Վեբ ծառայություններ

Մարկետփլեյսի ստեղծում

Մերկետփլեյսի ստեղծումը վեբ ծրագրավորման շուկայում համարվում է մասնագիտական պրոֆեսիոնալիզմի վերին էշելոնին հարիր աշխատանք։ Նման առևտրային հարթակները ենթադրում են ոչ միայն ծրագրավորման կոնկրետ լեզվի լավ իմացություն, այլև պարտադրում են ծանոթ լինել շուկային, խոշոր պորտալների աշխատանքին, դրանց հաջողություններին, թույլ և ուժեղ կողմերին, ունենալ տարիներով միասին աշխատած թիմ և ոլորտի նրբություններին տիրապետող պրոյեկտ մենեջեր, ով սկսել և հանձնել է նմանատիպ նախագծեր, կատարել է անխուսափելի սխալներ և սովորել դրանց վրա։ Եթե դուք կարևորություն չտաք ձեր մարքեթփլեյսի ստեղծման վրա աշխատող անձնակազմի փորձին, անխուսափելիորեն դառնալու եք փորձադաշտ։

Մարկետփլեյսի պատրաստման արժեքն առաջինն է, որ հետաքրքրում է պոտենցյալ պատվիրատուին։ Սակայն «ի՞նչ արժի մարքեթփլեյսի ստեղծումը» հարցի օբյեկտիվ պատասխանը հասկանալու համար դուք պետք է պատկերացում կազմեք նման ծավալուն աշխատանքի նկատմամբ առաջադրվելիք պահանջների մասին։ 

  1. Անհարժեշտ է կողմնորոշվել փորձառու թիմի ընտրության հարցում;
  2. Ուսումնասիրել ընտրված վեբ-ստուդիաները նմանատիպ աշխատանքները, դրանց լավ և վատ կողմերը;
  3. Թիմի հետ համատեղ պետք է որոշել մարկետփլեյսի տեսակը և հիմնական ֆունկցիաները;
  4. Որոշել ծրագրավորման լեզուները, տեխնոլոգիաները, տեխնիկական մինիմալ պահանջները;
  5. Պետք է կազմել տեխնիկական նակարգիրը և աշխատանքը բաժանել փուլերի;
  6. Այսքանից հետո միայն կարելի է կատարել նախագծի ստեղծման ծախսի հաշվարկը՝ հիմնված մասնագետ-աշխատաժամ-արժեք ոսկյա միջինի վրա;
  7. Բյուջեի պլանավորումից հետո կազմել փոխադարձ շահերը հաշվի առնող և իրավաբանական երաշխիքներ տվող պայմանագիր։

Ո՞ւմ վստահել առևտրային հարթակի ստեղծումը

Այստեղ խնայել չի կարելի։ Դուք կարող եք փոքր բնակարանի նորոգումը հանձնարարել առանց փորձի, բայց վստահելի կատարողի՝ հետևելով և միջամտելով ողջ պրոցեսին և ստանալ դրական արդյունք։ Սակայն դուք չեք կարող բարձրահարկ շենքի կառուցումը վստահել առանց ճարտարապետական գիտելիքների, կառուցապատման համապատասխան փորձ չունեցող և շինարարական ռեսուրսների, տեխնիկայի, անձնակազմի չտիրապետող ընկերության։
Աստուդիո ընկերության անձնակազմն առևտրային հարթակների պատրաստման ոլորտում ունի տարիների փորձ։ Մենք զրոյից ստեղծել և հանձնել ենք 9 նմանատիպ հարթակ, որոնցից առաջինը 2014 թվականին, վերջինը ներկայում ստեղծման փուլում է։ Կուտակել ենք մեծ փորձ ոչ միայն ծրագրավորման աշխատանքների կազմակերպման, այլև բիզնես պրոցեսների նախագծման, պլանավորման, ստարտափի աշխատանքի ուղեկցման, հաճախորդների տեխնիկական սպասարկման ուղղություններով։

Ձեր նախագծի հենց առաջին գործնական քննարկման ընթացքում դուք կհամոզվեք, որ մենք տիրապետում ենք նման հարթակների բիզնեսի կազմակերպման նրբություններին, թաքնված խութերին, խանութների հետ աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման, տվյալների մշակման, փոխադարձ ֆինանսական հաշվարկների, անվտանգության ապահովման առանձնահատկություններին։ Մենք կօգնենք ձեզ՝

  • Ընտրել մարկետփլեյսի բիզնես մոդելը՝ ներկայացնելով յուրաքանչյուրի ուժեղ և թույլ կողմերը;
  • Մշակել հանրությանը բիզնեսի մատուցման և կառավարման ռազմավարությունը;
  • Կարգավորել ապրանք վաճառող կողմերի հետ գործընթացների ավտոմատացումը;
  • Բիզնես մոդելի հիման վրա կազմել լիարժեք տեխնիկական նկարագիրը և փաստաթղթերը;
  • Ստեղծել կայքի, վաճառողների, գնորդների անձնական կաբինետների բոլոր էջերի դիզայնը (ui/ux);
  • Ծրագրավորման աշխատանքները բաժանել հասկանալի և վերահսկելի փուլերի՝ նախագծի ֆունկցիաներն ակտիվացնելով փուլ առ փուլ;
  • Պլանավորել ոչ միայն հարթակի ստեղծման, այլև առաջխաղացման և սպասարկման ծախսերը;
  • Նվազագույնի հասցնել մարդկային գործոնը և խնայել աշխատակազմի ժամանակը։

Ի՞նչ արժի մարքեթփլեյսի պատրաստումը

Որպեսզի կարողանաք հաշվել, թե ինչ արժի մարքեթփլեյսի պատրաստումը Հայաստանում, պետք է բիզնեսին անհրաժեշտ ֆինանսական ներդրումը բաժանել տրամաբանական մասերի՝

  1. Նախապատրաստական աշխատանքներ;
  2. Մարկետփլեյսի պատրաստման (ծրագրավորման) աշխատանքներ;
  3. Ընթացիկ տեխնիկական սպասարկման ծախսեր;
  4. SEO, SMM առաջխաղացման և գովազդային բյուջե;
  5. Բինզես պրոցեսները սպասարկող անձնակազմ;
  6. Լոգիստիկա և առաքումներ;
  7. Գործընկեր-խանութների ներգրավում և փոխադարձ հաշվարկներ։

Քանի որ պոտենցյալ պատվիրատուների զանգերն առաջին հերթին առնչվում են թվարկված 2-րդ կետին, մենք կխնայենք ձեր ժամանակը։ Մարկետփլեյսի ստեղծման գինն Աստուդիո ընկերությունում սկսում է 10 մլն դրամից։ Արժեքը, կախված տեխնիկական պահանջներից, բիզնես մոդելից և ընտրված ֆունկցիաներից, կարող է աճել մինչև 20 անգամ։ Եվ սա միայն զրոյից ծրագրավորման և կայքի ակտիվացման գինն է՝ առանց ընթացիկ սպասարկման, առաջխաղացման, գովազդային բյուջեների։

Մարկետփլեյսի ստեղծում

Ինչպե՞ս պատվիրել մարքեթփլեյս

Սկսած 20,000,000֏

Մարքեթփլեյս պատվիրելու համար կարող եք լրացնել և ուղարկել հայտը։ Միասին կքննարկենք նախագիծը, բիզնես մոդելը, ինչի հիման վրա կներկայացնենք նախնական գնառաջարկը։ Հրապարակված նախնական գինը ներառում է զրոյից մինչև լիարժեք աշխատանք առևտրային հարթակի ստեղծման բոլոր աշխատանքները, որոնք վճարման հետ միասին կարող ենք բաժանել փուլերի։

  • Բրենդինգ և հեղինակային վեբ-դիզայն;
  • Տեխնիկական նկարագրի կազմում;
  • Ֆրոնտ էնդ և բեք էնդ ծրագրավորում;
  • Հոսթինգի կարգավորումներ;
  • Թեստավորում և ձևավորում;
  • Ներքին SEO օպտիմալացում;
  • Առաջխաղացման և մարքեթինգային աջակցություն;
  • Երաշխիքային ժամկետ՝ 5 տարի։
Rating:5
(3022)