IT ծառայություններ

SEO առաջխաղացում

SEO marketing services in Armenia

Կայքերի SEO առաջխաղացում, բանալի բառերով կայքի դիրքերի բարելավում Google որոնողական համակարգում և AI պատասխաններում Astudio ընկերության կողմից։ Հայաստանում մենք աշխատում ենք 2009 թվականից և SEO ծառայությունները մատուցում ենք արդյունքի երաշխիքով։

Նախքան առաջխաղացմանն անցնելը (SEO մարքեթինգ)՝ կատարում ենք կայքի աուդիտ, տրամադրում ենք ամբողջական վերլուծություն և սխալների ուղղման խորհուրդներ:

Կայքի SEO-ն Astudio-ում սկսվում է օպտիմալացումից: Ներքին SEO օպտիմալացումն իրականացվում է որոնողական համակարգերի կողմից ինդեքսավորման բարելավման, վարկանիշի բարձրացման համար, որն առաջխաղացման առաջին կարևոր քայլն է:

SEO Services Astudio

Կայքի առաջխաղացումը բարդ գործընթաց է, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ:

Քանի որ SEO ծառայությունների արժեքը կախված է դոմենի տարիքից, վարկանիշից, որոնողական համակարգերում մրցակցության մակարդակից, դժվար է որոշել առաջխաղացման գինը առանց կոնկրետ կայքն ուսումնասիրելու: 

Եթե դուք կայքը նոր եք պատրաստել, նոր դոմենի լոկալ SEO առաջխաղացման գործընթացը միջինում  կտևի 10-12 ամիս: Գործընթացի սկզբում կազմում ենք աշխատանքների տեխնիկական առաջադրանքը, կնքում ենք պայմանագիր, համաձայն որի տրամադրում ենք արդյունքի երաշխիք:

Առաջխաղացում բանալի բառերով Astudio-ում

Կայքի առաջխաղացումը պետք է կատարել միջինում 40-120 բանալի բառերով: Բառերի վարկանիշը գնահատվում է ցածր, միջին և բարձր հաճախականությամբ, ինչը ցույց է տալիս դրանցով փնտրման համակարգերում որոնումների հաճախականությունը և մրցակցության աստիճանը: 

Հաճախորդները միշտ ձգտում են կայքի առաջխաղացումն իրականացնել բարձր հաճախականություն ունեցող բանալի բառերով: Սակայն փորձը ցույց է տալիս՝ մոտիվացված այցելուները ավելի հաճախ գնորդի են վերածվում ցածր հաճախականությամբ հարցումներով կայքը գտնելու արդյունքում: 

Բարձր հաճախականությամբ հարցումներով անցումից հետո առևտրի քանակը 0.1-1 տոկոս է: Ցածր հաճախականությամբ բառերով այցելուները 20-40 տոկոս դեպքերում դառնում են ձեր հաճախորդները:

SEO optimization Armenia

Օրինակ, դուք պատրաստում և վաճառում եք ննջասենյակի կահույք Հայաստանում։ «Կահույք» բառով Google-ում որոնում իրականացնող օգտագործողը կարող է փնտրել ինչպես ննջասենյակի կահույք, այնպես էլ (մեծամասամբ) այլ տիպի կահույք, կամ կարող է ուղղակի հետաքրքրվել նկարներով և այլն։ 

Այսինքն, այս դեպքում շատ փոքր է հավանականությունը, որ այցելուն հենց ձեր պոտենցյալ գնորդն է։ Իսկ «պատվերով ննջասենյակի կահույք» բառով որոնման և ձեր կայքը գտնելու արդյունքում վաճառքի հավանականությունը բազմապատկվում է։ 

Այսպիսով, ծախսելով ավելի մեծ գումար «կահույք» բառի առաջխաղացման վրա, դուք կստանաք ավելի փոքր արդյունք, քան փոքր բյուջեով «պատվերով ննջասենյակի կահույք» բառով ԹՈՓ-10 անցնելու դեպքում։

Միջին կորպորատիվ կայքի համար խորհուրդ ենք տալիս առաձնացնել 30-40 ցածր, 10-15 միջին և 1-5 բարձր հաճախականությամբ բանալի բառեր:

SEO Armenia
  1. Կայքի առաջխաղացման 1-ին փուլում՝ առաջին եռամսյակի ընթացքում ԹՈՓ-10-ում հայտնվում են ցածր հաճախականությամբ բառերով էջերի ավելի քան 70 տոկոսը: Հաճախորդը ստանում է առաջին արդյունքները:
  2. Կայքի առաջխաղացման 2-րդ փուլում՝ հաջորդ եռամսյակի ընթացքում, արդյունքներ են գրանցվում միջին հաճախականությամբ հարցումներով:
  3. SEO առաջխաղացման 3-րդ փուլում, որը տևում է 4-6 ամիս, որոնողական համակարգերի (Google, Yandex) առաջին տասնյակում հայտնվում են բարձր հաճախականությամբ բանալի բառերով էջերը:

Լոկալ SEO ծառայության արդյունքը

Արդյունքի հասնելու համար առաջխաղացման (SEO ծառայություն) գործընթացում պետք է հաշվի առնել տասնյակ հարակից գործոններ՝

  • Առաջխաղացման շուկան, երկիրը, քաղաքը
  • Մրցակցության աստիճանը
  • Կայքի դոմենի տարիքը և վարկանիշը
  • Կոնտենտի թարմացման հաճախականությունը
  • Կայքում տեղադրվող տեքստերի ունիկալությունը
  • Կայքի որակը (օրինակ, մեծամասամբ չի ստացվում ԹՈՓ բարձրացնել WordPress, Joomla CMS-ների վրա պատրաստած կայքերը)։

Պատվիրել SEO ծառայություն

Պայմանագրի ժամկետը՝ 6-12 ամիս

Ամսական 200,000֏

Ի՞նչ SEO ծառայություններ է ներառում կայքի առաջխաղացումը՝

  1. Կայքի աուդիտ, սեմանտիկ միջուկի կազմում,
  2. Կայքի կառուցվածքի օպտիմալացում,
  3. HTML, CSS կոդի օպտիմալացում,
  4. Մետա տեգերի հետ աշխատանք,
  5. Կոնտենտի վերլուծություն և օպտիմալացում,
  6. Արագագործության բարձրացում,
  7. Ֆունկցիոնալ սխալների ուղղում,
  8. Օգտագործման հարմարավետության բարձրացում,
  9. Անալիտիկ տվյալների վերլուծություն,
  10. Դեպի կայք հղումների որակի և քանակի մեծացում,
  11. Տեխնիկական մի շարք աշխատանքներ,
  12. Կոնտենտի և տեքստային մի շարք աշխատանքներ,
  13. Բանալի բառերով առաջխաղացում։

Լրացրեք ձեր տվյալները, առաջխաղացման ենթակա կայքի հասցեն, ուղարկեք հայտը և ստացել նախնական աուդիտը՝ անվճար։

Google-ում լավ դիրքեր զբաղեցնելու համար ձեր դոմենը պետք է ունենա տարիք և վստահություն։ 

Դրա համար ապահովեք մի քանի պայման՝

  • Ստեղծեք որակյալ կայք, որակյալ կոդով
  • Մի մոռացեք մոբայլ ադապտացման մասին
  • Ապահովեք արագագործութունը
  • Տեղադրեք միայն ունիկալ և օգտագար կոնտենտ
  • Կատարեք ներքին օպտիմալացում
  • Ստացեք հետադարձ հղումներ հեղինակավոր աղբյուրներից

18.02.2026

SEO-ն պատասխանատու է Google և այլ որոնողական համակարգերում որոնման արդյունքների նկատելի տեղերում հայտնվելու համար։

SEO-ի հիմանական ուղղություններն են՝

  • On site – կայքի ներքին, հատկապես՝ կոնտենտի օպտիմալացում։
  • Off site – արտաքին օպտիմալացում՝ ուղղված դոմենի հեղինակության բարձրացմանը։
  • Technical SEO – կոդի տեխնիկական օպտիմալացում և արագագործության բարձրացում։

18.02.2026

AIO առաջխաղացման նպատակն է ձեր կայքը AI համար դարձնել պատասխանների աղբյուր։ Դա իրենից ենթադրում է «AI-first» մոտեցում․ կայքը կառուցվում է ոչ միայն մարդկանց, այլ նաև AI-ի ընկալման տրամաբանությամբ։

AIO-ն ներառում է՝

  • SEO
  • GEO
  • AEO

Թվարկվածները AI օպտիմալացման տեսակներ են, որոնց վերջնանպատակն է ստանալ տրաֆիկ և բրենդի առաջխաղացում։

28.02.2026

Վերջին թարմացումը 23-04-2026