IT ծառայություններ

Ինտերնետ բիզնեսի ստեղծում

Web portal development

Պատվիրեք ինտերնետ բիզնեսի ստեղծում, պորտալ կայքեր ձեր ստարտափի համար Astudio ընկերությունում։ Մենք կավտոմատացնենք պրոցեսները, կառաջարկենք անհատական ֆունկցիոնալ լուծումներ և կստեղծենք ստարտափ, որով դուք ոչ միայն կհպարտանաք, այլև կապրեք։


Հնարավորության դեպքում վեբ-ստուդիաները ստեղծում են երկու տեսակի օնլայն նախագծեր՝


  1. կոմերցիոն կայքեր, որոնք ունեն միանման գործառույթներ և ապահովում են ծրագրավորողների հիմնական եկամուտը,
  2. օնլայն բիզնեսի բարդ ստարտափներ, որոնք ապահովում են մասնագիտկան աճ և բարձրացնում են ընկերության հեղինակությունը։

Որոշ պատվիրատուներ առցանց բիզնեսի ստեղծման ժամանակ նախևառաջ փորձում են ծրագրավորողների սեփական խումբը հավաքել։


Որպես կանոն նման աշխատանքային մեթոդը ֆինանսական միջոցներ է խնայում։ Սակայն այդպիսի հաջողակ օրինակները քիչ են, եթե պատվիրատուն չունի ժամանակի ընթացքում փորձված ծրագրավորողների թիմ։


Մնում է փնտրել վեբ-ստուդիա, սակայն այստեղ ևս ընտրությունը մեծ չէ։


  1. Հայաստանում ծրագրավորման մի շարք ընկերություններ աշխատում են պատրաստի CMS շաբլոններով և հրաժարվում են քննարկել ոչ ստանդարտ, զրոյից պատվերները։
  2. Ծրագրավորողների թիմով ընկերությունները, որոնք կարողանում են աշխատել գրադարաններով կամ ստեղծել սեփական MVC-ն, միշտ ծանրաբեռնված են պատվերներով։ 
  3. Ընկերությունն ընտրելիս շատ կարևոր նշանակություն ունեն պորտֆոլիոյի հաջողված օրինակները և պրոֆեսիոնալ պրոյեկտ-մենեջերի առկայությունը։

Օնլայն բիզնեսի ստեղծումը ռիսկային է ոչ միայն պատվիրատուի համար։ Ծրագրավորողը ևս աշխատանքի ընթացքում բախվում է խնդիրների՝ պատվիրատուի ֆինանսական անկայունություն, տեխնիկական փաստաթղթերի մերժում, պայմանավորվածությունների խախտում։


Astudio ընկերության թիմի համար նման նախագծերը մասնագիտական աճի աղբյուր են, և մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել ցանկացած բարդության ստարտափների ստեղծման համար՝ նույնիսկ տարաժամկետ վճարմամբ։

Ինչպե՞ս ստեղծել օնլայն բիզնես

Տեխնոլոգիաների զարգացումը և բիզնեսի՝ դեպի էլեկտրոնային կոմերցիա տրանսֆորմացիան մի շարք ձեռնարկատերերի և ներդրողների գրավում է դեպի ՏՏ ոլորտ։ Որպես կանոն՝ օնլայն բիզնեսի հարթակների 90 տոկոսն ունենում է կարճ՝ մինչև մեկ տարվա կյանք։


Պատճառները բազմաթիվ են՝


  • Ներուժի և ծախսերի ոչ ճշգրիտ հաշվարկ,
  • Գործունեության ոլորտի ընտրություն առանց հաշվարկների,
  • Մարքեթինգային վերլուծությունների բացակայություն,
  • Անհետքրքիր կամ անօգտակար ատարտափի մտահաղացում,
  • Անորակ հարթակների ստեղծում։

Ներդրողների համար վերջին կետն ամենատհաճն է, քանի որ այն խլում է ոչ միայն ժամանակն ու ֆինանսները, այլև սպանում է նախաձեռնությունը։ 


Որակյալ ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է հենց սկզբից ճիշտ կազմել տեխնիկական առաջադրանքը, քննարկել աշխատանքի բոլոր նրբությունները, ստանալ որակի պայմանագրային երաշխիք և արդյունքի ստուգման համար ներգրավել անկախ խորհրդատուի։


Ինչպիսի՞ ստարտափեր ենք ստեղծում


  • Առևտրային հարթակներ և մարկետփլեյսեր,
  • AI տեխնոլոգիաների վրա հիմնված SaaS նախագծեր,
  • Օնլայն խորհրդատվությունների պորտալ,
  • Առցանց աճուրդի հարթակներ,
  • ՄԼՄ և ռեֆերալ ծրագրեր,
  • Տոմսերի և զեղչային կտրոնների վաճառքի հարթակներ,
  • Հայտարարությունների հարթակներ,
  • Օնլայն ուսուցման պորտալներ,
  • Տուրիստական պորտալներ,
  • Լրատվական կայքեր և ինֆորմացիոն պորտալներ։
Պատվիրելով օնլայն պորտալ Astudio ընկերությունում՝ դուք ոչ միայն ստանում եք որակի երաշխիքներ, այլև ձեռք եք բերում գործընկերոջ, ով ապրում է ձեր բիզնեսով և անում է ամեն ինչ առավելագույն արդյունքի համար։


Մենք տրամադրում ենք շուկայի մարքեթինգային վերլուծություն, խորհրդատվություն, աշխատանքներն ավարտելուց հետո աջակցություն 5 տարվա ընթացքում։

Պատվիրեք ստարտափի ստեղծում

Կատարման ժամկետը՝ 4-7 ամիս

Գինը՝ սկսած 8,000,000 AMD

Օնլայն բիզնեսի համար ստեղծում ենք ցանկացած բարդության պորտալներ։ Մեր երևակայությունն ու հնարավորությունները սահմանափակվում են միայն ձեր բյուջեով։


Որոշե՞լ եք քայլել ժամանակին համընթաց և պատվիրել ձեր ստարտափը։ Ուղարկեք հայտը, ստացեք լիարժեք խորհրդատվություն։

Գինը ներառում է՝

  1. Տեխնիկական առաջադրանքի ստեղծում
  2. Էջերի մակետների կազմում
  3. Հեղինակային լոգո և բրենդբուք
  4. CMS-ի ծրագրավորում զրոյից
  5. Ներքին SEO օպտիմալացում
  6. Տեխնիկական աջակցություն
  7. Որակի երաշխիք՝ 5 տարի։

Արտասահմանում վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է բազմաֆունկցիոնալ և վստահելի e-commerce կայք, որը կապահովի վաճառք՝ տարբեր երկրներից օգտատերերի համար։

Կայքում կարևոր է ունենալ՝

  • Ապրանքների կատալոգ՝ նկարներով և նկարագրությամբ
  • Բազմարժույթ վճարային համակարգ
  • Առաքման և լոգիստիկ լուծումներ
  • Պատվեր ձևակերպելու պարզ գործընթաց
  • Վճարման անվտանգ համակարգերի ինտեգրացիաներ։

14.05.2026

Բջջային հավելվածները կարող են դառնալ կայուն եկամտի աղբյուր բիզնեսի համար, եթե օգտակար են կամ ունեն մեծ տրաֆիկ։

Հավելվածը շահույթ կարող է բերել տարբեր ուղիներով՝ կախված հավելվածի տեսակից, օգտագործողի և շուկայի պահանջներից:

  • Առցանց գնումներ և վճարումներ
  • Գովազդ
  • Պրեմիում ֆունկցիաներ կամ բաժանորդագրություններ
  • In-app լիցենզավորման մոդել
  • Փորձարկում այլ բիզնես մոդելների համար։

30.03.2026

Ճիշտ պլանավորումը և հետևողական աշխատանքը օնլայն բիզնեսի հիմքերն են։ 

Սկսելու համար հարկավոր է՝

  1. Ընտրել ոլորտը և մոնետիզացիայի աղբյուրները
  2. Ստեղծել բիզնես պլան և կազմել բիզնես մոդելը
  3. Կայքը կամ հավելվածը պատվիրելուց առաջ կազմեք դրա ֆունցիոնալ նկարագրությունը
  4. Ուսումնասիրեք արտասահմանյան փորձը և հարթակները
  5. Ուշադիր պլանավորեք ծախսերը՝ չանտեսելով մարքեթինգի վրա ներդրվելիք բյուջեն։

06.03.2026

Ինտերնետ խանութը կարելի է հավաքել պատրաստի CMS-ով կամ զրոյից ծրագրավորած ադմին համակարգով։ Առաջին տարբերակը հեշտ է և էժան, երկրորդը՝ ապահով և երկարաժամկետ։

Ինտերնետ խանութի CMS-ը պետք է համապատասխան լինի բիզնեսին, այլ ոչ թե բիզնես պրոցեսները համապատասխանացվեն կայքի հնարավորություններին։ Կարևոր պահանջներն են՝

  • ԲազմաՖունկցիոնալ
  • Արագ և անվտանգ
  • Մասշտաբավորվող։

15.03.2026

Վերջին թարմացումը 04.11.2026