Օնլայն աուկցիոնի պատրաստում
Պատմության մեջ հայտնի առաջին աուկցիոնները եղել են հարսնացուների հրապարակային աճուրդները Բաբելոնում։ Հին Հռոմում այս եղանակով վաճառել են ճորտերին և ռազմական գույք։ Միջին դարերում եվրապացիներն աճուրդներով մեծամասամբ վաճառել են անշարժ գույք։ 19-րդ դարում հայտնվեցին առաջին աճուրդային տները, իսկ 20-րդ դարում՝ առաջին օնլայն հարթակները, որոնք առևտրի այս ձևը հասանելի դարձրեցին ամբողջ աշխարհի համար։
2024 թվականին ինտերնետ-աուկցիոնների համաշխարհային շրջանառությունը կազմել է ավելի քանի 35 միլիարդ դոլար։ Շուկան տարեկան աճում է մոտ 5 տոկոսով։
Աուկցիոնների օնլայն գործունեությունը զարգանում է տնտեսության բազմաթիվ ճյուղերում։ Այս եղանակով իրացվում են հնաոճ իրեր, արվեստի գործեր, մեքենաներ, հազվագյուտ թանկարժեք քարեր, ադամանդներ, անշարժ գույք և նույնիսկ՝ թվային NFT թոքեններ։
Աստուդիո ընկերությունն առաջարկում է օնլայն աուկցիոնի պատրաստում, առանց պատրաստի ծրագրերի կամ շաբլոնների օգտագործման, նվազագույնը 5 տարվա տեխնիկական երաշխիքով։ Մեր թիմը զրոյից ստեղծել է կամ մասնակցել է ինտերնետ աուկցիոնների ծրագրավորման որևէ փուլի հետևյալ ուղղություններով՝
- Գյուղատնտեսական ապրանքների նախավաճառք
- Ադամանդների վաճաք՝ դասական և հոլանդական եղանակներով
- Մեքենաների դասական աճուրդ՝ ժամանակի սահմանափակումով
- Ապրանքահումքային բորսայի փակ ռեսուրս
- Նկարների և հնաոճ իրերի առևտրային հարթակ
- Բանկային համակարգի համար բազմապիսի մոդուլներ
- B2B տենդերների պորտալ՝ reverse auction ֆունկցիոնալով։
Ինչպե՞ս են աշխատում ինտերնետ աուկցիոնները
Աճուրդային էլեկտրոնային հարթակները լինում են երեք հիմնական տեսակի և ունեն բազմաթիվ ենթատեսակներ՝
- Դասական (կամ Անգլիական) աճուրդը գերակշռողն է։ Ամենահայտնի օրինակը eBay հարթակն է։ Այս դեպքում առկա է ժամանակի սահմանափակում։ Հաղթում է մինչև ժամկետի ավարտը վերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Այս տիպը կարող է ունենալ նախավաճառքի փուլ, իսկ բուն աճուրդը՝ տևել մի քանի րոպե (օրինակ՝ մեքենաների հայտնի հարթակների դեպքում)։
- Հոլանդական աճուրդը յուրաքանիչյուր քայլում ենթադրում է գնի իջեցում։ Քայլը կարող է կրկնվել և հստակ գնիջեցման չափով, և տատանվող տոկոսով։ Հաղթում է այն մասնակիցը, ով առաջինն է համաձայնում գնումը կատարել ընթացիկ քայլում։ Առևտրի այս տեսակը հաջողությամբ աշխատում է գյուղատնտեսական մթերքի վաճառքի ոլորտում, հատկապես՝ արագ փչացող մթերքի կամ տեսականու պարագայում։
- Հակառակ աուկցիոն (reverse auction) կամ տենդեր։ Գնորդը հայտարարում է ապրանքի կամ ծառայությունը գնելու ցանկության մասին, իսկ վաճառողները մրցակցում են՝ առաջարկելով ամենացածր գները։ Նման հարթակները հիմնականում աշխատում են պետական գնումների և B2B տենդերների ուղղությամբ։
- Սկանդինավյան (penny-auction, bidding fee auction) տեսակի դեպքում մասնակիցը վճարում է յուրաքանչյուր խաղադրույքի համար։ Ամեն խաղադրույք էլ ապրանքի գինը մի փոքր բարձրացնում է։ Քանի որ նման աճուրդներում ի սկզբանե ապրանքները վաճառվում են շաուկայականից էժան, աճուրդի կազմակրեպիչը եկամուտը ստանում է լոտերի մասնակիցների վճարներից։
Ինտերնետի և ծրագրավորման լայն հնարավորությունները թույլ են տալիս յուրաքանչյուր տեսակում և սցենարում ավելացնել նոր, գրավիչ մարքեթինգային գործիքներ, ֆունկցիաներ և խաղարկային տարրեր։ Ամեն ինչ կախված է բիզնեսի մոդելից, կատարվող ներդրման չափից և անձնակազմի երևակայությունից։
Դիմեք Աստուդիո ընկերության թիմին, ստացեք պրոֆեսիոնալ խորհրդատվություն և հիմնավորված գնառաջարկ։

Ի՞նչ արժի կայք աուկցիոնների ստեղծումը
Սկսած՝ 20,000,000֏
Ի՞նչ արժի կայք աուկցիոնների ստեղծումը, եթե նախատեսում եք էլեկտրոնային հարթակը ծրագրավորել զրոյից՝ ստանալով անվտանգության և անթերի աշխատանքի երաշխիքներ։
Աստուդիո ընկերության գնահաշվարկը ստանալու համար նախ անհրաժեշտ է կազմել նախագծի բիզնես մոդելը, որոշել առևտրի տեսակը, կազմել օգտագործողների ֆունկցիոնալի ցանկը։ Այս աշխատանքի մեծ մասը ապագա պատվիրատուի հետ կատարում ենք համատեղ։
Անկախ տեսակից, կան նման հարթակների նվազագույն կարիքներ և ֆունկցիաներ, որոնք հաշվի առնելով էլ առաջին շփման ընթացքում հնչեցնում ենք ելակետային գինը։ Նույն գործոնները հաշվի առնելով էլ այս էջում նշված է ծառայության նվազագույն արժեքը։ Կոմերցիոն առաջարկի հիմքում դնում ենք մարդկային ռեսուրսների վրա կատարվող ծախսը, հարակից ծախսերը, կայքի ստեղծման համար անհրաժեշտ ժամանակը և, բնականաբար, մեր եկամուտը։
Որպեսզի ապագա գործընկերոջ համար հասկանալի լինի գնագոյացման սկզբունքները, նշենք մի քանի պարտադիր աշխատանք՝ իրենց ծավալներով․
- Հեղինակային դիզայնը ստեղծում ենք զրոյից, շատ դեպքերում ծառայությունը ներառում է նաև լոգոյի և բրենդբուքի պատրաստումը։ Էկրանների յուրաքանչյուր չափի համար (օրինակ՝ 320px, 1024pc, 1440px) վեբ-դիզայնը միջինում կազմված է 50-60 ունիկալ կառուցվածքով էջից (ui/ux)։
- Ֆրոնտ էնդ ծրագրավորումը հաջորդ պատասխանատու փուլն է։ Կոդի մաքրությունից և ճիշտ կառուցվածքից մեծապես կապված է ապագա կայքի արագագործությունը, վիզուալ հատվածի ճիշտ աշխատանքը։ Ֆրոնտէնդ հատվածում 3-4 ամիս ժամանակային կտրվածքով մասնակցում է նվազագույնը երկու ծրագրավորող՝ սենյոր և միդլ մակարդակի։ Ծառայության բյուջեն նաև մեծապես կախված է ընտրված լեզուներից և տեխնոլոգիաներից։
- Բեք Էնդ ծրագրավորման հատվածն ամենաբարդն ու երկարատևն է։ Նման աշխատանքը սկսնակներին վստահելու դեպքում վերջնարդյունքը անկանխատեսելի է, քանի որ կառուցվածքային սխալները դառնալու են ճակատագրական։ CMS-ի, ադմինի և մասնակցների ֆունկցիաների ծրագրավորման ժամկետը, երկու լուրջ մասնագետի կատարմամբ, կգերացանզի 10 ամիսը։
- Ինտեգրացիաները, հաճախորդների բազաների կառավարման մոդուլները, թեստավորումն ու հայտնաբերված բագերի ուղղումները կպահանջեն ևս երկու ամիս։
Այսպիսով, հաշվարկելով անմիջականորեն ներգրավված անձնակազմի վրա ծախսվող ռեսուրսների ինքնարժեքը, նկատի ունենալով, որ ցանկացած լուրջ պորտալի պատրաստման գործին մասնակցում են նաև «չերևացող» մասնագետներ, օրինակ՝ պրոյեկտ մենեջերը կամ թեստավորողը, այս ամենին գումարելով վեբ ստուդիայի վերադիր ծախսերը, հարկերը, եկամուտը, կստանաք ձեր ստատափի արժեքը։