Վեբ ծառայություններ

CRM ծրագրերի ստեղծում զրոյից

Աստուդիո ընկերությունն առաջարկում է CRM ծրագրերի ստեղծում զրոյից և հաճախորդների հետ փոխհարաբերությունների գործընթացի ավտոմատացում։ Մեր ստեղծած IT գործիքները թույլ են տալիս օպտիմալացնել բիզնեսի կառավարումը, վաճառքի գործընթացի վերահսկողությունը՝ խնայելով աշխատուժը և, որպես արդյունք, բիզնեսի կառավարման վրա ծախսվող բյուջեն: 

CRM (Customer Relationship Management) ծրագիրը երբեմն նույնացվում է ERP անունը կրող (Enterprise Resource Planning) համակարգի հետ։

Այս երկու ծրագրային գործիքներն ունեն որոշ ֆունկցիոնալ ընդհանրություններ, սակայն ERP-ն (թարգմանաբար՝ ձեռնարկության ռեսուրսների պլանավորում) ավելի գլոբալ համակարգ է, որը կարող է ներառել CRM-ի (թարգմանաբար՝ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում) ամբողջական գործիքակազմը։

CRM ծրագրեր սովորաբար օգտագործում են վաճառքի պատասխանատուները՝ լիդերի հավաքագրման, հետադարձ կապի արդյունքները ֆիքսելու, հաճախորդների բազաների կառավարման, պատվերների տվյալների պահպանման շղթայի համար։

ERP համակարգերը կարող են ներառել այս գործառույթները, բայց հավելյալ գործիքակազմով թույլ են տալիս ավտոմատացնել ավելի գլոբալ պրոցեսներ։ Անձնակազմի կառավարում և արդյունավետության վերլուծություն, ֆինանսական մենեջմենթ, այդ թվում՝ հաշվապահություն, ակտիվների կառավարում, փաստաթղթերի շրջանառության ավտոմատացում և այլ բազմաթիվ պրոցեսներ կարելի է օպտիմալացնել հենց ERP օգնությամբ։

CRM ծրագրի ստեղծման արդյունքը

Առանց բարդ տեխնիկական նկարագրի, KPI, IRR, PBGI և շարքային պատվիրատուի համար նման այլ անհասկանալի բառերի, կոնկրետ օրինակով ցույց տանք, թե ինչ արդյունք է ստանում ոչ մեծ առևտրային ընկերությունը՝ օպտիմալացնելով վաճառքի կառավարումը CRM համակարգի միջոցով:

  1. Պատվիրատուն դիմել է մեզ առևտրի կառավարման գործընթացն ավտոմատացնելու խնդրով: Աշխատանքի մեխանիզմը հետևյալն է. մենեջերը հավաքում է պատվերները խանութից, գրանցում է թղթի վրա, ուղարկում հայտերը գրասենյակ։ Ավագ մենեջերը գրանցում է պատվերները 1C համակարգում, հավաքում է փաստաթղթերը, ուղարկում է դրանք պահեստ, կազմում է առաքման գրաֆիկը և հասցնում վերահսկել ընդամենը երեք-չորս մենեջերի աշխատանք:
  2. Պատվերները ստանալու, մշակելու, հաստատելու գործընթացի ավտոմատացման, մենեջերի համար գործիքների մշակման և վերահսկման մեխանիզմների ներդրման արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը.
  3. Բարելավել ենք մենեջերների աշխատանքի ցուցանիշները. այժմ նրանք հասցնում են սպասարկել 30-50 տոկոսով ավելի շատ խանութների:
  4. Գրեթե չորս անգամ կրճատել ենք ավագ մենեջերների աշխատաժամի ծախսը մեկ մենեջերի աշխատանքը կազմակերպելու վրա: Այժմ երեք-չորսի փոխարեն նրանցից յուրաքանչյուրը հասցնում է վերահսկել մինչև 15 աշխատակցի:
  5. Խնայել ենք ընկերության ղեկավարի աշխատաժամանակը և նվազեցրել ֆինանսական կորուստները:
  6. Աշխատավարձի ֆոնդի խնայման հաշվին պատվիրատուն վերադարձրել է CRM ծրագրի զրոյից ստեղծման ծառայությունների արժեքը կես տարվա ընթացքում:

Ճգնաժամերը, բարձր մրցակցությունը, կադրային խնդիրները ստիպում են փոքր և միջին ձեռնարկություններին մտածել օպտիմալացման անհրաժեշտության և CRM-ի ներդրման մասին: Առաջին հերթին ձեռնարկատերերը փորձում են գտնել պատրաստի ծրագրեր: Բայց փորձը ցույց է տալիս, որ լիցենզիաները, նման ծրագրերում նոր գործիքների մշակումը շատ ավելի թանկ արժեն, քան բիզնեսի ավտոմատացումը զրոյից:

Պատրաստի ծրագիր, թե՞ սեփական CRM

Ինչու՞ պատվիրել անհատական CRM-ի ծրագրավորում, եթե կարելի է պատրաստի ծրագիր գնել: Բազմաթիվ ընկերություններ վաճառում են պատրաստի լուծումներ՝ ամսական կամ տարեկան լիցենզիայով: Բայց ֆինանսական հնարավորությունների առկայության պարագայում, առավել ճիշտ է ստեղծել բիզնեսի պահանջներին համապատասխան ծրագիր, քան բիզնեսը հարմարեցնել արդեն պատրաստի շաբլոնին: CRM համակարգի մշակումը զրոյից շատ ավելի թանկ արժե պատրաստի ծրագրերից, բայց այս պարագայում դուք վճարում եք մեկ անգամ:

Մեկ անգամ ևս հստակեցնենք՝ բիզնեսի ավտոմատացման և հաճախորդների տվյալների կառավարման համակարգերը մշակում ենք զրոյից: Սա նշանակում է, որ կարող ենք մշակել CRM համակարգ կոնկրետ ձեր բիզնեսում առկա խնդիրների լուծման համար:

  • Ուսումնասիրում ենք բիզնեսը, վերլուծում ենք գործընթացները։
  • Կազմում ենք ավտոմատացման ծրագրի տեխնիկական նկարագիրը։
  • Կազմում ենք CRM-ի մակետներն ու դիզայնը։
  • CRM համակարգը ծրագրավորում ենք զրոյից։
  • Ծրագրերը օգտագործման բոլոր իրավունքներով հանձնում ենք պատվիրատուին։
  • Պայմանագրով տրամադրում ենք երաշխիքային սպասարկում 5 տարվա ընթացքում։
CRM ծրագրերի ստեղծում զրոյից

Պատվիրել CRM համակարգ

Միջին գինը՝ 8,000,000֏

Աստուդիո ընկերությունում կարող եք պատվիրել տարբեր բարդության CRM համակարգեր՝ սկսած հաճախորդների տվյալների կառավարման պարզ ծրագրից, մինչև մեծ ծավալներով ինֆորմացիա մշակող (big data), բարդ հաշվարկային մոդուլներով համակարգ։

Անհատական CRM ծրագրերն անհրաժեշտ են այն ընկերություններին, որոնց բիզնես պրոցեսների ավտոմատացման պահանջները չեն տեղավորվում առկա CRM-ների ֆունկցիոնալ շրջանակում, կամ որոնք ցանկանում են ձերբազատվել ամեն օգտագործողի համար ամսական լիցենզիաների ծախսից։

Rating:5
(34)