարդը կազմում է բիզնես մոդելը, դիզայնը, ինքնուրույն գրում է կոդը, իսկ արհեստական բանականությունն օգնում է բարդ խնդիրների լուծման, թեստավորման, անվտանգության բարձրացման գործում։
  2. Կառավարվող AI ծրագրավորում (AIDD - AI-Driven Development). Այս մեթոդում մասնագետները որոշում են կառուցվածքը, ֆունկցիոնալ լուծումները։ Արհեստական բանականությունը կոդը գեներացնում է մարդու ուղղորդմամբ և շտկումներով։ Վերջում էլ նախագիծը մի քանի փուլով ենթարկվում է լիարժեք ստուգման։
  3. Վայբկոդինգ (vibe coding). Այս դեպքում մարդը նկարագրում է մտահաղացումը, իսկ արհեստական բանականությունը որոշում է նախագծի կառուցվածքը, ֆունկցիաները, գրում կոդը։ Արդյունքը հանձնվում է շահագործման առանց կոդի լիարժեք ստուգման։

Astudio թիմը 1-ին մեթոդն օգտագործում է կայքերի պատրաստման առօրյա աշխատանքում, ինչը նվազեցնում է ծրագրավորման ինքնարժեքը։ 2-րդ մեթոդը երբեմն կիրառում ենք նոր մոդուլների, փոքր բյուջե ունեցող փորձարարական ստարտափերի, բարդ հաշվիչների ստեղծման ընթացքում։


Վայբկոդինգը՝ առանց մասնագիտական վերահսկողության, լուրջ բիզնես նախագծերի համար համարում ենք վտանգավոր։ Այս մեթոդը խորհուրդ ենք տալիս կիրառել միայն սիրողական նախագծերում։
Արագ ստարտ
Միջին բարդություն
Բարդ e-commerce
Սահմանափակ տեսականու համար
Լիարժեք առևտրի համար
Մանրածախ և մեծածախ առևտուր
Տիպային Laravel CMS
Անհատական Laravel CMS
Գերհզոր CMS
Տիպային դիզայն
Հեղինակային դիզայն
Հեղինակային դիզայն
1 լեզվի աջակցություն
2 լեզվի աջակցություն
3 լեզվի աջակցություն
Ավտոմատ թարգմանություններ
Ավտոմատ թարգմանություններ
Ավտոմատ թարգմանություններ
Մոբայլ ադապտացում
Մոբայլ դիզայն +PWA
Մոբայլ դիզայն +Webview app
Երկմակարդակ կատալոգ
Եռամակարդակ կատալոգ
Անսահմանափակ խմբեր
Մինչև 1000 ապրանք
Անսահմանափակ ապրանքներ
Անսահմանափակ ապրանքներ
Մանրածախ առևտուր
Մանրածախ առևտուր
Նաև մեծածախ ֆունկցիոնալ
Անհատական զեղչեր
Անհատական զեղչեր
Կուտակային համակարգ
Առաքումների հաշվիչ
Առաքումների հաշվիչ
Առաքման API
ՀԾ / 1C ինտեգրացիա
ՀԾ / 1C ինտեգրացիա
ՀԾ / 1C ինտեգրացիա
Թարմացումների ավտոմատացում
Թարմացումների ավտոմատացում
Թարմացումների ավտոմատացում
CRM ինտեգրում
CRM ինտեգրում
Սեփական e-CRM
SEO օպտիմալացում
SEO առաջխաղացում
SEO, AIO ծառայություններ
AI կոնսուլտանտի ինտեգրում
AI կոնսուլտանտի ինտեգրում
AI կոնսուլտանտի ինտեգրում
2,900,000 AMD
Astudio It
4,900,000 AMD
Astudio It
9,900,000 AMD
Astudio It

Պատվիրեք օնլայն խանութի ստեղծում զրոյից

Պատրաստման ժամկետը՝ 60-180 օր

Գինը՝ 2,900,000–9,900,000 AMD

Պատվիրեք օնլայն խանութի ստեղծում զրոյից։ Թույլ մի տվեք ձեր բիզնեսը դարձնել փորձադաշտ։ Աշխատեք փորձառու, իրավաբանական պատասխանատվություն կրող վեբ ստուդիայի հետ։

Յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն կարող է վերլուծել, թե ինչպես է ձևավորվում խանութի ստեղծման ինքնարժեքը՝ նկատի ունենալով զբաղված մասնագետների քանակը՝

  1. Պրոյեկտ մենեջեր
  2. Վեբ-դիզայներ
  3. Ֆրոնտ Էնդ ծրագրավորող
  4. Բեք Էնդ ծրագրավորող
  5. Թեստավորող

Սա մինիմալ ցանկն է։ Ըստ պահանջարկի թիմում կարող են ընդգրվել SEO մասնագետ, կոնտենտ մենեջեր, քոփիռայթեր։ Բացի նախագծի վրա անմիջականորեն աշխատող անձնակազմից, ընկերությունների աշխատանքի գնագոյացման մեջ ընդգրկվում են նաև այլ ծախսեր, եկամտային մաս, հարկեր։

Տեխնիկապես հնարավոր է ստեղծել ինտերնետ խանութ առանց իրավաբանական անձի։ Սակայն ապրանքների վաճառքը ձեռնարկատիրական գործունեություն է, և նույնիսկ վաճառքը սոցիալական հարթակներում, պահանջում է ընկերության գրանցում։

Կարևոր է՝

  • Վաճառքի կանոնների պահպանումը
  • Բիզնեսի գրանցումը և հարկային կարգավորումը
  • Օրինական գործընթացների ապահովումը։

03.06.2026

Ինտերնետ խանութի արժեքը կախված է նախագծի բարդությունից, ֆունկցիոնալից և դիզայնից։ Գնի վրա կարող են ազդել բիզնեսի և տեխնիկական պահանջները, բեք էնդի ծրագրավորումը՝ պատրաստի CMS, թե՞ զրոյից մշակված կայք։

Կարևոր են՝

  • Խանութի ֆունկցիոնալը 
  • Վճարային և հաշվապահական ծրագրի ինտեգրումը
  • UX/UI դիզայնի բարդությունը
  • Լրացուցիչ ավտոմատացումներ։

03.06.2026

Օնլայն խանութ բացելու և վաճառք ապահովելու համար անհրաժեշտ է նախապես պլանավորել գործընթացը։

  • Ընտրեք թիրախային լսարանը
  • Մասնագետի հետ նկարագրեք խանութի ֆունկցիոնալը
  • Ընտրեք ecommerce CMS կամ այն պատվիրեք զրոյից
  • Հիմնավոր ստուգեք պատրաստի ռեսուրսը
  • Ավելացրեք ապրանքները, նկարներ և կոնտենտը
  • Կարգավորեք վճարման և առաքման համակարգերը
  • Կատարեք SEO և մարքեթինգային կարգավորումները։

06.03.2026

Վերջին թարմացումը 31.10.2026