Օնլայն վաճառքի խանութի ստեղծում
Օնլայն վաճառքի խանութի ստեղծում Ֆամի գրուպ ընկերության համար, որը Հայաստանում ներկայացնում է LC Waikiki, Penti, Cool Club, Sela և այլ բրենդեր։ Ինտերնետ խանութը նախատեսված է ոչ միայն վաճառքի պրոցեսի մաքսիմալ ավտոմատիզացման, այլև հաճախորդների տվյալների բազայի կառավարման համար։
Աստուդիո ընկերության թիմը խանութի CMS-ը ծրագրավորել է զրոյից՝ ապահովելով, թե ապագայում նոր մոդուլների ավելացման հնարավորությունը, թե բարձր անվտանգությունը։
- Ստեղծվել է՝ 2023թ․
- Կատարման ժամկետը՝ 90 օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel
Վաճառվող տեսականու կառավարումը
Վաճառվող տեսականու կառավարումը կայքում հնարավոր է 3 ռեժիմով։ Ավտոմատիզացված ռեժիմը հնարավորություն է ատալիս տեսականու ինֆորմացիան ստանալ 1C ծրագրից՝ առանձին ցանկերով իրականացնելով ապրանքների ավելացումը և մնացորդների ու գների թարմացումը։ Կիսաավտոմատ ռեժիմ անվանում ենք ապրանքացանկի կառավարումը excel ֆայլի միջոցով։ Դրանով կարելի է վալեցնել նոր տեսականի՝ ապրանքները կցելով բաժիններին ու ֆիլտրերին, թարմացնելով նկարագրություններն ու գները։ Սայթի ադմինիստրատորը կարող է ինֆորմացիան ավելացնել նաև ձեռքով (manual)՝ ստեղծելով ապրանք, լրացնելով ամբողջ ինֆորմացիան, ավելացնելով նկար, պատկերասրահ, վիդեո և այլն։
Տվյալների բազայի կառավարումը
Տվյալների բազայի կառավարումը ինտերնետ խանութների պատվիրատուների համար կարևոր հնարավորություն է, որը թույլ է տալիս խնայել ստացվող պատվերների, գնումների և հաճախորդների ինֆորմացիայի վերլուծության վրա ծախսվող ժամանակը։
CRM ծրագրին հատուկ գործիքների միջոցով, օրինակ, ադմինիստրատորը կարող է շաբաթվա կամ տարվա կտրվածքով տեսնել ամենաշատը, ամենաքիչը վաճառված ապրանքները, միջին առևտրի չափերն ըստ ժամանակհատվածի, տեսակավորել գնորդներին ըստ սեռի, տարիքի, ակտիվության և այլ ստատուսների։
Մոբայլ խանութի ստեղծում
Մոբայլ խանութի ստեղծում ասելով կարելի է հասկանալ և մոբայլ հավելվածի պատրաստում Android և iOS օպերացիոն համակարգերի համար, և կայքի մոբայլ տարբերակի պատրաստում՝ ապահովելով գրագետ ադապտիվություն փոքր էկրանների համար։ Երկրորդ դեպքում, անկախ սահմանափակումներից, մենք դիզայնը մաքսիմալ մոտեցնում ենք մոբայլ ափերի հնարավորություններին։
Ի՞նչ պրոցեսներ կարելի է ավտոմատիզացնել ինտերնետ խանութում
Կայքի պատրաստումից առաջ մեր թիմը ծանոթանում է հաճախորդի բիզնեսի մոդելին, պահեստից մինչև գնորդ ճանապարհին կատարվող գործողություններին, տվյալ բնագավառի առանձնահատկություններին և ներկայացնում է առաջարկներ, թե ինչ պրոցեսներ կարելի է ավտոմատիզացնել ստեղծվող ինտերնետ խանութում։ Այդ գործողությունների համար «պատասխանատու են» CRM գործիքները կամ մոդուլները, որոնք ունեն 3 հիմնական խմբավորում՝
- Ապրանքատեսականու կառավարում
- Հաճախորդների բազա
- Վաճառքների կառավարում։
Բուն օնլայն առևտրի պրոցեսի սպասարկման ծախսերի օպտիմալացման և անձնակազմի աշխատանքային ժամանակի խնայման համար նույնպես ունենք փորձված մեթոդներ՝
- Հաշվապահական ծրագրի ինտեգրում, մնացորդների և գների թարմացումներ
- Վճարման կանխիկ տարբերակի բացառում, միայն օնլայն վճարման ընդունում
- Օնլայն վճարման ընդունումից առաջ մնացորդի և գնի կրկնակի ստուգում
- Հաշվապահական ծրագրին պատվերի ավտոմատ ուղարկում
- Կտրոնների տպման և պատվերի ձևավորման ավտոմատացոYandex Delivery առաքման համակարգի ինտեգրում։
Եթե զբաղվում եք առևտրային բիզնեսով, ցանկանում եք ավելացնել շրջանառության ծավալն օնլայն գնումների հաշվին, դիմեք պրոֆեսիոնալներին՝ զերծ մնալով էժանագին լուծումներից և փորձադաշտ դառնալու գայթակղությունից։