Webview հավելվածի ստեղծում
Webview տեխնոլոգիան ծրագրավորման կոմպոնենտ է, որը թույլ է տալիս վեբ կայքերի բովանդակությունը մատուցել հավելվածի տեսքով։ Այլ կերպ ասած՝ Webview հավելվածի ստեղծման արդյունքում վեբ-կայքի պարունակությունն ինտեգրվում է մոբայլ հավելվածի ֆայլում՝ հնարավորություն տալով օգտատերերին ներբեռնել ֆայլը և օգտվել կայքի մոբայլ տարբերակից հավելվածի սահմաններում։
Վեբվյուն մոբայլ հավելվածների ստեղծման ֆունդամենտալ բաղադրիչներից է, որը տալիս է բազում առավելություններ ափի մշակման, ինչպես նաև օգտագործման ընթացքում։ Այն ապահովում է հարմարավետություն և բարձրացնում է ռեսուրսի ֆունկցիոնալությունը։ Տեխնոլոգիան հատկապես արժեքավոր է հիբրիդային ափերի ստեղծման համար, քանի որ ապահովում է կոնտենտի դինամիկությունը, բովանդակության, կոնտենտի ավտոմատ սինխրոնացումը և թարմացումները։ Web view-ի օգտագործումն արագացնում և հեշտացնում է մոբայլ հավելվածների մշակման գործընթացը՝ խնայելով ռեսուրսներ և ժամանակ։
Ինչպե՞ս է աշխատում վեբվյուն
Վեբվյուն կայքի մոբայլ տարբերակն է՝ «փաթեթավորված» հավելվածի ֆայլի ներսում։ Այն կապում է հավելվածի կոդը վեբ կայքի կոդի հետ՝ ռենդերինգի միջոցով կրկնօրինակելով HTML, CSS, JavaScript-ի վիզուալ հատվածները և սայթի բովանդակությունը։ Այսպիսով, ձեր գործող ռեսուրսի էջերի ադապտացված դիզայնը ինտեգրվում է մոբայլ հավելվածի ինտերֆեյսի հետ։ Այս տեխնոլոգիան ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ՝
- Մոբայլ հավելվածի ստեղծման արագացում և հեշտացում։ WebView-ով հավելված մշակելուց կարքի չկա այն ստեղծել զրոյից։
- Աշխատում է բոլոր պլատֆորմներում։ Կարիք չկա հավելվածը ստեղծել Android և iOS պլատֆորմների համար առանձին-առանձին։
- Սինխրոն թարմացում (update)։ Այս պարագայում նոր բովանդակությանը հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ չէ այն թարմացնել Google Play-ից կամ App Store-ից։ Օգտատերերը կարող են տեսնել և օգտվել կայքի նոր տարբերակից առաց թարմացումներ ներբեռնելու։
- Չունի ամբողջովին օֆլայն ռեժիմ: Քանի որ տեխնիկապես վեբվյուն արտացոլում է կայքի բովանդակությունը հավելվածի ներսում այն չի աշխատում առաց ինտերնետային կապի։ Սակայն վեբվյուն կարող է պահպանել քեշավորված էջերը՝ հնարավորություն տալով օգտատերերին օգտվել կոնտենտից օֆլայն ռեժումում՝ առանց ֆունկցիոնալ գործողությունների։
- Բեռնման դանդաղություն։ Քանի որ տեխնոլոգիան հիմնված է գործող կայքի վեբ տարբերակի վրա՝ ինֆորմացիայի մատուցումը ավելի երկար ժամանակ է պահանջում, ինչը ներկայի առագ ինտերնետ կապի պայմաններում գրեթե զգալի չէ։
- Ոչ կատարյալ UI/UX։ Webview-ն կրկնում է գործող կայքի մոբայլ տարբերակի դիզայնը և չի կարող ունենալ կայքից անկախ դիզայներական լուծումներ։
Ե՞րբ է արդարացված Webview հավելվածի պատրաստումը
Եթե դուք ունեք գործող կայք, ստեղծել եք ինտերնետ խանութ կամ օնլայն բիզնես, որի մոբայլ տարբերակի ադապտացիան աշխատում է անթերի, Webview տեխնոլոգիայով հավելվածի պատրաստումը կարող եք դիտարկել, որպես ափերի փորձարկման մատչելի տարբերակ կամ փորձարկում։ Դա թույլ է տալիս մինչև նատիվ լեզուներով հավելվածների պատրաստումն ուսումնասիրել շուկան, հասկանալ հաջողության նախադրյալները՝ մինիմալի հասցնելով ռիսկերը։
Աստուդիո ընկերությունն առաջարկում է Webview տեխնոլոգիայով հավելվածի ստեղծում, որը ձեզ ևս մեկ քայլով առաջ կմղի մրցակիցներից՝ թույլ տալով վեբ-կայքը հասանելի դարձնել ափի տեսքով։
Webview հավելվածի պատրաստման գինը
250,000-400,000֏
Webview տեխնոլոգիայով հավելվածի ստեղծում։ Այս տարբերակում հավելվածը, որպես գործող կայքի մոբայլ տարբերակին կրկնող միավոր, «փաթեթավորվում» է AppStore և Google Play հարթակների կողմից պահանջվող տեխնոլոգիայի մեջ, ինչը թույլ է տալիս ֆայլը տեղադրել տվյալ հարթակներում որպես app։ Արժեքը կախված է՝
- Google Play և App Store հարթակնելում բացված հաստատված կաբինետների առկայությունից;
- Գործող կայքի մոբայլ տարբերակի ադապտիվության ապահովումից և սխալների բացակայությունից։