Օնլայն կատալոգի պատշաճ ներկայացման համար կարևոր է բաժնի արագ ներբեռնումը, ճիշտ ադապտացումը տարբեր էկրանների չափերով, ֆիլտրների, դասավորման, քանակի ընտրության, գույների ընտրության, զամբյուղի, ֆավորիտների մոդուլները։ Այս վեբ-կայքի պարագայում կատալոգի պատրաստման ընթացքում առաջացած խնդիրներից էր զամբյուղ ուղարկելու կոճակի տեղադրումը ոչ միայն ապրանքի ներսի, այլև կատալոգի ցանկի էջում։ Հնարավորությունը սահմանափակ էր, քանի որ յուրաքանչյուր ապրանք ունի բազմաթիվ գույներ, որոնք պետք է ընտրել պատվիրտելուց առաջ։ Որպես լուծում առաջարկեցին գույնի ընտրության մոդուլի ներդրումը նաև կատալոգի ապրանքների քարտերի վրա։ Այսինքն, զամբյուղի կոճակին սեղմելիս էկրանին բացվում է pop-up, որի վրա այցելուն հնարավորություն ունի ըտնրել գույքներ, քանակներ և ավելացնել ապրանքը զամբյուղում։
Ապրանքի էջում ադմինիստրատորը հնարավորություն ունի ավելացնել անուն, արտիկուլ, նկակրներ, նկարագրություն և այլն։ Այստեղ այցելուն ստանում է ամբողջական ինֆորմացիա, գույնի, քանակի ընտրության հնարավորություն, միանգամից տեսնում է անհատական զեղչը, կարողանում է թողնել մեկնաբանություն, ուղարկել ապրանքը զամբյուղ։
Ապրանքի էջի կառուցվածքը, օպտիմալացումը, թեթև ներբեռնումը կարևոր են ցածր հաճախականությամբ բանալի բառերով որոնողական համակարգերի թոփեր բարձրանալու համար։ Բանն այն է, որ անուններով որոնումների քանակը միշտ ցածր է։ Քանի որ հատուկենտ հարցումները չունեն մրցակցություն, դրանցով առանց հավելյալ ծախսերի հեշտ է արդյունքի հասնել։ Արդյունքում, ձեր տեսականու անվանացանկի և բրենդերի հարցումներով դուք ստանալու եք քիչ քանակի տրաֆիկ, սակայն տոկոսային հարաբերակցությամբ շատ վաճառք։
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։
Օնլայն վաճառքի խանութները Հայաստանում և աշխարհում 2020-2021թթ-ին բիզնեսի համար դարձան թրենդային։ Եթե նախկինում պոտենցիալ պատվիրատուին ստիպված էինք երբեմն երկար պատմել օնլայն խանութի (online xanut) ընձեռած հնարավորությունների մասին, այսօր դրա կարիքը չկա։ Համաճարակով պայմանավորված սահմանափակումների և էլեկտրոնային կոմերցիայի անսպասելի զարգացման արդյունքում այլևս ոչ ոք չի վիճարկում ինտերնետ խանութների ստեղծման դրական ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա։ Այժմ արդեն ժամանակն է մտածել ոչ միայն ինտերնետ շոփի, այլև դրա միջոցով մրցակիցների նկատմամբ ակներև առավելություններ ստանալու մասին։ Եթե օֆլայն խանութի պարագայում կարևոր են տարածքի տեղը, դրա մեծությունը, նորոգումը, ապա վեբ-կայքի պարագայում լրիվ այլ մրցակցային պայմաններ են կարևոր՝
Այս պայմաններն ապահովելու դեպքում ինտերնետ խանութն իր արդյունավետությամբ կարող է մրցակցել նույնիսկ ավելի մեծ օֆլայն առևտրային կետերի հետ՝ խնայելով բազմաթիվ ծախսեր։