Վեբ ծառայություններ

Ինտերնետ խանութի սպասարկում

Հատկապես վերջին տասնամյակում ինտերնետ խանութները դարձել են համաշխարհային առևտրի անբաժանելի մասը։ Դրանց ամենամեծ աճը նկատվեց 2020-2021 թթ․ COVID-19 համավարակի տարիներին, երբ սահմանափակումները սպառողներին և բիզնեսներին ստիպեցին զանգվածաբար անցնել առցանց գնումների։ 

2024-2025 թթ․ e-commerce–ի բաժինը կազմել է համաշխարհային առևտրի մոտ 20%։ 2025-2028 թթ․ օնլայն առևտրի շրջանառությունը կհասնի 22 տոկոսի, իսկ  2030 թվականին e-commerce ոլորտի տարեկան ծավալը կկազմի 116 տրիլիոն դոլար։ 

Սա նշանակում է, որ ինտերնետ խանութների զարգացումը այլևս ընտրություն չէ, այլ՝ անհրաժեշտություն յուրաքանչյուր բիզնեսի համար։ Հայաստանում ևս առցանց գնումների աճը ակնհայտ է․ հատկապես վերջին տարիներին սպառողներն ավելի շատ նախընտրում են ժամանակ խնայող ու անվտանգ օնլայն առևտրի տարբերակը։

Թեև սոցիալական մեդիան, մեսենջերները կարող են լրացնել հիմնական վաճառքի ալիքը, սակայն ինտերնետ խանութները և eCommerce հավելվածներն ամենահուսալի ու ամբողջական թվային հարթակներն են։ Դրանք ապահովում են բրենդի ամբողջական ներկայացումը, լայն ֆունկցիոնալությունը, արդյունավետ վերահսկողությունը։

Ինտերնետ խանութի հաջողությունը սկսվում է կայքի անխափան աշխատանքից, կոնտենտի հագեցվածությունից և ինֆորմացիայի լիարժեքությունից։ Տրամաբանորեն, եթե կայքն աշխատում է դանդաղ կամ անհարմար է, հաճախորդը պարզապես կլքի այն, առանց որևէ գնում կատարելու։ Այդ իսկ պատճառով ինտերնետ խանութի սպասարկումը դառնում է առաջնային գործոն յուրաքանչյուր օնլայն բիզնեսի համար։ 

Ինչպե՞ս ենք սպասարկում օնլայն խանութները

Աստուդիո ընկերությունն ինտերնետ խանութի սպասարկում ծառայությունում ներառում է ձեր ռեսուրսի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ 3 հիմանակն ուղղությունները՝

  1. Տեխնիկական ուղղություն
  2. Կոնտենտի սպասարկում
  3. Մարքեթինգ և SEO առաջխաղացում։
  • Խանութի տեխնիկական սպասարկում

Խանութի տեխնիկական սպասարկումը ներառում է կայքի պատշաճ աշխատանքի ապահովմանն ուղղված ցանկացած կոդային աշխատանք՝ բագերի ուղղում, արագության բարձրացում, ծրագրային թարմացումներ, CMS-ի և մոդուլների հետ աշխատանք, ֆունկցիոնալ գործիքների ծրագրավորում և բարելավումներ։ 

Ինտերնետ խանութների տեխնիկական սպասարկման շրջանակում նաև կատարում են ցանկցած բարդության ինտեգրացիաներ՝ Հայկական ծրագրերին, 1C-ին, ERP ծրագրարի, CRM համակարգերի՝ հաճախորդների բազաները կառավարելու համար։

  • Դիզայնի բարելավում

Բացի կայքի արագությունից և անվտանգությունից, վճռորոշ դեր ունի նաև օգտատիրոջ փորձառությունը (UX/UI)։ Պարզ նավիգացիան, հարմար որոնումը, ապրանքների ֆիլտրերը և բջջային սարքերին հարմարվող դիզայնը մեծացնում են հաջողված գնումների տոկոսը։ Յուրաքանչյուր վայրկյան, որ օգտատերը փնտրում է ապրանքը, կարող է որոշիչ լինել՝ կկատարի արդյոք նա գնում, թե կհեռանա կայքից։ Այս համատեքստում իրականացնում ենք մշտադիտարկումներ և դիզայնի բարելավումներ։

  • Կոնտենտի սպասարկում

Ապրանքների նկարագրությունները, լուսանկարները և գները միշտ պետք է լինեն ակտուալ։ Վատ լուսանկարների կամ սխալ նկարագրության պատճառով հաճախորդը կարող է կորցնել իր վստահությունը և ոչ միայն գնում չկատարել, այլ նաև երբեք չվերադառնալ ձեր ինտերնետ-խանութ։

Ինտերնետ խանութի սպասարկումը միայն կայքի տեխնիկական աշխատանքով չի սահմանափակվում։ Որպեսզի խանութը ոչ միայն գործի, այլև վաճառի, անհրաժեշտ է կիրառել մարքեթինգային գործիքներ և SEO առաջխաղացման հնարավորությունները։ 

Վերլուծական գործիքներից ստացած տվյալները մեզ կօգնեն հասկանալ, թե որոնք են ամենապահանջված ապրանքները, որտեղից են գալիս հիմնական հաճախորդները, որ փուլում են դադարեցնում առևտուրը, ինչպես կարելի է ճիշտ գործողություններով բարձրացնել տրաֆիկը, հետևաբար՝ վաճառքները։

Ինտերնետ խանութի սպասարկում

Պատվիրել օնլայն խանութի սպասարկում

Սկսած ամսական 100,000֏

Աստուդիո ընկերությունը 2009 թվականից զբաղվում է ինտերնետ խանութների ստեղծմամբ, սպասարկմամաբ և առաջխաղացմամբ։ Հիմնականում ծառայությունը մատուցում ենք տարեկան պայմանագրերի հիման վրա՝ ըստ անհրաժեշտության միավորելով մի քանի ուղղություն, ընթացքում փոխելով առաջնահերթությունները և շեշտադրումները։

Օրինակ, եթե ձեր ինտերնետ խանութն ունի տեխնիկական խնդիրներ, առաջնահերթ կերպով ուղղում ենք դրանք, անցնում ենք դիզայնի շտկումներին, կոնտենտի աշխատանքին, առաջխաղացմանը և այլն։ Գնառաջարկի հիմքում ծախսվող աշխատաժամանակն է, որի հանրագումարից էլ ձևավորվում է օնլայն խանութի սպասարկման տարեկան բյուջեն։ Սպասարկման շրջանակում Աստուդիո թիմը իրականացնում է՝

  1. Հոսթինգի տրամադրում, անվտանգության մոնիթորինգ
  2. Տեխնիկական, կոդային աշխատանքներ, բագերի ուղղում
  3. Դիզայնի ուղղումներ, բարելավումներ
  4. Կոնտենտի սպասարկու, նկարագորությունների ավելացում
  5. SEO օպտիմալացում և բանալի բառերով առաջխաղացում
  6. SMM ծառայություններ, որոնողական և թարգեթինգային գովազդ
  7. Հաճախորդների օնլայն և հեռախոսային աջակցություն
  8. Տրամադրում ենք մարքեթինգային համալիր ծառայություններ։
Rating:5
(4)