React, React Native ծրագրավորում
Վեբ և բջջային հավելվածների ստեղծումը դարձել է յուրաքանչյուր բիզնեսի հաջողության կարևոր գործոն մերօրյա արագ զարգացող աշխարհում: Յուրաքանչյուր հաջողված նախագիծ սկսվում է տեխնոլոգիական ճիշտ որոշումից, իսկ React կամ React Native-ով լուծումները դարձել են այդ որոշման հիմքում կանգնած ամենաարդյունավետ գործիքներից։ React, React Native ծրագրավորումը պատիրատուի առաջ բացում է անսահման հնարավորություններ։
Այս ընտրությունը խնայում է ժամանակը, թույլ է տալիս օպտիմալ բաշխել աշխատանքային ռեսուրսները։ Եթե դուք որոշել եք միանգամից ստանալ և բարդ կայքի պատրաստում և նույն բազայի վրա հիմնված iOS, Adnroid հավելվածների ստեղծում, կարող եք դիմել Աստուդիո ընկերության թիմին։
Մեզ վճարում են գերազանց սպասարկման, կանխատեսելի արդյունքի, երկարաժամկետ տեխնիկական երաշխիքների համար։
Որո՞նք են Ռեաքթի առավելությունները
React-ը և React Native-ն առանձնանում են իրենց բացառիկ ճկունությամբ։ Այս տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստեղծել ցանկացած բարդության նախագիծ՝
- ինֆորմացիոն, կորպորատիվ կայքեր,
- բարձր ծանրաբեռնվածությամբ ինտերնետ խանութներ,
- օնլայն բիզնեսի համար նախատեսված ստարտափեր,
- տարաբնույթ մոբայլ հավելվածներ,
- օգտագործել CRM, ERP ծրագրերի ստեղծման ընթացքում։
React-ը բաց կոդով JavaScript գրադարան է, որը ստեղծվել է Facebook-ի (ներկայում՝ Meta) կողմից՝ օգտատերերի համար արագ, ճկուն և դինամիկ ինտերֆեյսներ ստեղծելու համար։
React-ի հիմնական առավելությունը կոմպոնենտային ճարտարապետությունն է ինչը ծրագրավորողներին թույլ է տալիս ստեղծել կրկնակի կիրառելի, հստակ կառուցվածքով և արագ աշխատող ինտերֆեյսներ։ React-ի արագությունը պայմանվորված է Virtual DOM տեխնոլոգիայի կիրառմամբ, որը թարմացնում է միայն անհրաժեշտ տարրերը՝ առանց ամբողջ էջը վերաբեռնելու։ Սա ունի իր բացասական կողմը SEO-ի տեսանկյունից, սակայն խնդիրը լուծելի է Next.js-ի կիրառմամբ։
Ի՞նչ խնդիրներ է լուծում React-ը
- Արագ և դինամիկ ինտերֆեյսների ստեղծում։ React-ը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ էջեր՝ առանց ծանր բեռնվածության կամ երկար սպասման ժամանակների։
- Վերօգտագործվող կառուցվածք։ Նույն կոմպոնենտը կարելի է օգտագործել տարբեր էջերում կամ նախագծերում՝ խնայելով զարգացողների ժամանակը։
- Կայուն և կանխատեսելի տվյալների հոսք։ Ռեաքթը ապահովում է միակողմանի տվյալների հոսք (unidirectional data flow), ինչը հեշտացնում է ծրագրի վիճակի կառավարումը։
- Հեշտ ինտեգրում այլ տեխնոլոգիաների հետ։ React-ը համատեղելի է ծրագրավորման բազմաթիվ լեզուների, գրադարանների և գործիքների հետ՝ օրինակ Redux, Next.js, Axios և այլն։
- Խոշոր համայնք և աջակցություն։ Քանի որ React-ը լայնորեն օգտագործվում է աշխարհում, կա մեծ համայնք, բաց կոդով լուծումներ և հազարավոր ուսուցողական ռեսուրսներ։
Որո՞նք են React Native-ի առավելությունները
React Native-ը բաց կոդով ֆրեյմորք է հիմնված է React-ի վրա։ Այն թույլ է տալիս նույն կոդային բազայով ստեղծել վեբ-կայքեր և Android, iOS բջջային հավելվածներ՝ առանց յուրաքանչյուր օպերացիոն համակարգի համար առանձին ծրագրավորման։ Այն թույլ է տալիս նույն կոդային բազայով ստեղծել բջջային հավելվածներ Android և iOS հարթակների համար՝ առանց յուրաքանչյուր օպերացիոն համակարգի համար առանձին բարդ ծրագրավորման (հիբրիդային հավելվածներ)։
- Արագություն․ React Native-ն օգտագործում է React-ի կոմպոնենտային ճարտարապետությունը, ինչը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ և բարձր արագությամբ հավելվածներ։
- Անվտանգ և պահվող տվյալների հոսք։ React Native-ն ապահովում է կանխատեսելի տվյալների հոսք և հեշտ կառավարելի վիճակ (state management)։
- Հեշտ ինտեգրում այլ գրադարանների հետ։ Համատեղելի է բազմաթիվ կողմնակի գրադարանների և գործիքների հետ, ինչպիսիք են Redux, Axios, Firebase։
- Հասանելի ինֆորմացիա և փաստաթղթեր ջունիորների համար։ React Native-ն աշխարհում օգտագործվում է լայնորեն, ունի մեծ համայնք, բաց կոդով լուծումներ և բազմազան ուսուցողական ռեսուրսներ։
Պատվիրել React, React Native ծրագրավորում
Աշխ ժամը սկսած 12,000֏
Աստուդիո ընկերությունն առաջարկում է բարդ կայքերի, պորտալների, Android կամ iOS բջջային հավելվածների ստեղծման արդյունավետ և ժամանակակից լուծումներ՝ հիմնված Ռեաքթ, Ռեաքթ Նեյթիվ տեխնոլոգիայի վրա։ Մեր փորձառու թիմը կիրառում է այս տեխնոլոգիաները՝ ապահովելով բարձր արդյունավետություն և միասնական կոդային բազա՝ տարբեր օպերացիոն համակարգերի համար։
Աշխատելով Աստուդիո ընկերության թիմի հետ դուք ստանում եք՝
- Արագ զարգացում և շուկա դուրս գալու կարճ ժամկետներ;
- Բարձր կատարողականությամբ ինտուիտիվ հասկանալի հավելվածներ;
- Ճկուն և մասշտաբվող լուծումներ բիզնեսի համար;
- Փորձված տեխնոլոգիաներ, որոնք օգտագործում են Facebook, Instagram, Airbnb և այլ հսկաները։