Տուրիստական կայքերի և ծրագրերի ստեղծում
Տուրիստական բիզնեսի համար it պրոդուկտներն այսօր բազմազան են: Դրանք լուծում են գրեթե բոլոր ուղղություններով աշխատանքի ավտոմատացման խնդիրները։ Ոլորտի մասնակիցների համար ընտրությունը մեծ է՝ պատրաստի կայքերի շաբլոններից մինչև անհատական պատվերով տուրերի կառավարման ծրագրեր, բարդ api ինտեգրացիաներ։ Աստուդիո ընկերությունն առաջարկում է տուրիստական կայքերի և ծրագրերի ստեղծում զրոյից։ Ի՞նչ է սա նշանակում։
Մենք չենք օգտագործում սայթերի պատրաստի շաբլոններ, անհայտ կամ հայտնի ընկերությունների լիցենզիաներով տրամադրվող ծրագրեր։ Աստուդիո ընկերությունում դրանք պատրաստում ենք հաճախորդի կոնկրետ բիզնես մոդելին համապատասխան։ Արդյունքում, պատվիրատուն ստանում է պայմանագրային երաշխիքներ, ձերբազատվում է լիցենզիաների երկարացման վճարներից, տիրապետում է պատրաստված ռեսուրսների տնօրինման բոլոր իրավունքներին։
- Մինչ աշխատանքները սկսելը քննարկում ենք գործունեության ուղղությունները և լուծելիք խնդիրները;
- Կազմում ենք նախագծի տեխնիկական առաջադրանքը, քննարկում և համաձայնեցնում ենք այն;
- Պատրաստում ենք վեբ-դիզայնը, եթե ստեղծում ենք որևէ ծրագիր, ապա՝ դրա ինտերֆեյսի բոլոր էկրանների պատկերները;
- Ծրագրավորման աշխատանքները բաժանում ենք մասերի, բոլոր փուլերում պատվիրատուին հնարավորություն տալով վերահսկել ընթացքը;
- Պատրաստի պրոդուկտն ակտիվացնում ենք թեստային միջավայրում և հանձնում ստուգման;
- Տուրիստական պորտալների պարագայում անհրաժեշտ ստուգումներից հետո զբաղվում ենք ինֆորմացիայի տեղադրմամբ;
- Ակտիվացնում ենք աշխատանքը ռեալ հասցեում և իրականացնում ենք տեխնիկական վերահսկողությունը;
- Զբաղվում ենք անձնակազմի ուսուցմամբ և տրամադրում ադմինների ուղեցույցերը։
Տուրիստական պորտալի պատրաստում
Տուրիստական պորտալի պատրաստման ծառայությունը կարող է ներառել ներգնա, արտագնա ուղղություններով համապատասխան մոդուլների պատրաստում, հյուրանոցների և ավիատոմսերի վաճառքների api-ների ինտեգրում և ավտոմատացման ֆունկցիաների ծրագրավորում։ Առաջարկվող գործիքակազմը թույլ է տալիս ինչպես վաճառել սեփական փաթեթները, այնպես էլ վերավաճառել տարբեր օպերատորների առաջարկած պրոդուկտները՝ հավելավճարների կամ բոնուսների հաշվին ստանալով եկամուտ։
Ներգնա տուրերի ֆունկցիոնալ
- Ներգնա տուրեր ստեղծելու հնարավորություն ըստ տեսակների և ուղղությունների;
- Բարդ տուրեր հավաքելու հնարավորություն;
- Ինտերակտիվ քարտեզի ինտեգրացիա;
- Տուրերի ներկայացում ըստ օրերի;
- Տուրերի որոնման համակարգ;
- Հասանելի տուրերի ընտրություն օրացույցով;
- Մեծահասակների և երեխաների գների կառավարում;
- Հյուրանոցների կցում տուրերին, գների կառավարում;
- Տուրերի հասանելիության կառավարում ադմինից;
- Գիդի ծառայությունների գների կարգավորումներ ըստ լեզուների;
- Ըստ մարդկանց քանակի տանսպորտի տեղերի և գնի հաշվիչ;
- Այլ ծառայությունների արժեքների գումարում;
- Գնորդների գրանցման և գնումների ֆունկցիոնալ;
- Նախնական պատվերի համակարգ գումարի սառեցմամբ։
Արտագնա տուրերի ֆունկցիաներ
- Տուրերի ավելացում ըստ ուղղությունների և հանգստյան վայրերի;
- Ադմին համակարգում տուրերի ավելացում ըստ օրերի;
- Տուրերի որոնման համակարգ և արդյունքների ցուցադրում;
- Տուրերի էջում հյուրանոցների ընտրություն և գնի վերահաշվարկ;
- Մեծահսակաների և երեխաների քանակի ընտրություն;
- Հավելյալ ծառայությունների ընտրություն;
- Գնորդների գրանցման և գնումների ֆունկցիաներ;
- Ամրագրման համակար՝ օնլայն վճարմամբ;
- Վերադարձի ֆունկցիոնալ տուգանքների չափի կառավարմամբ։
Տուրիստական գործակալների ֆունկցիոնալ
- Տուրօպերատորների փաթեթների ստացում ինտեգրացիաների միջոցով
- Փաթեթների ցուցադրում՝ ադմինից գների կառավարմամբ
- Փոխադարձ հաշվարկների ավտոմատացում;
- Գնումների հնարավորություն՝ ադմինի հաստատմամբ։
- Api ինտեգրացիաներ (օրինակ՝ Hotelbeds համակարգի հյուրանոցների և տուրերի B2B մարկետփլեյսի ինտեգրացիա)։
Դիմելով մեզ, դուք կարող եք ստանալ լիրաժեք տուրիստական մարկետփլեյսի ստեղծում, որտեղ հնարավորություն կունենաք վաճառք և սեփական փաթեթները, և գործընկերների պրոդուկտները։ Նման մարկետփլեյսերը հնավարություն են տալիս նաև երրորդ անձանց, վարձակալելով ձեր կայքի գործիքակազմը և որոշակի տոկոսների դիմաց վաճառել սեփական տուրերը։
CRM ծրագրի ստեղծում
CRM ծրագրի զրոյից ստեղծումն արդարացված է, եթե առկա SaaS ծրագրային լուծումները չեն բավարարում ձեր բիզնես պահանջներին։ Հակառակ դեպքում, ավելի ձեռնտու է գնել կամ վարձակալել արդեն առկա ծրագրից օգտվելու լիցենզիան կամ հնարավորությունը։
Առանձնահատուկ պահաննջերի դեպքում մենք կազմում ենք ծրագրի հակիրճ նկարագրությունը, համաձայնեցնում ենք գնացուցակը, աշխատանքը բաժանում ենք փուլերի և անցնում ծրագրավորման գործնական փուլին։ Նման CRM-ների արժեքը կախված է անհրաժեշտ մոդուլների քանակից, բարդությունից և հաճախորդների բազաների կառավարման ֆունկցիոնալից։
Պատվիրել տուրիստական պորտալ կամ CRM
Պորտալներ՝ սկսած 3,000,000֏
Պատվիրելով տուրիստական պորտալ կամ CRM՝ ի դեմս Աստուդիո ընկերությանը դուք ստանում եք ուշադիր գործընկեր։ Նախագծի քննարկման փուլում, ելնելով փորձից, մենք զգուշացնում ենք ընտրված մոդելի թերությունների և առավելությունների մասին, քննարկում ենք ապագայում հնարավոր խնդիրները և ծախսերը։ Առաջարկում ենք հետաքրքիր լուծումներ տուրիստական բիզնեսի զարգացման, վերահսկման, վաճառքների ավելացման ուղղություններով՝
- տուրիստական պորտալի ստեղծում;
- տուրերի վաճառքի գործիքների ներդրում;
- բարդ api ինտեգրացիաներ;
- api-ների ստեղծում զրոյից;
- ֆունցիաների ստեղծում գործակալների համար;
- փոխադարձ հաշվարկների ավտոմատացում։
Ուղարկեք ձեր կոնտակտային տվյալները, մեր մասնագետին պատմեք ստարտափի կամ կայքի խնդիրների մասին և ստացել լիարժեք խորհրդատվություն։