AI օպտիմալացում (AEO, AIO, GEO)
Որոնողական համակարգերը, որպես ինֆորմացիան հավաքող և փոխանցող ունիվերսալ միջավայր, աստիճանաբար զիջում են իրենց դիքերը արհեստական բանականությանը կամ ինտեգրվում են ai համակարգերի հետ։
Դասական SEO-ն, որը դեռևս աշխատում է բանալի բառերի, կայքերի տեխնիկական օպտիմալացման և հեղինակավոր հետադարձ հղումների շնորհիվ, դադարում է լինել կայքի օպտիմալացման և բիզնեսի որոնողական առաջխաղացման միակ միջոցը։
2025-ի տվյալներով կայքերը, որոնք կիրառում են Ai օպտիմալացման և առաջխաղացման գործիքներ, միջինում արձանագրում են մինչև 30% կոնվերսիայի աճ։ Իսկ առանց LLMO/GEO-ի կորցնում են 40-70% օրգանիկ տրաֆիկ։
Astudio ընկերությունը, հետևելով ոլորտի զարգացմանը և շուկայի կարիքներին, արդեն կազմակերպել է սեփական կադրերի վերապատրաստումը AI օպտիմալացման (AEO, AIO, GEO) ուղղությամբ։ Ունենք օգտակար գիտելիքներ և հետաքրքիր փորձ առաջխաղացման հետևյալ ուղղություններով՝
- SEO — Google-ի համար SEO օպտիմալացումը պահանջված կլինի երկար ժամանակ։
- AEO — կայքը պատրաստում է ուղիղ պատասխաններում հայտնվելու համար։
- AIO — օպտիմալացում AI-որոնումների արդյունքների համար։
- GEO — օպտիմալացում գեներատիվ պատասխանների համար։
- LLMO — օպտիմալացում LLM-մոդելների համար։
Astudio-ն առաջակում է AIO, GEO, AEO, LLMO օպտիմալացման նոր ծառայություններ, որոնք կարող են ձեր բիզնեսի առջև բացել հետաքրքրված այցելուներ ստանալու նոր գործիքակազմ։ Կոմերցիոն հարցումներով առաջխաղացման սեգմենտում արդեն ունենք հաջողված քեյսեր։
Ի՞նչ է AEO-ն (Answer Engine Optimization)
Եթե դուք ցանկանում եք, որ ձեր կայքը տրամադրի կոմերցիոն հարցումների պատասխանը, դառնա ոչ կոմերցիոն պատասխանների ուղիղ աղբյուր՝ կիրառեք AEO:
SEO-ն ասում է՝ «դարձիր վստահելի, բարձրացիր առաջին էջ», AEO-ն ասում է՝ «դարձիր վստահելի, հայտնվի ai պատասխաններում»։
AEO-ն օպտիմիզացնում է կոնտենտը, որպեսզի այն․
- հայտնվի Featured Snippet-ներում
- օգտագործվի ChatGPT / Gemini պատասխաններում
- մեջբերվի Ai-ների աուդիո պատասխաններում։
Դրական արդյունքի համար կայքում կոնտենտը պետք է կառուցվի ելնելով իրական հարցերից։ Պատասխանները պետք է լինեն կարճ, ստուգված և հավաստի։ Կոդի օպտիմալացման մասով պետք է տանել համապատասխան աշխատանք։
Ի՞նչ է GEO-ն (Generative Engine Optimization)
GEO-ն (Generative Engine Optimization) բովանդակության օպտիմալացումն է, Ai-ների կողմից գեներացվող պատասխանների աղբյուր դառնալու համար։ Եթե AEO-ն ասում է՝ «հայտնվիր ai պատասխանում», GEO-ն ասում է՝ «ամփոփիր ամբողջ թեման այնպես, որ դառնաս ai պատասխանների սկզբնաղբյուրը»։
GEO-ն օպտիմիզացնում է կոնտենտը, որպեսզի այն․
- օգտագործվի ChatGPT, Gemini, Claude, Perplexity-ի նման համակարգերի կողմից
դառնա պատմողական, կոնտեքստային պատասխանների աղբյուր - օգնի AI-ին կառուցել ամբողջական միտք, ոչ թե վերցնել մեկ նախադասություն։
Ի՞նչ է LLMO-ն (Large Language Model Optimization)
LLMO-ն իրենից ենթադրում է կոնտենտի ստեղծում և կառուցում ոչ միայն մարդկանց, այլ նաև արհեստական բանականության համար։ Ի տարբերություն SEO-ի, LLMO-ն չի բարելավում ձեր դիրքը որոնողական համակարգերում, այն օգնում է ձեր կայքի տրամադրած կոնտենտը հասցնել արհեստական բանականությանը։
Այսինքն LLMO-ն հուշում է՝ ինչպես կազմակերպել կոնտենտի կառուցվածքը, կոդում մատուցման ձևը, որպեսզի ai լեզվամտածողության մոդելները կարողանան այն հասկանալ: Մոդելները, հասկանալով, ամփոփելով մատուցված ինֆորմացիան, կրկին այն օգտագործում են ապագա պատասխաններում։
Տեսականորեն, դուք կարող եք հայտնվել որոնողական համակարգերում առանց LLMO-ի, սակայն առանց դրա ձեր կայքը երբեք չի դառնա ինֆորմացիայի սկզբնաղբյուր։
Ի՞նչ է AIO-ն (Artificial Intelligence Optimization)
AIO-ը բովանդակության, կայքի և բրենդի համապարփակ օպտիմալացումն է, որի նպատակն է դարձնել կայքը AI համակարգերի համար վստահելի, ընտրելի և մեջբերվող աղբյուր։
Այստեղ միայն կայքի ինֆորմացիայի օպտիմալացումը բավարար չէ։ Ai մեդելներին անհրաժեշտ են ինֆորմացիայի այլ աղբյուրներ, որոնք կմատուցեն համարժեք ինֆորմացիա և կդառնան ստացված գիտելիքի հաստատման աղբյուր։
Սա ռազմավարության այն տեսակն է, որով կայքը օպտիմալացվում է ոչ միայն որոնողական համակարգերի համար, այլ նաև արհեստական բանականության մտածողության համար։
Ռազմավարությունը ներառում է օպտիմալացման միանգամից մի քանի տեսակ՝ SEO, AEO, GEO, LLMO։ AIO-ի ամենակարևոր հաղորդագրությունն է «AI-first»․ այսինք ամբողջական ռազմավարությունը կառուցվում է առաջնահերթությունը տալով արհեստական բանականությանը։
AIO-ն աշխատում է, որպեսզի կոնտենտը․
- հայտնվի AI պատասխաններում
- օգտագործվի որպես վստահելի աղբյուր
- կառուցի թեմատիկ հեղինակություն
- չկորչի AI-ով գեներացված ինֆորմացիոն աղմուկի մեջ։
Բարձրացնել տեսանելիությունը AI որոնումներում
Պայմանագրի տևողությունը՝ 8-12 ամիս
Ամսական սկսած 200,000֏
Եթե նախկինում կայքը պարզապես ինֆորմացիոն հարթակ էր թվային միջավայրում, այնուհետև՝ Google-ից, Yandex-ից այցելություններ ստանալու միջոց, ապա հիմա այն լավագույն գործիքն է արհեստական բանականության պատասխանների աղբյուր դառնալու համար։
Այսինքն, կոմերցիոն ուղղությամբ AI առաջխաղացումը հնարավոր է, եթե դուք ունեք գործող կայք։
Astudio թիմը պատրաստ է ոչ միայն ստեղծել գրագետ վեբ սայթ, այն լցնել օգտակար ինֆորմացիայով և կատարել ընթացիկ սպասարկում, այլև կարող ենք զբաղվել Ai օպտիմիզացիայով՝ ձեր բիզնեսը դաձնելով ճանաչելի արհեստական բանականության տարբեր մոդելների համար։
Այս ուղղությամբ դրական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է կատարել համալիր աշխատանք, չվախենալ փորձարկումներից, ունենալ համբերություն։
Ճիշտ աշխատանքի պարագայում առաջին արդյունքները նկատելի են դառնում 3-4 ամսից, իսկ աշխատանքների ամբողջ փուլը կարող է տևել 8-12 ամիս։